Հայաստանի բնակչության 29.4 տոկոսն աղքատ է. նախորդ տարվա համեմատ ցուցանիշը գրեթե չի փոխվել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» զեկույցը: Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ սա ԱՎԾ-ի ամենակարեւոր աշխատատար զեկույցն է, որում, կարելի է ասել, ամփոփվում է Հայաստանին վերաբերող գրեթե ողջ պաշտոնական վիճակագրությունը:

Զեկույցը վերաբերում է անցած տարվա տվյալներին: Ըստ այդմ, 2016 թվականին ՀՀ բնակչության 29.4 տոկոսը եղել է աղքատ: Խոսքը մոտ 900 հազար մարդու մասին է: Դրան նախորդած 2015 թվականի համեմատ աղքատ բնակչության մասնաբաժինը նվազել է ընդամենը 0.4 տոկոսով:  Հենց ԱՎԾ-ն արձանագրում է, որ մեկ տարվա ընթացքում աղքատությունը վիճակագրորեն չի փոխվել: Ընդ որում, բնակչության աղքատ հատվածի մասնաբաժինը հաշվարկվում է մշտական բնակչության թվաքանակից: Եթե դա հաշվարկվի առկա բնակչության թվաքանակից, ապա նշված տոկոսը շատ ավելի բարձր կլիներ:

Ըստ նույն զեկույցի, անցած տարի մեր բնակչության 1.8 տոկոսը, կամ մոտ 54 հազար մարդ եղել է ծայրահեղ աղքատ, 8 տոկոսը կամ մոտ 300 հազար մարդ եղել է շատ աղքատ: Հայաստանի ամենաաղքատ բնակչությունը ապրում է Շիրակի մարզում:  Այստեղ բնակչության 45.5 տոկոսն է աղքատ: Երկրորդ հորիզոնականում Լոռու մարզն է: Այստեղ աղքատ է բնակչության 35.8 տոկոսը, երրորդը՝ Կոտայքն է՝ 35.4 տոկոս ցուցանիշով: Ամենա- «հարուստ» մարզը Արագածոտնն է, որտեղ բնակչության միայն 15.7 տոկոսն է աղքատ (նկարում):

ԱՎԾ-ի զեկույցում համեմատականներ են տարված 2008 թվականի հետ եւ արձանագրվել է, որ աղքատության ներկայիս բարձր մակարդակը պայմանավորված է հիմնականում 2009 թվականի տնտեսական խոր ճգնաժամով: Ծավալուն այդ զեկույցը լի է տարատեսակ ցուցանիշներով, որոնք արձանագրում են Հայաստանում առկա չափազանց խորը համակարգային խնդիրները: Դրանց, իհարկե, կանդրադառնանք առաջիկայում:  Իսկ առայժմ մի քանի մեջբերումներ ԱՎԾ-ի զեկույցից:

«2008-2016թթ. սպառման աճ նկատվել է բոլոր դեցիլներում, սակայն ամենաաղքատ՝ առաջինից երրորդ դեցիլների բնակչության մոտ աճն աննշան էր: Նշված ժամանակահատվածում երկնիշ աճ է նկատվել մնացած բոլոր դեցիլային խմբերում, իսկ ամենաբարձր տեմպը գրանցվել է տասներորդ դեցիլի բնակչության մոտ (32.5%)»:

«Ճգնաժամից ամենից շատ տուժել է բնակչության ամենաաղքատ առաջին դեցիլային խումբը...: Միաժամանակ, ամենահարուստ 10-րդ դեցիլային խումբը ճգնաժամից ամենաշատն է շահել...»:

«Հայաստանում մինչեւ 6 տարեկան երեք եւ ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության 1.7 անգամ ավելի բարձր ռիսկ (50.1%)` հանրապետական միջին մակարդակի համեմատ (29.4%), ինչպես նաեւ ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ, օրինակ` 1 երեխա կամ երկու երեխա ունեցող տնային տնտեսությունների համեմատ` ավելի քան 1.5 անգամ»:

Նշենք նաեւ, որ ըստ ԱՎԾ հաշվարկների՝ Հայաստանում աղքատությունը վերացնելու համար անհրաժեշտ է մոտ 60 միլիարդ դրամ, պայմանով, որ այդ գումարը ուղիղ, առանց «ճանապարհին կորչելու» հասնի աղքատներին:

Տպել
5985 դիտում

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Ծառուկյան դաշինքը կսատարի՞ՀՀԿ նախագահի թեկնածուին, Ծառուկյանն ասում է՝ ամեն ինչ հնարավոր է

Արցախում մահացած զինծառայողը ՊԲ գնդապետի որդի է

Սա ոչ թե շարքային գողություն է, այլ փողերի լվացում. հաճախորդ

Այս գիշեր զոհված զինծառայողը Արցախից էր. քննվում է ինքնասպանության վարկածը

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Կրակովում

Ողբերգական ավտովթարից մահացած ԳՇ պետի տեղակալի որդու հոգեհանգիստը տեղի կունենա վաղը. ՊՆ

Ուզբեկստանում հայ մարզիչը ֆուտբոլիստներին հրավիրել է շահից ելնելով. ցմահ որակազրվել է

Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ

Սոցալական բունտի նախապայման չկա, գնաճը բնականոն երեւույթ է. վարչապետի նախկին խորհրդական

Դեմ եմ Պակիստանի հեռուստատեսությամբ հնչող հակահայկական տեքստերին. պակիստանցի բլոգեր

Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ. ԼՂ-ի երկակի չափանիշները Բաքվին զենքի մատակարարման հարցում

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը հեռանում է

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն ինձ էլ էր հրավիրել. Գ. Ծառուկյանը՝ իր Բաղրամյան 26 գնալու մասին (տեսանյութ)

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Անգամ, եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միեւնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է․ Գագիկ Ծառուկյան

Ջրաշենի բժշկիչ համարվող Սուրբ Կարմիր Ավետարան մատուռ-եկեղեցին օծվել ու նորից գործում է

Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է, թե «մահացածներից հարկ է հավաքում»