Բյուջեից 15 հազար եվրո փոխհատուցում կտրվի Օձունում քաղաքացու սպանության համար

Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ում «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռով արդարացի փոխահատուցում կտրամադրի ՌԴ քաղաքացի Սիլվարդ Այվազյանին: Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում ներառված որոշման նախագծից տեղեկանում ենք, որ արդարացի փոխհատուցման գումարը 15 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամն է: Միեդ վճռով հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 13-ն է:

«Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործը բավականին ուշագրավ է, հիմքում՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու սպանությունն է:

Ոստիկանները սպանել են ՌԴ քաղաքացի Սիլվարդ Այվազյանի եղբորը՝ Սեյրան Այվազյանին, ով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել: Դիմումատուին ՄԻԵԴ-ում ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան Կ. Թումանյանը, իսկ Հայաստանի կառավարությանը ներկայացրել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն այսօր պատգամավոր է:

Դեպքը տեղի է ունեցել 2006 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում: Ոստիկանները Սեյրան Այվազյանին սպանել են վերջինիս տանը:

2006 թվականի մարտի 6-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Սեյրան Այվազյանն այցելել է տարածքի խանութներից մեկը, որտեղ նա դանակ է հանել եւ առանց պատճառի դրանով հարվածել խանութի աշխատակցի ձեռքին եւ խանութ մտած հաճախորդներից մեկի այտին։ Այնուհետեւ Այվազյանը գնացել է տուն։

Որոշ ժամանակ անց ոստիկանության չորս ծառայող ժամանել է Սեյրան Այվազյանի տուն։ Երբ նրանք մոտեցել են, Սեյրան Այվազյանը գտնվել է այգում եւ ոստիկանության ծառայողներին տեսնելով՝ վազել է դեպի տուն։ Ոստիկանության ծառայողները հետեւել են նրան։ Երբ Սեյրան Այվազյանը մտել է տուն, եւ պատրաստվել է փակել դուռը, ոստիկանության ծառայողներից մեկը հասել է նրան, եւ սկսել է հրելով բացել դուռը։ Այդ պահին Սեյրան Այվազյանը կիսաբաց դռնից դանակով հարվածել է ոստիկանի ձեռքին ու այտին, եւ նրան հաջողվել է փակել դուռը։ Վնասվածք ստացած ոստիկանին մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանները փորձել են Սեյրան Այվազյանին համոզել դուրս գալ, բայց վերջինս հրաժարվել է՝ սպառնալով կյանքից զրկել ցանկացած անձի, ով կփորձի մոտենալ տանը՝ բոլորի առջեւ սրելով դանակները։ Նրանք կապ են հաստատել Սեյրան Այվազյանի՝ նույն գյուղում բնակվող քույրերից մեկի հետ, բայց նա հրաժարվել է գալ։ Տեղում աշխատող ոստիկաններից հեռախոսազանգ ստանալով՝ եւս ոստիկանության  9 ծառայող ժամանել է տան մոտ, եւ շրջապատել տունը։ Նրանք նաեւ զանգահարել են Օձունի գյուղապետին, շտապօգնություն եւ հրշեջ ծառայություն։ Սեյրան Այվազյանի՝ միեւնույն գյուղում բնակվող ազգականներին դեպքի վայր կանչելու մեկ այլ փորձ է կատարվել, որպեսզի նրան համոզեն հանձնվել, սակայն նրանք հրաժարվել են գալ։

Ժամը 17։00-ին, որոշվել է Սեյրան Այվազյանին վնասազերծել եւ բերման ենթարկել՝ հրշեջ մեքենայից նրա վրա ջուր լցնելով։ Հրշեջ մեքենայի ջուրը միացնելուց հետո ոստիկանության վեց ծառայող հրելով բացել են տան դուռը եւ մտել ներս: Առաջինը տուն մուտք գործած ոստիկանը դանակով հարձակումից պաշտպանվելու համար փոքր փայտե սեղան է պահել իր առջեւ։ Ոստիկանության ծառայողները տուն մուտք գործելուց հետո տեսել են, որ Սեյրան Այվազյանը միջանցքից սենյակ տանող ճանապարհը շրջափակել է կահույքով։  

Ոստիկանության ծառայողներն անմիջապես որոշել են դուրս գալ տնից, եւ ամբողջ խումբը դուրս է եկել։ Տեսնելով, որ ոստիկանության ծառայողները դուրս են գալիս՝ Սեյրան Այվազյանը, յուրաքանչյուր ձեռքում պահելով մեկ դանակ, շարժվել է նրանց ուղղությամբ, հասել է ոստիկաններից մեկին՝ նախամուտքի դռան մոտ, եւ դանակներից մեկով հարվածել նրա գլխին։ Վերջինս հարվածի հետեւանքով անմիջապես վայր է ընկել։ Երբ նա պառկած է եղել հատակին, Սեյրան Այվազյանը փորձել է կրկին հարվածել նրան, սակայն այդ պահին ոստիկանության մեկ այլ ծառայող, որը հսկել է մուտքը, իր ավտոմատ հրացանից մեկ նախազգուշական կրակոց է արձակել օդում եւ, տեսնելով, որ Սեյրան Այվազյանը դեռ փորձում է հարվածել ընկած ոստիկանին, կրակել է Սեյրան Այվազյանի ոտքերին։

Միեւնույն ժամանակ եւ այդ գործողություններից անկախ, ոստիկանության եւս 3 ծառայող սկսել են իրենց ատրճանակներից կրակ արձակել Սեյրան Այվազյանի ոտքերին։ Ոստիկանության ծառայողներից մեկն արձակել է 8 կրակոց, մինչդեռ մյուս երկուսը՝ առանձին-առանձին 3 կրակոց։ Կրակոցի հետեւանքով Սեյրան Այվազյանը վիրավորվել է, վայր է ընկել եւ մահացել։

Գործի քննության ժամանակ պարզվել է, որ Սեյրան Այվազյանի կողմից հարձակման հետեւանքով, երկու քաղաքացիներ, ինչպես նաեւ ոստիկանության երկու ծառայող մանր եւ միջին ծանրության, սակայն կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ են ստացել։

ՄԻԵԴ-ին դիմած դիմումատուն պնդել է, որ Սեյրան Այվազյանն իրականում չի վտանգել ոստիկանության ծառայողի կյանքը, եւ որ ոստիկանության ծառայողները պարզապես կյանքից զրկել են նրան՝ իրենց գործընկերներից մեկին վնասելու համար վրեժխնդիր լինելու նպատակով։

Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում այն առումով, որ համապատասխան մարմինները Սեյրան Այվազյանի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չեն իրականացրել։ 

Տպել
1808 դիտում

Սկսվել է բեռնատարներով փողոցները փակելու գործընթացը, արդեն փակված փողոցներ կան

Մաշտոց-Թումանյան խաչմերուկի անկարգություններով զննվել են տեսագրությունները, անհատականացվել

Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանավորեցին՝ Հանրային ռադիո մտնելու գործով

Լավ, վարչապետը չընտրվեց, ԱԺ-ն ցրվեց, ո՞վ է նորը ձեւավորելու, իրե՞նք՝ 20-30 հոգով. Սարգսյան

Գյումրիում մեքենաներ են այրվել

Մենք թշնամիներ չունենք, անգամ միտինգներ անող մեր գործըները մեր եղբայրն է. Էդ. Շարմազանով

Գյումրի. քայլերթի մասնակցին ոստիկանները ծեծել են, տուժածը «Գյումրի» բկ-ում է

Եթե դժգոհություններ կան, պետք է արտահայտվեին սահմանադրության հանրաքվեից հետո. Ս. Սարգսյան

Սիրուշոն, գրառում է կատարել #ԻմՔայլը ակցիայի մասին

Քաղաքացիական ակտիվությունը ժողովրդավարության կարեւորագույն գրավականն է. ՀՅԴ

Ես կատարեցի իմ քայլը եւ Իսպանիայից եկա Հայաստան. #ԻմՔայլը շարժմանը միացած մասնակից

Պաշտպանել եւ ապահովել երկրում խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԺՀՄԻԳ տնօրեն

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք

Երեւանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Արմեն Սարգսյան

Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամը հարմարեցրել է իրեն, որ հետո էլ ՀՀԿ ԳՄ նիստը անի

Այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ. Արսինե Խանջյան

Վերջին 20 տարում հայը հային այսքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում (լուսանկար). թարմացվող