Պուտինը հանդիպել է ֆուտբոլի լեգենդներին. նրանք ցանկացել են լուսանկարվել, բայց ամաչել են

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Պելեի, Դիեգո Մարադոնայի, Ռոնալդոյի, Կաֆուի եւ մի շարք այլ լեգենդար ֆուտբոլիստների հետ: Դեկտեմբերի 1-ին վերջիններս Մոսկվա էին մեկնել՝ Կրեմլում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությանը մասնակցելու: Միջոցառումից առաջ Պուտինը նրանց շնորհակալություն է հայտնել ներկա գտնվելու համար:

«Ցանկանում եմ ողջունել ձեզ Մոսկվայում եւ շնորհակալություն հայտնել այցելության համար: Վստահ եմ, որ ձեր աջակցությունը էական ներդրում կլինի աշխարհի առաջնությունը հաջող անցկացնելու հարցում: Հույս ունեմ, որ կկարողանաք Ռուսաստան գալ նաեւ մրցաշարի ընթացքում: Ռուսաստանում երկրպագուների տարբեր սերունդներ ճանաչում են ձեզ եւ դուք նրանց համար օրինակ եք: Ձեր շնորհիվ է, որ ֆուտբոլն այսքան սիրված է մեր երկրում»,- ասել է Պուտինը:

Նրա ողջույնի խոսքից հետո խոսել է Դիեգո Մարադոնան: Նա Պուտինին ասել է, որ ֆուտբոլիստները ցանկանում են լուսանկարվել նրա հետ, եւ Ռոնալդոն խնդրել է իր փոխարեն ասել դա նրան, քանի որ ինքն ամաչում է:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն, Ռուսաստանի ֆուտբոլային միության 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա 2018 թ. ամռանը: Կմեկնարկի հունիսի 14-ին եւ կավարտվի հուլիսի 15-ին:

Տպել
2419 դիտում

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ  

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը գոհ է Հայաստանի նախապատրաստական աշխատանքներից

Լարսը շարունակում է փակ մնալ, Հայաստանում դժվարանցանելի ու մերկասառույցով ճանապարհներ կան

Զինվորների ողնաշարի ու գլխի վնասվածքների բուժման համար նախատեսված կենտրոնը դեռ պատրաստ չէ

Մխիթարյանը վաղը չի խաղա, բայց լավ մարզավիճակում է. Մոուրինյո. թարմացվող

Առավոտյան տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ

Վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով. նախարարն ընդունել է բեռնափոխադրողներին

Պելեն ուշաթափվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց

Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը. նոր օրինագիծ