Բախումներ Կիեւում. ձերբակալվել է Սահակաշվիլին, քարեր են նետվում, անվադողեր բերվում (ուղիղ)

05/12/2017 schedule13:20

Կիեւում իրավիճակն անհանգիստ է: Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ, ընդդիմադիր Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է: Նրա տան մոտ, որտեղ այսօր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել, բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև:

Ինչպես հայտնում է LIGA.net-ը, Սաակաշվիլիի աջակիցները փորձել են արգելափակել իրավապահներին մուտքի մոտ աղբամանների և այլ իրերի միջոցով: Ոստիկանությունը փորձում է բացել ճանապարհը: Նշվում է, որ ցուցարարները նաև 7 անվադող են բերում տարածք: Ցուցարարները քարեր են նետել իրավապահների մեքենայի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ իրավապահները փորձում են տանել Սահակաշվիլիին իրենց մեքենայով, իսկ ցուցարարները փորձում են փակել մեքենայի ճանապարհը:

Հիշեցնենք, որ քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, որ Միխեայիլ Սահակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայում պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար:

Պավել Բոգոմազովի փոխանցմամբ՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդի տանն այսօր առավոտյան խուզարկություն է անցկացվել: «Սահակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- նշել է փաստաբանը:

Ոստիկաններին հաջողվել է Սահակաշվիլուն մեքենա նստեցնել: Հիմա փորձում են տանել նրան:

Նշվում է, որ նա համագործակցում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի մարդկանց հետ: Ըստ տեղեկությունների՝ Յանուկովիչն էլ ֆինանսավորում է վերջին օրերին Ուկրաինայում ընթացող ցույցերը:

Այսօր՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկել էր Սահակաշվիլու բնակարանը: Նրան հաջողվել էր փախչել պատուհանով եւ 8-հարկանի շենքի տանիք բարձրանալ: Նա սպառնում էր ցած նետվել, եթե ոստիկանները դիպչեին իրեն: Ի վերջո ոստիկաններին հաջողվել է դուրս հանել նրան տանիքից:

 

Տպել
3840 դիտում

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին

ՊՆ հոսպիտալից գողություն է կատարվել, գումար է կանխիկացվել քաղաքացու բանկային հաշվեհամարից

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ. Վանեցյան

Չեմ փոշմանել, որ չեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Աղվան Վարդանյան

Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

Արմեն Սարգսյանի հրամանագրով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական