Հայտնվել է տեսանյութ, որում Ջիգարխանյանը վիրավորում է Վիտալինային

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի արդեն նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկարահանած նյութը ցուցադրվել է Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման ընթացքում: Դրանում Ջիգարխանյանը վիրավորում է կնոջը: Երեկվա՝ դեկտեմբերի 5-ի թողարկման ժամանակ Վիտալինային հարցրել են դերասանի խոսքերի մասին: Նա չի ցանկացել մեկնաբանել եւ վստահեցրել է, որ ինքը չի տեսանյութը հեռուստաընկերություն ուղարկել:

«Ես չեմ տրամադրել տեսանյութը, չեմ կարող ասել՝ ով է բերել, բայց ես չեմ: Պարզապես տեղեկատվության արտահոսք է եղել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Ջիգարխանյանն իմացել է, որ ինքը նրան նկարահանում է:

Վիտալինան հերթական անգամ Մալախովի հաղորդման ընթացքում ներկայացել է որպես զոհ, որին մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի մեջ:

Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդումը

Նույն օրը հեռուստատեսությամբ հեռարձակվել է Դմիտրի Բորիսովի «Пусть говорят» թոք շոուն, որտեղ արդեն խոսել են այս «պատերազմի» մյուս՝ Ջիգարխանյանի կողմի ներկայացուցիչները: Հաղորդման նկարահանող անձնակազմը Լաս Վեգասում հարցազրույց է վերցրել Ջիգարխանյանի տղայից՝ Ստեփանից: Նա դերասանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի որդին է՝ առաջին ամուսնուց: Ստեփանին Ջիգարխանյանը որդեգրել է Վլասովայի հետ ամուսնանալուց հետո: Իր հարցազրույցում որդին կարծիք է հայտնել, որ Վիտալինան դիվանագիտորեն է տեղեկատվություն տարածում լրատվամիջոցներում: Նաեւ ասել է, որ չի պատրաստվում երբեւէ պայքարի մեջ մտնել ինչ-որ ժառանգության համար:

Դմիտրի Բորիսովի «Пусть говорят» հաղորդումը

Ջիգարխանյանի եւ Վիտալինայի շուրջ այս սկանդալն առաջացել է այն բանից հետո, ինչ այս տարի հոկտեմբերի 10-ին արտիստը հայտնվեց հիվանդանոցում: Դրանից հետո նա հայտարարեց, որ չի ներելու կնոջն իրեն ցավ պատճառելու համար: Դերասանը նաեւ ասում էր, որ կինը գող է, եւ հափշտակել է իր ունեցվածքը: Իր հերթին Վիտալինան իր ու ամուսնու լարված հարաբերությունների մեջ մեղադրում է վերջինիս ընկերներին, մասնավորապես՝ Արթուր Սողոմոնյանին:

Անցած շաբաթ՝ նոյեմբերի 27-ին, նրանք պաշտոնապես ամուսնալուծվեցին:

Տպել
2267 դիտում

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը