Միջազգային օլիմպիական կոմիտեն հեռացրել է Ռուսաստանին ձմեռային օլիմպիական խաղերից

06/12/2017 schedule00:11

Ռուսաստանը չի մասնակցի 2018 թ. հարավկորեական Փհենչխանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Դեկտեմբերի 5-ին, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հեռացրել է Ռուսաստանի ամբողջ հավաքականին օլիմպիական խաղերից: Պատճառը տարիներ շարունակ պետական մակարդակով դոպինգային քաղաքականություն վարելն ու արգելված խթանիչների օգտագործումը խրախուսելն է:

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ որեւէ երկիր զրկվում է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից հակադոպինգային կանոնները խախտելու համար: Այն ռուս մարզիկները, որոնք ներգրավված չեն եղել խթանիչների պատմության մեջ, կստանան մասնակցության հրավեր: Սակայն վերջիններս խաղերին կմասնակցեն ոչ թե Ռուսաստանի, այլ օլիմպիական դրոշի ներքո, եւ նրանց հաղթանակի դեպքում կհնչի օլիմպիական հիմնը:

ՄՕԿ-ը նաեւ պատժել է ռուս մարզական բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների: Մասնավորապեսմ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն եւ նախկին փոխնախարար Յուրի Նագորնիխը ցմահ որակազրկվել են եւ օլիմպիական շարժման հետ կապված որեւէ գործունեություն չեն կարող ծավալել:

Բացի այդ՝ Ռուսաստանը պարտավորվում է փոխհատուցել այն գումարը, որը ՄՕԿ ծախսել է ռուսների կողմից արգելված խթանիչներ օգտագործելու դեպքերն ուսումնասիրելու վրա: Դա կազմում 15 մլն դոլար:

Տպել
2504 դիտում

Արմեն Սարգսյանին ճանաչում են քաղաքական էլիտայում

Թուրք-քրդական խնդիրը Սիրիայի սահմանին վերածվում է պատերազմի. 2 կողմում էլ տուժածներ կան

«Ապազգային» բաներ. արտաքին քաղաքական դեֆոլտ

Սուպերարեվմտամետները. լեյտենանտ Շմիդտի որդիները ՀՀ-ից

Արգելվել է Զարուհի Փոստանջյանի մուտքը Վրաստան

Ծանոթ ձեռագիր. ընդդիմությունը տեռո՞ր է պատրաստում

Ձեր ծառայության նկատմամբ մարդիկ պետք է վստահություն ունենան. վարչապետը՝ ՍԱՊԾ կազմին

Այդ 2-3 հոգին ոչ մի բանի չհասած քծնողներ են. Հայկ Մարությանը՝ ֆիլմը տարածողների մասին

Ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել հարվածային ԱԹՍ՝ ինքնաշեն ձեռքի նռնակով

Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ՝ «Ծառայողական պարտականությունները կատարելիս»

Բոլոր տարբերակներից ամենահաջողն են ընտրել. քաղաքագետը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Ու՞մ էին խանգարում ծառերի գույնզգույն շորերը, որ պատառոտեցին

Աբովյանում մայրը տուն գալով հայտնաբերել է որդուն՝ պարանով կախված վիճակում

Լարսի անցակետը բացվել է. կուտակված 280 բեռնատարները կարող են շարունակել ճանապարհը

ՄԻՊ-ը անգամ փաստաբանի ֆունկցիա չունի, իրենից շատ բան են ակնկալում․ Գևորգ Կոստանյան

Ալավերդու սպանությունները հանցավոր խմբի ծրագրված համագործակցությունների արդյունք են

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար տարին կսկսվի պրեմիերաներով

Արթիկում բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

Բավրայի անցակետից բքի մեջ կորած Թուրքիայի քաղաքացիները հայտնաբերվել են Ցողամարգում

Տաք եղանակը կպահպանվի այսօր ու այս աշխատանքային շաբաթվա ընթացքում