Կառավարության գործն է գյուղատնտեսության մասով շուկայի պատշաճ կարգավորումը. ԱՄՆ դեսպանատուն

«Մեր դերը Հայաստանի եւ ԱՄՆ-ի ագրոբիզնեսի համար հանդիպման հարթակի ապահովումն էր: Մենք չէինք փորձում եւ երբեւէ չենք էլ փորձի Հայաստանում առաջ մղել ագրոբիզնեսի այս կամ այն ուղղությունը: Ինչպես ավելի վաղ նշել էինք, Հայաստանի ֆերմերներն իրենք են որոշում, թե ինչ ապրանքներ ու ծառայություններ են օգտագործում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Երեւանում ԱՄՆի դեսպանատնից:

Մենք դեսպանությունից հետաքրքրվել էինք, թե գենետիկորեն մոդիֆիկացված օրգաններով գյուղատնտեսական նյութեր արտադրող ամերիկյան «Մոնսանտո» ընկերության արտադրանքի վերաբերյալ բացասակայն կարծիքն սպասելի՞ էր, թե՞ ոչ: Նշենք, որ Հայաստանի փորձագիտական հանրությունը, ինչպես նաեւ աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը կոչ էր արել հայաստանցիներին հեռու մնալ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից, քանի որ այն վտանգավոր է եւ մարդկանց, եւ շրջակա միջավայրի համար:

ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ նախորդ ամիս հանդիպում էր կազմակերպվել ամերիկյան երկու ընկերությունների, այդ թվում՝ «Մոնսանտո»-ի եւ Հայաստանի ֆերմերների, գործարարների հետ:

«Ինչ վերաբերում է գյուղատնտեսության մասով շուկայի պատշաճ կարգավորմանը, ապա դա Հայաստանի կառավարության գործն է, որը լինելով Առեւտրի միջազգային կազմակերպության անդամ պետք է դա ապահովի կազմակերպության առաջ ստանձնած իր պարտավորությունների համաձայն: ԱՄՆ կառավարությունն աջակցում է թափանցիկ, կանխատեսելի եւ գիտականորեն փաստարկված կարգավորիչ դաշտի ընդունմանը, ինչը խթան է հանդիսանում նորարարության ու ներդրումների համար: Հայաստանում Մոնսանտոյի գործունեության հետ կապված հարցերով խորհուրդ ենք տալիս դիմել ուղղակիորեն այդ ընկերությանը»,- ասված է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական պատասխանում:

Տպել
450 դիտում

«Իսկանդեր» հրթիռներ. ՆԱՏՕ-ում անհանգստացած են Անդրկովկասում ՌԴ-ի ռազմական ներկայությամբ

Փոթորիկ, ջրհեղեղի վտանգ. Ֆրանսիայում հայտարարվել է վտանգի բարձր մակարադակ

Մկան ծակը փոխ են առել, վախեցած են. Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին

ԵԼ 1/16 եզրափակչում «Բորուսիան» կպայքարի «Ատալանտայի դեմ. վիճակահանության արդյունքները

Ես Պուտինի եւ ուկրաինական օլիգարխիայի ռազմագերին եմ. Սահակաշվիլին խոսել է դատարանում

Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած 2 մտավորականի ցմահ ազատազրկում է սպառնում

Թուրքիան արդեն 8 տարի խոչընդոտում է հայ համայնքի պատրիարքի ընտրությանը. Կարո Փայլան

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են մեքենա ներկրել 3-րդ երկրից. ՊԵԿ փոխնախագահ

ՉԼ գործող չեմպիոն «Ռեալը»՝ ՊՍԺ-ի, «Չելսին»՝ «Բարսայի», ՄՅՈՒ-ն՝ «Սեւիլիայի» դեմ

Համբո ջան, խոպաններում ես, պատիդ պատմեմ. Արփի Ոսկանյան

Պուտինը հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զինված ուժերը դուրս բերելու գործընթացը

ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի հաշմանդամների լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար

Ռուսաստանում Հակոբյան եղբայրներն ամուսնացել են Ավետիսյան քույրերի հետ

Ֆրանսահայ տեխնոգործարարը սկսեց Nabaztag-ով եւ հիմա հեղափոխում է տեխնոլոգիական դարաշրջանը

Հայոց Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ

Պլանավորված է եղել. նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած սպանությանից

Առաջին ամերիկահայ սենատորը. Դենի Թարքանյանը կմասնակցի ԱՄՆ սենատի 2018-ի ընտրությանը

Պարոն նախագահի խոսքերը չեն նշանակում, որ պետական պաշտոնյաները գող, ավազակ են. Շարմազանով

Սահակաշվիին տեղափոխել են դատարան. պետք է որոշվի նրա նկատմամբ խափանման միջոցը