1,5 մլն դոլար ՆԱՏՕ-ից, 100 մլն՝ ՌԴ-ից եւ ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրք. ԱԺ-ն կողմ քվեարկեց

06/12/2017 schedule10:51

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ի նիստին 82 կողմ եւ 5 դեմ քվեարկության արդույնքով ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

ԱԺ-ն ընդունեց եւս մի քանի օրինագծեր: Երկրորդ ընթեցմամբ եւ ամբողջությամբ 65 կողմ 25 դեմ քվեարկությամբ ընդունվեց «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները:

Միաձայն՝ 90 կողմ արդյունքով, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության միջեւ` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Այս համաձայնագրով շուրջ 1.5 մլն եվրո կտրամադրվի ՀՀ ՊՆ-ին՝ ոչնչացվելու պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ:

Միաձայն ընդունվեց նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ 92 կողմ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ այս համաձայնագրով ՌԴ-ն ﬕնչեւ 100 ﬕլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

ԱԺ-ի նիստում ընդունվեցին եւ մի շարք այլ օրինագծեր:

Տպել
2040 դիտում

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկարներ)

Հարուցվել է քրգործ՝ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքով

Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (լուսանկարներ)

Փլատակների տակ մնացած Կարապետյանը ԱՆ փորձաքննությունների բաժնի պետ էր, երկու դուստր ունի

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՇՄ առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին

Սաշիկ Սարգսյանի որդին տան նկուղում ծեծել, գազայրիչով այրել, սպառնացել է սպանել տղամարդուն

4,5 մլն դրամ յուրացրած, չարաշահումներ կատարած Վարդաբլուրի գյուղապետը փախել է (տեսանյութ)

Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան դպրոցում. տնօրենը մշտապես յուրացումներ է կատարել

Երեւանի ավագանու ընտրությունները կարող են եւ չանցկացվել օգոստոսին. օրենքը հստակ չէ

Լոռու փոխմարզպետը՝ մարզում տնօրեններին ու գյուղապետերին կուսակցականացնելու մասին

Արցախի նախագահը նոր նշանակումներ է կատարել

Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին որպես ընտրակաշառք 13 մլն դրամ է փոխանցել

Մենք շատ հարցեր ունենք. Պուտինը 50 րոպե ուշացումով է ժամանել Թրամփի հետ հանդիպմանը

Հայաստանի տարածքում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Մենք ամաչում ենք, որ ունենք բռնապետական հոգեւոր իշխանություն. Կարեն Պետրոսյան

Պետք է վերականգնենք Հրազդան քաղաքի երբեմնի հռչակը․ նախարար Սուրեն Պապիկյան

Հանքային ջրեր արդյունահանողները 230 մլն դրամի չափով բնօգտագործման վճարներ չեն վճարել

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն ավանդաբար նշում է իր մասնագիտական տոնը

Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել. պատիժը պայմանականորեն չի կիրառվի

Ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան