Ցուցարար Տարոն Սիրադեղյանը ՀՀ ոստիկանությունից վնասի փոխհատուցում է պահանջում

2017 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի բեկանելուց հետո ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Ոստիկանության դեմ ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ  2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց 2014 թ․ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:

Տարոն Սիրադեղյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը մասնակի բավարարել էր Տարոն Սիրադեղյանի՝ 500.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում ստանալու դիմումը և որպես պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել էր 35.000 ՀՀ դրամ: Սակայն վերջինս, գտնելով, որ այդ որոշումն անհիմն է և դիմումը պետք է ամբողջությամբ բավարարվեր, մնացած մասով փոխհատուցում ստանալու պահանջով դիմել է դատարան:

Դեկտեմբերի 4-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը հայտարարեց, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը դիմում է ներկայացրել գործով որպես երրորդ անձ ներգրավվելու մասին: Կողմերը չառարկեցին միջնորդության դեմ:

ՀՀ Ֆինանսների նախարարությանը դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն տալու նպատակով դատական նիստը հետաձգվեց:

 

Տպել
1181 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը