Երևան
18 °C
Արցախի եւ Իրանի միջեւ սահմանը մնում է փակ, ինչն անբնական է: Այս մասին, իրանցի օրերս քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Նրա խոսքով, Արցախը դրական վերաբերմունք ունի Իրանի հանդեպ. «Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է եւ հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի հետ»:
Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախն ընդհանուր սահմանակցում է երեք պետությունների. արեւմուտքում` Հայաստանի Հանրապետության, արեւելքում՝ Ադրբեջանի եւ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ. «Հայաստանի Հանրապետության հետ սահմանները բաց են, ընդ որում, ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի եւ Իրանի միջեւ սահմանը մնում է փակ, ինչն անբնական է:
Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ եւ բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարեւան բոլոր երկրների հետ, այդ թվում Իրանի հետ։ Համոզված եմ, որ նաեւ Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաեւ տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին»,-ընդգծել է Մայիլյանը:
Սթափվեք, տղե´րք, ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք. Վլադիմիր Գասպարյան
Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ մեծ հանրահավաք է, լուսավորությունն անջատված է
Վանաձորում բազմահազարանոց հանրահավաք է (լուսանկարներ, տեսանյութեր)
Արցախի ՊԲ-ում հակառակորդի կրակոցից զինծառայող է թեթեւ վիրավորում ստացել
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից
Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներին
Կարեն Կարապետյանը փոխնախարարների է ազատել աշխատանքից
Մեկնարկել է հերթական հանրահավաքը. Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. թարմացվող
Կարեն Կարապետյանը հայտարարություններ է վերագրում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին (լուսանկար)
Բանակցել կարող է ժողովրդի լիազորած ներկայացուցիչը. «Ժառանգության» պատասխանը՝ Ա. Սարգսյանին
Ոստիկանության կապիտանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել եւ միացել շարժմանը
Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու ԵԼՔ դաշինքի նախագիծը
Այսպես երկար չի կարող շարունակվել. ՀՅԴ-ն դուրս է գալիս կոալիցիայից
Ես նման բան չեմ ասել, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. ՀՀԿ-ական Գագիկ Մինասյան
ԵՄ-ը դեսպանը հավանել է ներքին վիճակի՝ իշխանությունների առաջարկած լուծմումը. Կարապետյան
Պահանջում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը. Երեւանի ավանագու ԵԼՔ խմբակցություն
Վ. Մանուկյանը ներքաղաքական իրավիճակում լուծումների իր ճանապարհային քարտեզն է ներկայացնում
«Անտանելի էր հեռվից հետեւել». Իվետա Մուկուչյանը վերադարձել է ՀՀ՝ միացել ցուցարարներին
Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան. Փաշինյան
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները գործադուլ արեցին ու միացան ցուցարարներին
© 2018 Հայկական ժամանակ