Ամեն մեկ էլ կարար դառնար քյոռ գլուլլի բաժին. վկան՝ Չարբախի աղմկոտ սպանության մասին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահի կից նկուղում անցած տարի նոյեմբերին տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Այս փուլում հարցաքննվում են գործով անցնող վկաները: Այսօր դատարանում հարցաքննվեց վկա Արման Հարությունյանը: Նա նշեց, որ ճանաչում է միայն ամբաստանյալներից Գեղամին (Պետրոս Իսրայելյանին), ով իր ընկերոջ՝ Գոռի հայրն է, ճանաչել են ուսանողական տարիներից, նորմալ հարաբերությունների մեջ են գտնվում: «Գեղամ ո՞ւմ նկատի ունեք»,- հետաքրքվեց դատավորը, «Գեղամին, էն որ ակնոցներով նստած ա»,- պատասխանեց վկան՝ ցույց տալով ամբաստանյալի աթոռին նստած Պետրոս Իսրայելյանին: Դատավորը եւես մեկ անգամ ճշտեց. «Պետրոս Իսրայելյանի՞ն նկատի ունեք», վկան պատախանեց, որ նրան ճանաչում է ոչ թե որպես Պետրոս Իսրայելյան, այլ՝ որպես Գեղամ : «Այդ օրը ես ու Արսենը...»,- այսպես սկսեց դեպքի մասին պատմել վկան, երբ հանկարծ դատավորը նրան ընդհատեց եւ ճշտեց, թե այդ օրը ո՞ր օրն էր: «Կոնկրետ չեմ հիշում, ինչ-որ տոն չի եղել, որ մոտս ցուցում անեմ, ձմեռ էր, ցուրտ էր»,- ասաց վկան: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 13-ին: Վկա Արման Հարությունյանը պատմեց, որ դեպքի օրն իր ընկերոջ՝ Արսենի հետ գնացել են Գեղամին տեսնելու՝ նպատակ ունենալով նաեւ օգտվել Գեղամին պատկանող վարսավիրանոցի ծառայություններից:

«Շենքի դիմաց շքամուքտի մոտ (նշենք, որ գեղեցկության սրահը երկու մուտք ունի,-հեղ.) մարդիկ կային հավաքված, ներքեւում տեսա Գոռին, այնտեղ էր նաեւ Արամիկը, Գեւորն, ով մի անծանոթի հետ վիճաբանում էր: Անծանոթը (սպանված Մուշեղ Մուշեղյանին,- հեղ.) Գեւորին սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս ասելով՝ ինձնից ով կարա փող ստանան: Գեւորը փորձում էր նրան կարգի հրավիրել: Էդ ժամանակ անծանոթը ատրճանակը հանեց ու կրակեց Գեւորի վրա: Գեւորիկն էդ պահին դանակը հետեւից հանեց ու փաթաթվան իրար, ձայներ հնչեցին՝ տղեք էսի բայեվոյա կրակում, մենք էլ կյանքներս էինք ուզում փրկել, փախել ենք: Մնայինք էնտեղ, մեռնեի՞նք, որ վախը մտնում է մեջդ, քերելով էլ պիտի հելնես»,-պատմեց վկան՝ հայտնելով, որ սենյակում մոտ 7-10 մարդ կար,եւ ինքը այդ խոսակցությունից հասկացել է որ ինչ-որ գումարային հարցերի շուրջ են վիճում: «էդ պահին չէի գնացել մարդ հաշվելու»,- ասաց նա: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե Պետրոս Իսրայելյանին տեսե՞լ է այդտեղ, վկան ասաց, որ նկատել է, բայց չի հիշում որտեղ:

Վկայի հիշելով՝ հայհոյելուց հետո անծանոթը կրակել է Գեւորգի վրա, ով էլ իր հերթին դանակով հարվածել է անծանոթին: «Դանակը չեմ կարող ասել մետաղ էր, թե պլաստմաս: Ակնթարթներ է տեւել, անծանոթն անկանոն կրակում էր»,- պատասխանեց վկան:

Դատախազի հարցին, արդյո՞ք Գեղամը չէր փորձում միջամտել, վկան պատասխանեց, որ չի տեսել: Մյուս հարցին, թե ինչ-որ մեկը փորձել է մոտ գալ վիճաբանողներին, Արման Հարությունյանն ասաց. «Անկանոն կրակոց էր, էդ պահին ամեն մեկն էլ կարար դառնար քյոռ գլուլլի բաժին, եթե մարդու ձեռքում զենք կա, ո՞վ ա գժվել մոտ գնա»: Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե սենյակում մահակներ, բահի կոթեր, երկաթներ նկատե՞լ է, վկան բացասական պատասխան տվեց: Հարցին, իսկ ի՞նչ էր անում իր հետ վարսավիրանոց գնացած Արսենը, վկան պատասխանեց, որ նրան տեսել է վազելուց: Պաշտպանի հարցին՝ տարածքն այնքան մեծ էր, որ կարող էին վազել. «Տարածքում չէին կարա վազքի մրցույթ կազմակերպեին»,- այսպիսի պատասխան տվեց Հարությունյանը: Մեղադրող դատախազ Քյարամյանի հարցին, թե մոտավոր քանի քառակուսի մետր էր սենյակը, փոքր է՞ր , թե՞ ոչ, վկան հեգնական պատասխան տվեց. «Ռեմոնտը ես չեմ արել»: Ի պատասխան դատախազն ասաց, որ դա պարզից էլ պարզ է, որ սենյակի վերանորոգումը վկան չի արել:

Նշենք, որ այս գործով, որպես վկա էր ներգրավված նաեւ Ճվճվ Արո մականվամբ հայտնի Արա Վարդանյանը: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը կողմերին առաջարկեց ծանուցել նաեւ այս վկային, սակայն Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին տեղեկացրեց, որ Արա Վարդանյանը մահացած է: Նշենք, որ դատարանում հիշյալ վկայի մահացած լինելու փաստը հաստատելուց հետո, կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը:

Մեր տեղեկություններով, Ճվճվ Արոն մոտ հարաբերությունների մեջ է եղել դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանի հետ. նա նույնպես ֆինանսական խնդիրներ է ունեցել Չարբախցի Գեղամի հետ:

Դատարանն այսօր որոշեց հիշեցում ուղարկել ոստիկանություն, գործով վկա Դավիթ Հախանումյանին բերման ենթարկելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դավիթ Հախանումյանը քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով կալանավորված Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանի եղբայրն է:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ին:

Հ.Գ. Ի դեպ, այս գործը լուսաբանելիս Նորատուսցի Ալիկից եւ Չարբախցի Գեղամից պարբերաբար երկու կրկնվող լուսանկար ենք հրապարակում, քանի որ դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ արգելել է լրագրողներին տեսա-լուսանկարահանել դատական ողջ նիստը: Նույն պատճառով հնարավորություն չունենք սույն նյութի հետ հրապարակել վկա Արման Հարությունյանի լուսանկարը:

Տպել
7047 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում