«Վանաձոր ՋէԿ»-ի նախկին աշխատակիցները բողոքի ցույց են իրականացրել (Ֆոտո)

«Վանաձոր ՋէԿ»-ի բազմաթիվ նախկին աշխատակիցներ այսօր բողոքի ցույց են իրականացրել Հայքի հրապարակում` Լոռու մարզպետարանի դիմաց, այդ կերպ ուշադրություն հրավիրելով իրենց տարիներ շարունակ ձգձգվող խնդրի վրա: Լուծարման փուլում գտնվող գործարանն ավելի քան 150 աշխատակցի պարտք է 2011 թվականի 4 ամսվա աշխատավարձ, որը կազմում է շուրջ 130 մլն դրամ: Նշված գումարի 65 մլն դրամը տույժ տուգանքներն են, որից սակայն աշխատակիցները հրաժարվում են, բավարարվելով միայն մայր գումարը ստանալով:

Նախկին աշխատակիցների հետ հանդիպել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, հայտնելով, որ խնդրով զբաղվում է ՀՀ վարչապետը: Մարզպետը 2 օր ժամանակ է խնդրել` վերջնական պատասխան տալու համար:

Հատկանշական է, որ լուծարման փուլում գտնվող գործարանը տեւական ժամանակ է, ինչ ապամոնտաժվում է, եւ անգամ այս դեպքում աշխատակիցներին շարունակում են չվճարվել կուտակված աշխատավարձերը, որի վճարման հետ կապված անգամ դատարանի վճիռ կա` ի օգուտ աշխատակիցների:

Տպել
1262 դիտում

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի և ջրի արտադրամասերի գործունեությունը. պաշտոնական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու ՀՀ ղեկավարների օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին