Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետներ նշված հասցեում չեն եղել. ՍԱՊԾ-ը հերքում է

06/12/2017 schedule19:25

«Առավոտ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որի վրա եղել է ադրբեջանական ծագման մասին նշում:
Սննդի անվտանգության պետական ծառայությունից փոխանցում են, քանի որ հրապարակման մեջ նշված չէր, թե որ հասցեում գտնվող իրացման կետից է ձեռք բերվել նշված կոնֆետը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կապ է հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն և այցելել Երևանի Մառի 13/3 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Սամվել Ղարիբյանի խանութ:

Այնտեղ իրացվել են հիմնականում տեղական արտադրության կոնֆետներ, ադրբեջանական կոնֆետ չի եղել: Հարակից տարածքի վաճառակետերում նույնպես որևէ նման ապրանքատեսակ չի հայտնաբերվել: Հավելենք նաև, որ ՍԱՊԾ պետական սահմանային վերահսկողության շրջանակներում ադրբեջանական սննդամթերք չի ներմուծվում հանրապետություն:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սպառողներին խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել Ծառայության «Թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել և ապահովել ահազանգի հասցեականությունը:

Տպել
668 դիտում

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ  

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը գոհ է Հայաստանի նախապատրաստական աշխատանքներից

Լարսը շարունակում է փակ մնալ, Հայաստանում դժվարանցանելի ու մերկասառույցով ճանապարհներ կան

Զինվորների ողնաշարի ու գլխի վնասվածքների բուժման համար նախատեսված կենտրոնը դեռ պատրաստ չէ

Մխիթարյանը վաղը չի խաղա, բայց լավ մարզավիճակում է. Մոուրինյո. թարմացվող

Առավոտյան տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ

Վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով. նախարարն ընդունել է բեռնափոխադրողներին

Պելեն ուշաթափվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց

Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը. նոր օրինագիծ