Աղետից 29-ը տարի անց. Ստեփանավանում 290 ընտանիք ապրում է նեխած պատերի մեջ (ֆոտո)

88-ի ավերիչ երկրաշարժից հետո Ստեփանավանում որպես ժամանակավորապես կառուցված փայտաշեն կառույցները 29 տարի շարունակ դարձան բնակիչների ապրելատեղին: 290 ընտանիք առ այսօր ապրում է կյանքի համար վտանգավոր պայմաններում: Թաղամասը բաղկացած է փայտաշեն 24 երկհարկանի տնակներից:

Մի քանի տարվա համար նախատեսված ժամանակավոր կացարանները ժամկետը լրանալուց հետո քայքայվեցին. տնակների պատերն ու հատակը սկսեցին նեխել՝ բնակիչների համար դառնալով տարատեսակ հիվանդությունների պատճառ: Տարիների ընթացքում գերչորանալով՝ փայտաշեն տները դարձան հրդեհավտանգ, փայտը սկսեց նեխել, տանիքն ու պատերը` փլվել: Նկուղները տարին 12 ամիս պատված են ջրով, խոնավությունը դարձել է տարատեսակ միջատների ապաստարան: Եղել են դեպքեր, երբ նեխած տախտակները կոտրվել են, եւ երկրորդ հարկի բնակիչը հայտնվել է առաջին հարկում:

Սոցիալապես անապահով բնակիչները սեփական միջոցներով քանիցս վերանորոգել են իրենց բնակարանները, սակայն, ինչպես իրենք են ասում, այլեւս անհնար է քայքայված ու նեխած փայտը վերանորոգել ու ամրություն ապահովել:

Բնակիչները խնդրի մասին բազմիցս են բարձրաձայնել պատկան մարմիններին, խնդրի մասին բարձրաձայնել են նաեւ Ստեփանավանի քաղաքապետն ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, սակայն մինչ օրս Աշոտաբերդի խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Բնակիչները կորցրել են հույսն ու հավատը իշխանությունների ու պետության նկատմամբ, թե մի օր իրենք էլ կկարողանան ապրել քարաշեն տներում` առանց տարատեսակ միջատների ու կրծողների:

Տպել
4633 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել