Իլհամ Ալիեւի մերձավորների բիզնեսները Վրաստանում. հյուրանոցներ, առանձնատներ ու ռեստորաններ

05/12/2017 schedule11:29

Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրող: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում եւ բիզնես գործունեությամբ զբաղվում նաեւ Աջարիայում: Batumelebi թերթի հաղորդմամբ, Մծվանե Կոնցխիում բնակելի համալիր է կառուցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հորաքրոջ ընտանիքը: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:

Նախիջեւանի նահանգապետի ընտանիքի ներդրումը Բաթումիում

Ադրբեջանում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնն արդեն 24 տարի զբաղեցնում է Վասիբ Թալիբովը: Վերջինիս մեծ որդին՝ Զրա Թալիբովը, 2015 թվականին նշանակվել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության պետ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Զրա Թալիբովը նաեւ Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր է: Netgazeti-ի լրագրողներին ադրբեջանցի լրագրողները հաստատել են, որ Թալիբովների ընտանիքը նախագահ Ալիեւի հորաքրոջ ընտանիքն է:

vADIF TALIBV
Վասիֆ Թալիբով

Զրա Թալիբովն ու իր հայրը մի քանի անգամ պաշտոնական այցով եղել են Աջարիայում: Նախիջեւանի ղեկավարի ընտանիքը տարբեր տեսակի բիզնեսներ ունի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Այս պահին Վասիֆ Թալիբովի ընտանիքը Մծվանե Կոնցխիում առանձնատուն է կառուցում՝ Սեւ ծովի տեսարանով:

Վրաստանի հանրային ռեեստրի տվյալներով՝ MAQRO կազմակերպությունը ծովափնյա տարածքում գտնվող 9 019 քառակուսի մետր տարածքը գրանցել է 2016 թվականին: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ հողատարածքը վաճառել է կազմակերպության 3 աշխատակցի: MAQRO-Ն այս պահին 3 հարկանի առանձնատուն է կառուցում, որի մակերեսը, ըստ պաշտոնական տվյալների, 900  քառակուսի մետր է: Գլխավոր շինության կողքին կառուցվում է երկու հարկանի շենք: «Բաթումելեբի» թերթի հաղորդմամբ՝ ամբողջ տարածքը պարսպապատ է՝ 3 մետր բարձրությամբ: «Հետեւաբար, երբ աշխատանքներն ավարտվեն, անհնար կլինի տեսնել, թե ինչ է կատարվում ներսում»,- գրում է թերթը:

Հանրային ռեեստրի տվյալներով, MAQRO կազմակերպությունը գրանցվել է 2012 թվականին, Թուրքիայի քաղաքացի Ուչար Էմինի կողմից: Վերջինս նաեւ կազմակերպության 100 տոկոսի սեփականատերն է:

Batumelebi թերթը փորձել է պարզել կապը:

ZRA TALIBOC
Զրա Թալիբով

Նշված հեռախոսահամարով թերթի լրագրողները զանգահարել են եւ փորձել պարզել իրողությունը: Կազմակերպության տնօրենի հեռախոսահամարն անհասանելի է եղել, իսկ աշխատակիցները լրագրողներին հորդորել են զերծ մնալ այս թեմայից, քանի որ ադրբեջանական այս կազմակերպությունը պատրաստվում է այլ ներդրումներ անել Վրաստանում:

«Լրատվամիջոցների հետաքրքրվածությունն այս մարդկանց մոտ անվստահություն կառաջացնի, ինչը կարող է վնաս պատճառել երկու երկրների հարաբերություններին, հետեւաբար պետք չէ մեկ առանձնատան համար նման բաներ անել»,- ասել են կազմակերպության աշխատակիցները: Վերջիններս նաեւ հաստատել են, որ կառուցվող առանձնատունը պատկանում է Զրա Թալիբովին:

TUN
Թալիբովների ընտանիքին պատկանող կառուցվող առանձնատունը

MAQRO-ի՝ Ադրբեջանի հետ կապերի վերաբերյալ Վրաստանի հանրային ռեեստրում միայն մեկ փաստաթուղթ գոյություն ունի:  2012 թվականի մարտի 6-ին Ուչար Էմինն Ադրբեջանի պետական նոտարական գրասենյակում լիազորագիր է պատրաստել Թուրքիայի քաղաքացի Օսման Էրտունգիի համար՝ «Վրաստանում իր անունով ՍՊԸ գրանցելու վերաբերյալ»: Որպես լիազորագրի փոխանցման վայր նշված է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջեւանը:

MAQRO-ն որպես ներդրող Վրաստանում ներկայացված է 2013 թվականից:

Կազմակերպության պաշտոնական կայքէջում նշվում է, որ այն ամենամեծ ներդրողներից մեկն է: «Կազմակերպության առաջին ծրագիրն Աջարիայի շրջանում 10 հազար քառակուսի մետր տարածք ունեցող կահույքի արտադրամասն է՝ Glorya Forniture-ն: Հաջորդը՝ Mercure Tbilisi Old Town հյուրանոցն է, որը ֆրանսիական բրենդի՝ «Ակոր գրուպ»-ի անդամ է: Հետագայում «Մաքրո Քոնսթրաքշըն»-ի գործընկեր «Ակոր գրուփ»-ը Թբիլիսիում պատրաստվում է կառուցել «IBIS styles հյուրանոցը»:

«Մաքրո Քոնսթրաքշըն»-ի ամենամեծ ծրագիրը 45 միլիոն դոլար գնահատված ներդրում է՝ «Կանաչ Բուդապեշտ» բնակելի շենքը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին:

Կազմակերպությունը նոր ծրագիր է իրականացնում՝ «Կարմի Ալմաս» բնակելի համալիրը Թբիլիսում, 1772 բնակարանով, բաց եւ փակ սպորտային դահլիճներով, լողավազաններով, մանկապարտեզով, դպրոցով եւ առեւտրի կենտրոններով:

MAQRO-ի գործունեությունը Վրաստանում չի սահմանափակվում միայն շինարարությամբ: Կազմակերպությունը նաեւ զբաղվում է կահույքի արտադրությամբ: Խանութները, որտեղ վաճառվում է MAQRO-ի կողմից արտադրված կահույքը, Բաթումիում հայտնի են որպես ադրբեջանական կահույքի խանութներ: Այս մասին թերթին հաստատել են նշված խանութներում:

Զրա Թալիբովի անվան հետ կապված եւս մեկ բիզնեսի վերաբերյալ Վրաստանում կոնկրետ պաշտոնական փաստաթուղթ գոյություն ունի: Զրա Թալիբովը նաեւ այն կազմակերպության հիմնադիրն է, որը Բաթումիում «Դիվան» հյուրանոցն է կառուցել:

DIVAN
«Դիվան» հյուրանոց

«Դիվան» հյուրանոցը, որը գտնվում է Բաթումիի հին թաղամասում, պատկանում է LTD KERVAN TURIZM/Քերվան տուրիզմին: Հանրային ռեեստրի տվյալներով՝ այս կազմակերպության հիմնադիրը եւ, հետեւաբար, հյուրանոցի սեփականատերը Զրա Թալիբովն է: Վերջինս կազմակերպությունը գրանցել է 2013 թվականին: Իսկ «Դիվան» հյուրանոցը կառուցվել է 2014 թվականին՝ նախկին «Լոնդոն» հյուրանոցի տեղում, որը Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան էր:

Մեհրիբան Ալիեւայի ընկերոջ բիզնեսը

Ծովափնյա եւս մեկ հյուրանոց, որը պետք է բացվեր 2013 թվականի օգոստոսին, «Գազել»-ը, արդեն կառուցված է, սակայն առայժմ զբոսաշրջիկների չի ընդունում:

Աջարիայի կառավարությունը 2011 թվականի հունիսին 1 լարիի դիմաց Ադրբեջանի քաղաքացի Զարիֆա Համզաեւային է փոխանցել Բաթումիում, ծովափնյա տարածքում գտնվող մոտ 1 հեկտար հողատարածք: Փոխանցումից 20 ամիս անց Համզաեւան պետք է 100 սենյակ ունեցող հյուրանոց կառուցեր եւ 100 քաղաքացու համար աշխատանք ապահովեր:

AEEA
Համզաեւային պատկանող հյուրանոցը

Աջարիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտարարել են, որ սեփականատերը նոր հյուրանոցը կբացի 2018 թվականի մայիսին, բացման օրը տեղափոխելու համար արդեն դիմել են նախարարությանը: Նախարարությունից նաեւ հայտնել են, որ կազմակերպությունը համաձայնագրով նախատեսված 10 միլիոն դոլարի փոխարեն ծախսել է 50 միլիոն դոլար, իսկ 100 մարդու փոխարեն 200 անձի կապահովի աշխատանքով:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողների հետաքննության համաձայն՝ Իլհամ Ալիեւի կնոջ եւ Զարիֆա Համզաեւայի հոլդինգում 23 ընկերություն է միավորված, որն ավիացիոն ոլորտում դոմինանտ է: Զարիֆա Համզաեւան Ադրբեջանի ազգային ավիաընկերության՝ «Ազալի»-ի նախագահ Ջանգիր Ասկերովի կինն է:

Քաղաքականությունն ու փողը

Որոշ քաղաքագետների գնահատմամբ Ադրբեջանն ու Վրաստանը լավագույն բարեկամական եւ գործընկերային հարաբերություններն ունեն: Ադրբեջանից Վրաստանը հատկապես աջակցություն է ստացել 2016 թվականի ցուրտ ձմռանը, երբ ռուսական «Գազպրոմ»-ը դադարեցրեց բնական գազի մատակարարումը Վրաստան: Այդ ժամանակ Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում չկար նաեւ էլեկտրականություն:

Հենց այդ ժամանակահատվածից Վրաստանում ռուսական գազը փոխարինվեց ադրբեջանական «ՍՈՔԱՐ»-ով, իսկ այսօր Վրաստանը գազի 90 տոկոսը ստանում է Ադրբեջանից: Բացի դրանից, ադրբեջանական գազի գինը Վրաստանում ամենաէժանն է, եթե համեմատենք եվրոպական երկրներում առկա գնի հետ:

Հետեւաբար, «ՍՈՔԱՐ»-ը մինչ օրս մնում է Վրաստանում խոշորագույն ներդրողներից մեկը:

2015-2016 թվականների պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը Վրաստանում ներդրումների տեսանկյունից առաջատար երկիրն է: 2016 թվականին Ադրբեջանի կողմից արված ներդրումները կազմել են 558 միլիոն դոլար, իսկ 2015-ին՝ 549 միլիոն:

leyla mustafaeva
Լեյլա Մուստաֆաեւա

Ընդդիմադիր լրատվամիջոցներն Ադրբեջանից Վրաստան դրամական հոսքը ռիսկային են համարում Վրաստանի ժողովրդավարության համար: Այսպես է կարծում, օրինակ, լրագրող Լեյլա Մուստաֆաեւան, ում ամուսնուն՝ լրագրող Աֆգան Մուխթարլիին մայիսի 29-ին առեւանգել են Թբիլիսիի կենտրոնից: Ավելի ուշ, Մուխթարլին հայտնվել էր Բաքվի բանտում: Այդ ժամանակ, Մուստաֆաեւան ասել էր, որ ամուսինը Իլհամ Ալիեւի եւ իր մերձավորների բիզնեսների վերաբերյալ հետաքննություն էր իրականացնում:

Աֆգան Մուխթարլին մինչ օրս Բաքվի բանտում է, իսկ Վրաստանում իրականացվող հետաքննությունն առայժմ չի կարող պարզել, թե ինչպես են Մուխթարլիին առեւանգել մայրաքաղաքի կենտրոնից եւ ինչպես է նա հայտնվել Ադրբեջանում: Այս դեպքից հետո Վրաստանից հեռացել եւ պատրաստվում են հեռանալ Ալիեւի ռեժիմի զոհ դարձած ակտիվիստները, որոնք Վրաստանում էին ապաստան գտել եւ որոնց համար Վրաստանը հարավային Կովկասում ժողովրդավարության օազիս էր: Այժմ նրանց համար Վրաստանն անվտանգ երկիր չէ:

Հենց այս պատճառով, միջազգային կազմակերպությունների օգնությամբ, Վրաստանից հեռացավ նաեւ Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան:

Տպել
3469 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին