Պոլսո հայոց պատրիարքի տեղապահն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

04/12/2017 schedule15:17

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն այսօր հիվանդանոցից կվերադառնա պատրիարքարան` իր աշխատանքին` ստանձնելով պարտականությունները, գրում է haydzayn.am-ը:

Արքեպիսկոպոս Բեքչյանը տեղափոխվել էր Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոց, բուժվում էր մրսածությունից: Բժշկական քննության արդյունքներով պարզվել էր, որ սրբազանը սուր վարակիչ շնչառական հիվանդություն` գրիպ ունի: 

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, թե առաջիկայում արքեպիսկոպոս Բեքչյանն այցելելու է Հայաստան` Մայր Աթոռ: 

Պոլսում ոչ մի կերպ չի հաջողվում հայոց նոր պատրիարք ընտրել: Ընտրության գործընթացը կազմակերպում է տեղապահ Բեքչյանը, որին որպես տեղապահ չեն ընդունում Թուրքիայի իշխանությունները: Ստամբուլի նահանգապետարանը, օրինակ, անպատասխան է թողել նրա նամակը, փոխարենն ընդունելով հայ եկեղեցականների պատվիրակությանը` առանց Բեքչյանի:

Բեքչյանի դեմ եղած տրամադրությունների մասին խոսել է նաեւ Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն` նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:

Նոյեմբերի 20-ին տեղապահը նամակներ է հղել Թուրքիայի նախագահին եւ ներքին գործերի նախարարին: 

Տպել
15263 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ