Երևան
16 °C
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեստեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով:
Առաջին կեսում հաջողության հասնելու «Յունայթեդի» բոլոր ջանքերը ձախողվեցին, իսկ խաղակեսի վերջում նրանք հայտնվեցին պարտվողի դերում: 45-րդ րոպեին ԲԿՄԱ-ի կազմում աչքի ընկավ Վիտինյոն: 2-րդ կեսում «Մանչեստերն» ուղղեց սխալը: 64-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց Մարկուս Ռեշֆորդն առաջ մղեց իր թիմին: A խմբի մյուս խաղում «Բազելը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»:
Առաջին տեղով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս եկավ «Մանչեստեր Յունայթեդը» (15 միավոր), 2-րդ տեղով՝ «Բազելը» (12): ԲԿՄԱ-ն 9 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: «Բենֆիկան» ձախողվեց` ընդհանրապես միավորներ չվաստակելով:
B խմբում երեկ առաջին հորիզոնականն էին վիճարկում «Բավարիան» ու ՊՍԺ-ն: Այս թիմերի առաջին խաղում ֆրանսիական թիմը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Բավարիայի» դարպասը: Երեկ մյունխենցիները պարտության վրեժը լուծեցին, սակայն 1-ին հորիզոնական բարձրանալ չկարողացան: Նրանք հաղթեցի 3:1 հաշվով: 8-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտ Լեւանդովսկին, իսկ 37-րդ րոպեին Կորենտին Տոլիսոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 2-րդ կեսում՝ 50-րդ րոպեին, ՊՍԺ-ից Կիլիան Մբապեն 1 պատասխան գնդակ խփեց: Մյունխենցիներին միայն հաջողվեց կրկին գնդակների տարբերությունը հասցնել 2-ի: 69-րդ րոպեին իր հաշվին դուբլ ձեւակերպեց Տոլիսոն:
Հաղթանակը «Բավարիային» գործնական օգուտ չտվեց, քանի որ թիմը պետք է 4 գնդակի տարբերությամբ հաղթեր ՊՍԺ-ին` նրանից առաջին հորիզոնականը խլելու համար: 2 թիմերը 6 տուրից հետո վաստակեցին 15-ական միավոր: Առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկավ ՊՍԺ-ն, իսկ 2-րդ տեղով «Բավարիան»: Երեկ «Անդերլեխտը» մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Սելթիկին», սակայն մնաց 4 տեղում: 2 թիմերն ունեն 3-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպա լիգայում հանդես կգա «Սելթիկը»:
C խմբում երեկ «Ռոման» 1:0 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց «Քարաբագին»: «Ատլետիկոն» ու «Չելսին» էլ Լոնդոնում ոչ-ոքի խաղացին (1:1): Խմբային փուլը «Ռոման» ու «Չելսին» ավարտեցին 11-ական միավորով: Լրացուցիչ ցուցանիշներով առաջինը «Ռոման» է: Այս 2 թիմերը հաջորդ փուլ դուրս եկան, իսկ «Ատլետիկոն» 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը եւ հանդես կգա Եվրոպա լիգայում: «Քարաբագը» պայքարն ավարտեց 2 միավորով:
D խմբում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սպորտինգին», իսկ «Յուվենտուսը» նույն հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ «Օլիմպիակոսի» նկատմամբ: «Բարսան» 14 միավորով զբաղեցրեց խմբի առաջին հորիզոնականը: «Յուվեն» 2-րդն է (11): Այս թիմերը 1/8 եզրափակչում են, իսկ 7 միավորով 3-րդ տեղը զբաղեցրած «Սպորտինգը»՝ Եվրոպա լիգայում: «Օլիմպիակոսը» պայքարն ավարտում է 1 միավորով:
Այսօր կկայանան E, F, G, H խմբերի հետեւյալ հանդիպումները.
«Լիվերպուլ»-«Սպարտակ Մոսկվա»
«Մարիբոր»-«Սեւիլիա»
«Շախտյոր Դոնեցկ»-«Մանչեստեր Սիթին»
«Ֆեյենորդ»-«Նապոլի»
«Պորտու»-«Մոնակո»
«Լայպցիգ»-«Բեշիկթաշ»
«Թոթենհեմ»-ԱՊՈԵԼ
«Ռեալ Մադրիդ»-«Բորուսիա Դորտմունդ»
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
© 2024 Հայկական ժամանակ