Սոբչակը բարկացել է Ղրիմի մասին հարցի ժամանակ ու անկախության հանրաքվեն կեղծ անվանել

Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող Օլգա Սկաբաեւայի ու Եվգենի Պոպովի հետ «60 րոպե» հաղորդման ժամանակ երեկ որպես հյուր էին հրավիրել հեռուստաաստղ, 2018 թվականի ՌԴ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակին:

Նա հաղորդմանն էր եկել սեւ շապիկով`«Собчак против всех» գրությամբ: Այս միտքը նրա նախընտրական քարոզչության առանցքն է լինելու,  իսկ առայժմ ուշադրության է հրավիրվում համանուն կայքը, որտեղ հավաքվում են Սոբչակի կողմնակիցների օնլայն կարծիքներն ու ստորագրությունները:

«Որտե՞ղ կորցնել Ղրիմը, եթե դառնաք նախագահ» հարցի ժամանակ Սոբչակը բարկացավ. «Ի՞նչ է նշանակում որտեղ կորցնել, դա 2 միլիոն 300 հազար մարդ է, կենդանի մարդիկ, չի կարելի նրանց ուղղակի մի տեղ կորցնել»,-ասաց նա:

«Նրանք քվեարկել են Ռուսաստանի մասնիկ դառնալու համար»,-ի պատասխան հայտնեցին հաղորդավարները, Սոբչակն այս հայտարարությունը մեկնաբանեց յուրովի ու հայտարարեց, թե այդ քվեարկությունը կեղծ է եղել. «Միայն մեկ հարցով երկրից երկիր անցում չի կարող որոշվել, դա հանրաքվեի քվեարկության նման չէ, պետք է Ղրիմում անցկացնել միջազգային հանրաքվե` միջազգային կառույցների հատուկ վերահսկողությամբ, ղրիմեցիներն իրենք կորոշեն ուր գնալ, պետք է ներկայացնել 3 հարց` ցանկանու՞մ եք լինել Ռուսաստանի կազմում, ցանկանու՞մ եք լինել Ուկրաինայի կազմում, եւ առհասարակ ցանկանու՞մ եք լինել անկախ, այս երրորդ հարցի պատասխանը, հավատացեք անակնկալ կլինի»,-ասաց թեկնածուն:

Սոբչակը խոսել է բոլոր քաղաքական թեմաներից, ըստ նրա` երկրում առանցքային խնդիրը բնակչության սոցիալական վիճակն է, երբ բյուջեի հիմնական գումարները անցնում են զինտեխնիկայի ձեռքբերման ու պահպանման ծախսերին, իսկ բնակչության կյանքի որակը շարունակում է վատանալ, վերջին 5 տարիներին մարդիկ սկսել են ավելի վատ ապրել:

Նախագահի թեկնածուն հաղորդման ժամանակ նաեւ խոստովանել է, որ իր շանսերը շատ քիչ են, բայց ինքը հաստատուն քայլերով կգնա առաջ: Եթե ժողովուրդը չունենա երազանքի տեսլական, այսպես թե այնպես հաղթելու է միայն 1 թենածու. «Գաղտնիք չէ, Վլադիմիր Պուտինը կհաղթի»,-ասել է նա:

Տպել
2952 դիտում

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյան

Նախագահը հաստատել է Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը

Հսկայական է նրա ավանդը. Արա Բաբլոյանը ցավակցել է Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (տեսանյութ)

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Չենք մտածում հետագա փուլերի մասին. Չերչեսովը՝ ԱԱ-ում ՌԴ ընտրանու շանսերի մասին

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ի՞նչ է սպասվում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին

Արմավիրում պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը. ցույցեր

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին. Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

ԵԱՀԿ պետությունների դեսպանները ծանոթանում են Հայաստանի ներքին վիճակին. հանդիպում ԱԳՆ-ում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան