Խառը բաներ. ԵԿՄ-ն պառակտման շեմի՞ն

06/12/2017 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 4-ի համարում

Դեկտեմբերի 11-ին հրավիրված Երկրապահ կամավորականների միության 6-րդ համագումարից առաջ այդ կազմակերությունը բաժանվել է երկու մասի՝ համագումարին մասնակցելու մտադրություն ունեցողների եւ բոյկոտելու կողմնակիցների, կամ՝ ԵԿՄ վարչության գործող նախագահ Մանվել Գրիգորյանի կողմնակիցների եւ նրա հակառակորդների:

Թե ինչ են ուզում համագումարին մասնակցելու կողմնակիցները, շատ պարզ է՝ լսել հերթապահ հաշվետվություն, բանաձեւեր ընդունել ղարաբաղյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի եւ հոկտեմբերի 27-ի քրգործից անջատված մասը կարճելու մասին, Մանվել Գրիգորյանին վերընտրել ԵԿՄ վարչության նախագահ: Թե ինչ նպատակ են հետապնդում համագումարը բոյկոտելու կողմնակիցները, դժվար է ասել: Բայց հայտնի է, որ նրանց առաջնորդը ԵԿՄ Երեւանի քաղաքային կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Նրանից մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց, քանի որ պարոն Հակոբյանը բավական երկար ժամանակ բացակայում է Հայաստանից կամ գոնե այդպես ներկայացնում է նրա շրջապատը:  Ըստ ամենայնի, նա Հայաստան կվերադառնա միայն դեկտեմբերի 11-ից հետո:

Հայտնի է նաեւ, որ ԵԿՄ համագումարին չմասնակցելու մտադրություն ունեն «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալբերտ Բազեյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ ԵԿՄ-ում կշիռ ունեցող այլ գործիչներ: Նրանցից որեւէ մեկը առայժմ հրապարակավ չի խոսում այն պատճառների մասին, որոնց համար իրենք որոշել են չմասնակցել համագումարին: Բայց ոչ հրապարակային պարզաբանումները հետեւյալն են. «ԵԿՄ-ն պետք է լիներ միջանկյալ օղակ բանակի եւ հասարակության միջեւ, բայց այսօր դարձել է իշխանության կցորդը: ԵԿՄ-ն ղեկավարում է ոչ թե նրա փաստացի ղեկավար Մանվել Գրիգորյանը, այլ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, եւ մասնակցելով համագումարին՝ մենք, ըստ էության, մասնակցում ենք ոչինչ չտվող թատերական ներկայացման: ԵԿՄ-ն մասնակցել է 2003 թվականի նախագահական, մասամբ նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված ընտրակեղծիքներին, տեր չի կանգնել մեր ժողովրդի արդար ընտրությանը»:

Այս շարքը կարելի է շարունակել. դրանց մեջ շատ մեծ ճշմարտություն կա: Սակայն խնդիրն այն է, որ նման հարցադրումներով կարող են հանդես գալ միայն շատ քիչ թվով բոյկոտի կողմնակից երկրապահներ, քանի որ այն մարդկանց մեծ մասը, ովքեր բոյկոտելու են համագումարը՝ ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ընտրակեղծիքների իրականացմանը, եւ նրանց շատ քիչ մասն է մասնակցել ընդդիմության կազմակերպած միջոցառումներին: Իսկ ըստ մեկ այլ ԵԿՄ վարչության անդամի, ով ընդդիմադիր հայացքներ ունի եւ մտադիր է մասնակցել համագումարներին, եթե ինչ-որ մարդիկ հարցադրումներ ունեն Մանվել Գրիգորյանին, դեմ են մինչ այժմ ԵԿՄ-ի կողմից իրականացվող քաղաքականությանը, ապա ավելի ճիշտ կլինի, եթե մասնակցեն համագումարին, հրապարակային ներկայացնեն իրենց հարցադրումները եւ փորձ անեն փոխել վարչությունը եւ նրա նախագահին:

«Եթե դա չի ստացվի, ապա այդ դեպքում մենք հայտարարությամբ կներկայացնենք մեր փաստարկները եւ դուրս կգանք այդ կառույցից: Թե չէ՝ այսպես ստացվելու է, որ այդ մարդիկ մնալու են ԵԿՄ անդամ, բայց ԵԿՄ-ն պառակտվել է»,- ասում է մեր մի զրուցակիցը: Իսկ ինչ կլինի, եթե դեկտեմբերի 11-ին ԵԿՄ 6-րդ համագումարի պատվիրակ ընտրված տասնյակ, եթե ոչ՝ մեկ հարյուրից ավելի, պատվիրակներ չմասնակցեն համագումարին: Եթե նորից հիշենք, որ բոյկոտին մասնակցելու են Երեւանի քաղաքային կազմակերպությունը, Հրազդանի, Աշտարակի եւ այլ շրջանների մասնաճյուղերը կամ առանձին պատվիրակներ, պարզ կդառնա, որ ԵԿՄ-ն դե ֆակտո կհայտնվի պառակտման փաստի առաջ, եւ համագումարը կարող է դառնալ ինչ-որ առումով ոչ լեգիտիմ:

Մյուս կողմից, երբ համագումարին չեն մասնակցում «դասական» երկրապահները, ապա համագումարում կարող են մեծամասնություն կազմել բանակային ծառայության մեջ գտնվողները, որոնց փաստացի առաջնորդը ոչ թե ՊՆ փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն է, այլ ՊՆ մեկ այլ փոխնախարար՝ Արթուր Աղաբեկյանը: Շատերը չեն բացառում, որ այդ պայմաններում Մանվել Գրիգորյանին չի հաջողվի վերընտրվել: Ինչը չէր կարող տեղի ունենալ, եթե բոյկոտողները մասնակցեին համագումարին: Ի վերջո, բոյկոտի կողմնակիցները երկընտրանքի դեպքում ստիպված են լինելու ընտրել Մանվել Գրիգորյանին, քան նույն Արթուր Աղաբեկյանին: Իսկ այս դեպքում նրանք մաքուր են մնում՝ փաստորեն թույլ տալով, որ ԵԿՄ նախագահ դառնա Արթուր Աղաբեկյանը: Ի դեպ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ մասնակցելու է ԵԿՄ համագումարին. «Իհարկե, մասնակցելու եմ համագումարին: Իհարկե, ես դեմ եմ ԵԿՄ-ի պառակտմանը, որի հավերժ նախագահը իմ եղբայր Վազգեն Սարգսյանն է»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1967 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին