Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից. Ավետիք Չալաբյան

04/12/2017 schedule11:31

«Ազգ-բանակ» հայեցակարգը կամ ծրագիրը դեռեւս բյուրեղացման կարիք ունի, այն միասնական փաստաթղթի տեսքով ներկայացված չէ, իսկ այդ տրամաբանության ներքո իրականացվող օրենսդրական փոփոխությունները, ու զինված ուժերում կատարվող ռեֆորմները հաճախ ներկայացվում են վիճելի ձեւով ու ստեղծում ընդհանուր բացասական ֆոն:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած «Հայաստանի անվտանգության խնդիրները. բարեփոխումների արդյունավետությունը պաշտպանության ոլորտում» թեմայով հարցազրույց-ասուլիսի ժամանակ հայտարարեց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:

Ասուլիսի սկզբում նա հայտարարեց, որ «Ազգ-բանակ» եզրը ՊՆ-ի մտահղացումն չէ: «Ազգ-բանակ եզրի մասին առաջինը խոսել է Ժիրայր Սեֆիլյանը»,- հիշեցրեց ՊՆ-ի հետ զինված ուժերում ռեֆորմների հարցում համագործակցող «ԱրԱր» հիմնադրամի նախագահը: Նա ընդունեց, որ դժվար է խոսել այդ հայեցակարգի մասին, քանի դեռ այն որպես միասնական փաստաթուղթ ներկայացված չէ քննարկման: «Այս կոնցեպցիան իսկապես բյուրեղացման կարիք ունի»,- ասաց նա:

Բանախոսը նկատեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը կաղում է նաեւ հանրային կոնսենսուսի, վստահության ցածր մակարդակի պատճառով:

«Այսօրվա իշխանությունները շատ ավելի լուրջ ջանքեր կարող էին գործադրել անվտանգության խնդիրների շուրջ հասարակական կոնսենսուս ապահովելու համար: Սակայն դա չի արվել, ավելին՝ զինվորական ծառայության մասին վերջին օրենքի շուրջ քննարկումները, որով սահմանափակվում էր նաեւ ուսումնական տարկետումը, ցավոք, վերածվեցին բանակում ծառայել-չծառայելու մասին խոսակցությունների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա ոչ մի կերպ չի նպաստում բանակի կամ «Ազգ-բանակ» կոնցեպտի նկատմամբ հանրային վստահության աճին:

Բացի այդ, նրա խոսքով, հանրության մոտ հարցեր են առաջանում, երբ Զինված ուժերում ռեֆորմներն առաջ են մղում իշխանությունում մարդիկ, որոնք, պարզվում է, նորմալ զինվորական ծառայության փորձ էլ չունեն:

Նրա խոսքով, 2016 թ-ի ապրիլյան պատերազմը լավ հնարավորություն էր մեծ թվով բարեփոխումներ իրականացնելու եւ հասարակական համաձայնություն կառուցելու համար, եւ այս իմաստով նա «հիասթափված է պաշտպանության նախարարության ղեկավարությունից»:

Միեւնույն ժամանակ Չալաբյանը վստահ է, որ երկու կողմից շրջափակված ու պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող Հայաստանի համար «Ազգ-բանակ» կոնցեպտն անհրաժեշտություն է:

«Մենք ունենք անվտանգության սպառնալիքներ, ուստի ռեսուրսների մոբիլիզացիայի ու դրանց արդյունավետ կառավարման սուր կարիք ունենք», - նշեց նա, այս հարցում կարեւորեց հանրային նոր դաշինքի ու կոնսենսուսի ձեւավորումը:

Դիտարկմանը, թե արդեն իսկ կա հանրային դաշինք պետության հետ Սահմանադրության տեսքով, սակայն շատերը խզում են այն արտագաղթի տեսքով, Չալաբյանը պատասխանեց. «Խոսքը արդյունավետ կառավարումից բխող հանրային վստահության աճի մասին է»: Նրա խոսքով, այսօր ՀՀ զինված ուժերը «գրագետ ու խիզախ» միջին սպայական կազմի սուր կարիք ունեն:

«Վերջին տաս տարում այդ պրոֆեսիոնալիների թիվը կրճատվել է: Տաս տարի առաջ սպան բանակում ամենաբարձր վարձատվող ու հարգի մասնագիտություններից էր, ուստի եւ գրավիչ: Բայց երկրի ղեկավարությունն ուշադրություն չդարձրեց խնդրին եւ նրանց աշխատավարձերը մնացին նույնը, իսկ ծառայության պայմանները բարդացան»,- ասաց նա ու հավելեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհերի 30 տոկոսը սպայական կազմից էին:

«Ուստի այժմ սպա լինելը ոչ միայն գրավիչ չէ վարձատրության տեսանկյունից, այլեւ վտանգավոր է: Երբ զինված ուժերի 10 տոկոսն է սպայական կազմը, սակայն զոհերի 30 տոկոսը, նշանակում է նրանք առաջնագծում են ծառայում, եւ իրենց վրա են վերցրել հարվածը»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա քաղաքագետ Արմեն Գրիգորյանը բարձրացրեց հետեւյալ՝ «Ազգ-բանակի» կոնցեպտի շրջանակներում բեռը հանրության, ոչ թե պետության վրա դնելու մասին մտահոգությունը: «Ավելի շատ բեռը հանրության վրա է դրվում՝ զինծառայողների սոցապահովության ֆոնդ է ստեղծվում, ու փողը հավաքվում է հանրությունից: Նոր օրենք է անցկացվում եւ խիստ սահմանափակվում է տարկետման իրավունքը: Այսինքն՝ չեն կատարվում քայլեր պետական համակարգում իրավիճակի բարելավման, կոռուպցիայի նվազման, բանակում խնդիրների կարգավորման ուղղությամբ, այլ բեռը տեղափոխում հանրության վրա»,- նկատեց նա:

Չալաբյանն այս մտահոգության հետ մասնակիորեն համաձայնեց՝ նշելով, որ հասարակությունը եւ բանակը համեմատության մեջ ավելի զարգացած ու կայացած են, քան այլ օղակները. ամենաթույլ հատվածը պետությունն է: Ըստ փորձագետի՝ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը պետականաշինության գործում կարեւորագույն դրույթներ է պարունակում:

«Մեզ իսկապես պետք են առկա սահմանափակ ռեսուրսների ճիշտ կառավարում իրականացնել: Ադրբեջանը 2010 թվականից սկսած, կարողացել է սպառազինությունների ձեռքբերման վրա ծախսել մոտ յոթ անգամ ավելի շատ փաստացի ռեսուրսներ, քան Հայաստանը։ Նույն այդ յոթ տարիների ընթացքում Հայաստանում տարեկան զորակոչային ռեսուրսը պակասել է 40%-ով, թե 90-ական թվերին ծնելիության կտրուկ անկման, եւ թե շարունակվող արտագաղթի արդյունքում: Սակայն այս հարցերը կարելի է կարգավորել ճիշտ մենեջմենթի արդյունքում, որպեսզի քո ռեսուրսները հակառակորդի հետ համեմատած օգտագործես մեկը երեքի կամ չորսի արդյունավետությամբ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ այնպիսի չկայացած կուսակցա-քաղաքական համակարգ ունեցող պետությունում, ինչպիսին ՀՀ-ն է, որտեղ չկան քաղաքական հակակշիռներ, մտավախություն կա՞, որ «Ազգ-բանակ» կոնցեպտի իրականացման հետեւանքով ուժայինները գերակայություն կհաստատեն նաեւ քաղաքական ոլորտում, Չալաբյանը նման հավանականությունը չբացառեց:

«Ասել, որ դրա հավանականությունը չկա, նշանակում է չհասկանալ պատմությունը: Սակայն Հայաստանի պայմանները տարբերվում են: Կա արտաքին վտանգ եւ մեր զինված ուժերը ոչ թե այն կառույցներն են, որ վտանգ են ներկայացնում իր քաղաքացիների համար, ապահովում են հասարակության անվտանգությունը», - ասաց նա՝ բերելով Իսրայելի օրինակը: «Այնտեղ բանակում ծառայելն այնուհետեւ պետական համակարգում առաջ շարժվելու կարեւոր նախապայման է: Բացի այդ «8200 ստորաբաժանումը», որը զբաղվում է գիտական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն, քարոզչական եւ այլ համանման խնդիրներով: Այնտեղ ծառայելուց հետո մարդն աշխատաշուկայում շատ մրցունակ է դառնում, եւ նրանց համար գործատուները սկսում են մրցել»,- ընդգծեց նա՝ կարեւորելով զորակոչային ռեսուրսի ճիշտ ու ռացիոնալ օգտագործման հարցը:

Այս համատեքստում նա նաեւ նշեց՝ ՊՆ-ի հետ համաձայն չէ «Պատիվ ունեմ» ծրագրի այն դրույթի հետ, որ տարկետումները կտրամադրվեն միայն հետագայում առաջնագծում եռամյա սպայական ծառայություն իրականացնելու դիմաց: Սա ի սկզբանե զգալիորեն սահմանափակում է այդ ծրագրի գրավչությունը եւ կիրառական իմաստը հնարավոր մասնակիցների համար, հավելեց նա:

«Ակնհայտ է, որ այդ երեք տարվա ընթացքում շատերի ստացած մասնագիտական կրթությունն առաջնագծի իրական պայմաններում զգալի չափով կարժեզրկվի, եւ ծրագրից վերադարձողները ստիպված են լինելու նորից սկսել, իսկ այդ պարագայում զինվորական ծառայությունից խուսափածներն ակնհայտ առավելություն են ստանալու: Ուստի մենք առաջարկում ենք, որպեսզի տարկետում ստացած կրթությունից հետո երեք տարի ծառայություն անցնի ըստ նշանակության: Այդ կադրերը կարող են բանակի այլ օղակներում մեծ նպաստ բերել երկրի պաշտպանության ամրապնդմանը»,- եզրափակեց Ավետիք Չալաբյանը։

Տպել
6217 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել