Ինչու ՌԴ դեսպանատան մոտ ակցիաներ չեղան. խմբագրական

Ռուսաստանի տարբեր հեռուստաալիքներով սփռվող հակահայկական հիստերիային հայկական հեռուստաալիքները գրեթե չարձագանքեցին: Համարժեք պատասխան չեղավ, հակառուսական տրամադրություններ առանձնապես չառաջացան: Ճիշտ է,  հայկական մեդիադաշտում դրանք աննկատ չմնացին, բայց այստեղ սահմանափակվեցինք ընդամենը արձանագրային լրատվությամբ եւ որոշ չափով նաեւ վերլուծություններ եւ կարծիքներ ներկայացնելով, թե ինչով կարող էր ռուսական տգեղ աղմուկը պայմանավորված լինել: Ոչ մի վիրավորանք,  միջպետական հարաբերություններին անհարիր ոչ մի արտահայտություն կամ համեմատություն, ոչ մի բողոքի ակցիա Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ասենք՝ «Լյուբիմայա ժենան ինքդ ես», «Սիրեկանի գիրկը թռնողն էլ մամադ ա» բովանդակությամբ պաստառներով:

Այնպես չէ, որ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ չեն բարձրացել կամ բողոքի ակցիաներ չեն եղել: Վերջին տարիներին մի քանի նման հաջող փորձ է եղել, ինչից ՌԴ-ում էապես տպավորվել էին: Ստացվում է, որ այս անգամ նման անհրաժշտություն Երեւանում չեն տեսել, այլապես մի երկու ակցիա հաջողությամբ կկազմակերպվեր:

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ տեղեկատվական արտահոսք էր կազմակերպել, համաձայն որի ՌԴ ԱԳՆ-ից զանգահարել են իրենց եւ հայտնել, որ կապ են հաստատել HTB-ի ղեկավարության հետ եւ նկատողություն արել Հայաստանին վիրավորող հեռարձակման համար: Չենք կարող, իհարկե, վստահ լինել նման զանգ եղե՞լ է իրականում, թե՞ ոչ:  Եթե նույնիսկ եղել է, դա արդեն հետաքրքիր էլ չէ: 10 օր առաջ էլ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքով եթեր հեռարձակված աղմկոտ նյութի համար էր «Զվեզդա»-ի ղեկավարությունը  ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով ներողություն խնդրել: «Զվեզդա»-ի ղեկավարությունը տեղի ունեցածը բացատրել էր թյուրիմացությամբ եւ անվանել էր իրենց կողմից բացթողում: HTB-ի թոք շոուի դեպքում չի խոսվում թյուրիմացության մասին: Ռուս վերլուծաբաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները լծված են հայ հասարակությանը բացատրելու գործին, թե թոք շոուի ժամանակ հնչած կարծիքները ոչ մի դեպքում չի կարելի համարել Ռուսաստանի պետական քաղաքականություն, դրանք ընդամենը մասնավոր կարծիքներ են, որոնք անվերահսկելի են նման հաղորդումների ժամանակ, եւ ընդհանրապես ՌԴ կառավարությունը չի կարող վերահսկել հեռուստատեսային բոլոր հաղորդումները եւ դրանց բովանդակությունը: Այստեղ ասում են՝ եփած հավի ծիծաղն էլ եկավ:

Վերջին տասը օրվա մեջ երեք հեռուստաընկերությամբ ՀՀ նկատմամբ գրոհ տեղի ունեցավ՝ «Զվեզդա», «Առաջին ալիք», HTB: Ինչպես երեկ «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ՀՀ-ն ՌԴ-ի համար առաջնային կարեւորության պետություն չէ, ուստի միանգամից 3 ալիքի ուշադրության պատվին արժանանացնելու համար ՌԴ-ն պետք է ծանրակշիռ պատճառ ունենար: Եվ դա բնականաբար կար՝ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը: Որպես կանոն ՀՀ հետ մանր-մունր հարցերի դեպքում ՌԴ-ում բավարարվում են մի քանի էլեկտրոնային կայքում կամ թերթում հոդվածներով: Հեռուստատեսությանը բանը չի էլ հասնում, որովհետեւ եթերային րոպեները շատ թանկ են, որպեսզի ծախսվեն Հայաստանի վրա, դրանք պահպանվում են ԱՄՆ-ի, ԱՄՆ-ի եւ կրկին ԱՄՆ-ի դեմ խոսելու համար:

Եվ այն, որ այս անգամ հանձնարարությունն իջեցվել է հեռուստատեսություններին, նշանակում է` Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իրականում այնքան էլ Ռուսաստանի ղեկավարության սրտով չի եղել, ինչպես որ փորձ է արվում ներկայացնել: Ի դեպ, ռուսական Էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցներում զարմանալիորեն որեւէ մեկը չի վերլուծել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, այդտեղ Ռուսաստանի հանդեպ դավաճանություն չի գտել, Հայաստանին չի վիրավորել. ստացվում է, որ հեռուստաեթերից էնտուզիազմով արտահայտվող անկախ փորձագետներից բացի, ՌԴ-ում չեն գտնվել մարդիկ՝ լրագրողներ, վերլուծաբաններ,  որ ուզենային նաեւ այլ հարթակում այդ թեմայով արտահայտվել:

Երեկ Ռուսաստանի հայերի միության անունից այնուամենայնիվ հայտարարություն տարածվեց, որով ըստ էության զգուշացվում էր ռազմավարական դաշնակցին, որ ժամանակն է կանգ առնել: Հայտարարությունը ակնհայտորեն գրված էր ՀՀ ԱԳՆ շենքում, պարունակում էր քողարկված սպառնալիքներ, հեգնական արտահայտություններ՝ ուղղված պետական կառույցներին եւ վիրավորական գնահատականներ՝ նշյալ լրատվամիջոցների եւ լրագրողների հասցեին: Բայց դրա հիմնական տողատակն այն էր, որ պետք չէ անհանգստանալ, ՀՀ-ն չի պատրաստվում նետվել ԵՄ-ի գիրկը՝ այդպիսով հարված հասցնելով իր դարավոր բարեկամին եւ ռազմավարական դաշնակցին: Ենթադրվում է, որ այս հայտարարությունից հետո հակահայկական հիստերիան ՌԴ-ում կմարի: Ամեն դեպքում արժե նշել, որ այդ հիստերիայից Հայաստանում իրականում ոչ թե  վիրավորվում էին, այլ հաճույք ստանում: Որովհետեւ նախկինում իսկապես վիրավորվելու առիթներ շատ են եղել, երբ ՌԴ-ում Հայաստանի մասին խոսել են որպես ֆորպոստի եւ ենթակայի:

Տպել
3945 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ