Ընկույզը, կարագը, բանանը, տավարի միսը, համեմը թանկացել են, միայն ձվի գինն է նվազել. Ամանոր

Հայաստանում վաճառվող առաջին սպառման ապրանքներն օր օրի թանկանում են, իսկ պատկան մարմինները փորձում են գիտահետազոտական վերլուծություններ անել թանկացման պատճառների վերաբերյալ: «Հայկական ժամանակ»-ն այսօր հերթական դիտարկումն իրականացրեց Երեւանի փոքր կենտրոնում, որի արդյունքներն այդքան էլ հաճելի չեն:

Վերջին անգամ ծավալուն դիտարկում իրականացրել էինք նոյեմբերի 7-ին եւ մեր համեմատությունը ներկայացնում ենք այդ օրվա եւ այսօրվա գների համադրմամբ:

Կարագի 1 կիլոգրամի գինը շարունակվում է տատանվել: Եթե «Անքոր» տեսակի կարագի 1 կիլոգրամը նախորդ ամիս արձանագրել էինք 4450 դրամ, ապա այսօր այն դարձել է 4510 դրամ: Կարագի այդ տեսակը թանկացել է 60 դրամով: Նույնը չենք կարող ասել «Նորզելանդական» տեսակի կարագի մասին, քանի որ նախորդ ամսվա 4490 դրամ գինն այսօր դարձել է 4430 դրամ: «Նորզելանդական» տեսակի կարագն էժանացել է 60 դրամով:

Թանկացել է նաեւ թթվասերը: Եթե նախորդ ամիս «Աշտարակ կաթ» եւ «Մարիաննա» տեսակի 400 գրամ ծավալով թթվասերը վաճառվում էր 470-ից 500 դրամով, ապա այսօր երկու տեսակն էլ 500 դրամով էր վաճառքի դրված:

Հնդկական ընկույզը մոտենում է իր գնի գագաթնակետին: «Երեւան սիթի» սուպերմարկետում ընկույզի այդ տեսակի գինը հասել է մեկ կիլոգրամը 12 հազար դրամ սահմանագծին, մինչդեռ փոքր մթերային խանութներում նույն տեսակի ընկույզ կարելի է հանդիպել 7900 դրամով: Սովորական ընկույզի գինն էլ հասել է 8 հազար դրամի: Ընկույզի միջուկ լավագույն դեպքում կարելի է գնել 6500 դրամից սկսած, իսկ հատընտիր ընկույզը՝ 8000 դրամից ոչ պակաս:

Մսամթերքի գինը ետ չի մնում մյուս ապրանքատեսակներից: Մեկ կիլոգրամ տավարի ֆիլեն դարձել է 3550 դրամ, մինչդեռ մեկ ամիս առաջ այն կարելի էր գնել 3350 դրամով: Լանգետի համար նախատեսված ֆիլեն այսօր վաճառվում էր 4260 դրամով: Խոզի չալաղաջը էժանացել է: Նախկին 3700 դրամի փոխարեն խոզի մսի այդ տեսակն այսօր վաճառվում էր 3200 դրամով:

Մրգի եւ բանջարեղենի գների էական տարբերություն չկա: Թանկացել է համեմ տեսակի կանաչին: Եթե նախորդ ամիս այն վաճառվում էր 90 դրամով, ապա այսօր դարձել է 130 դրամ: Թանկացել է նաեւ բանանը: Նախորդ ամիս 630 դրամով վաճառվող բանան այսօր դարձել է 665 դրամ: Լոլիկն ու վարունգը նույնպես թանկացել են: Լոլիկի դեպքում թանկացումը 50 դրամ է, իսկ վարունգի պարագայում՝ հսկայական: Վարունգն այսօր վաճառվում էր 720/1կգ գնով, իսկ լոլիկը՝ 750դրամ/1կգ: Նշենք, որ լոլիկն ու վարունգը նախորդ ամիս հետեւյալ գներն ունեին. առաջինի դեպքում 700 դրամ, իսկ երկրորդի դեպքում՝ սկսած 370 դրամից:

Էժանացել է ձուն: 1 հատ ձուն կարելի է գնել 62 դրամով, մինչդեռ նախորդ շաբաթ ձուն հասել էր 90 դրամի սահմանագծին:

Տպել
6267 դիտում

Երեւանի Սարյանի պուրակում գործող նկարների տոնավաճառը փակման վտանգի տակ է

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու է Պուտինն իրեն վստահում

ՀՀ ՊՆ-ն ժամանակ է խնդրել. Հացպանյանին կհուղարկավորե՞ն Եռաբլուրում

ՀՀԿ-ն չի մասնակցի Մարտի 1-ի 10-րդ տարելիցի երթին, փոխարենը՝ ուշադիր կհետեւի

Եվրատեսիլյան Wiwibloggs կայքում «Դեպի եվրատեսիլ»-ի առաջատարը Թամար Կապրելյանն է

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում դատավորների նոր կազմ է նշանակվել

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

25-ամյա Կամոյի եւ 20-ամյա Հռիփսիմեի ընտանիքում եռյակ է ծնվել՝ Գոհարը, Աշոտը եւ Ալենը

Facebook-ը ԵՄ-ի երկրներում 3 կենտրոն կբացի ու արհեստական ինտելեկտի մշակումներով կզբաղվի

Արմեն Սարգսյան մարդը, դիվանագետը բարձր տպավորություն է թողել մեզ վրա. Դավիթ Բաբայան

Կարտոֆիլը կառավարությունը չի թանկացրել, գյուղացին է թանկացրել. Աղվան Վարդանյան

ԵԼՔ-ը կհանդիպի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ. Արարատ Միրզոյան

Մենք քեզ երբեք չենք մոռանա. ՄՅՈՒ-ի երկրպագուները շնորհավորել են Մխիթարյանի ծննդյան օրը

Քաղաքացուն «բոշա» ասելու համար Վիգեն Սարգսյանի դեմ բողոք կուղարկվի Էթիկայի հանձնաժողով

ՍԱՊԾ-ն թույլատրել է Շիրակում եւ Սյունիքում երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը

Չգիտեմ՝ առավելությու՞ն է, թե՞ թերություն, Արմեն Սարգսյանի Հայաստանում չապրելը. Վարդանյան

Ամուլսարի ոդիսականը. ովքե՞ր են Լիդիանի «անկախ» փորձագետները․ ՀԲՃ

Մխիթարյանն իր ծննդյան օրը եղել է Լոնդոնում. բարձր տրամադրություն է ունեցել. թարմացվող

Ինչպե՞ս կպատասխանի ՌԴ-ն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին. խոսել է Լավրովը

Իրանն ու Ադրբեջանը 500-ական միլիոն դոլար կներդնեն երկաթուղու կառուցման համար