Արևմուտքը պետք է զգույշ գործի քրիստոնյաների հարցում՝ 1915-ը չկրկնելու համար.Մարկ Մովսեսյան

07/12/2017 schedule13:02

Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը շարունակում է մնալ բազմաթիվ կրոնների եւ դավանանքների խաչմերուկ: Երբեմնի քրիստոնեության ծննդավայր հանդիսացող այս տարածաշրջանում քրիստոնյաների թիվը աստիճանաբար նվազում է: Մոտ մեկ դար առաջ այն կազմում էր ամբողջ բնակչության մոտ 20 տոկոսը, իսկ այսօր այդ թիվը նվազել է՝ հասնեոլով մինչեւ 3-4 տոկոսի: Ծայրահեղ իսլամիզմը, բռնությունը, հալածանքները եւ դրանց հետեւանքով՝ սոցիալ տնտեսական հիմնախնդիրները նպաստեցին Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նոսրացմանը, գրում է Ամերիկայի ձայնը: 

«Ժամանակին որոշակի հանդուրժողականության մթնոլորտ առկա էր՝ մեծամասամբ սոցիալ տնտեսական դրդապատճառներից ելնելով, սակայն արդեն 19-20 դդ քրիստոնյաների ժողովրդագրական ներկայությունը տարածաշրջանում զգալիորեն նվազում է, եւ 20-րդ դարի դրությամբ քրիստոնյաների համայնքները փոքրանում են եւ թուլանում»,- ասում է բյուզանդական պատմության պրոֆեսոր, փորձագետ Ջեյմս Սքեդրոսը:

Տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների հետ կապված հիմնախնդիրների ուսումնասիրության եւ դրանց հակազդման նպատակով Վաշինգտոնում հրավիրված համաժողովը՝ «Սուրբ հողում եւ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հալածանքները» խորագրի ներքո, թվով երրորդ միջազգային համաժողովն է, որին ավանդաբար մասնակցում են քրիստոնեական տարբեր եկեղեցիների, դավանանքների ներկայացուցիչներ ու ոլորտի բազմաթիվ մասնագետներ:

«Այս միջոցառումն ամերիկյան կառավարությանը իրազեկում է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների իրավիճակի վերաբերյալ»,- ասում է միջոցառման բանախոս, փորձագետ Մարկ Մովսեսյանը:

Միջոցառման ժամանակ բանախոսներն անդրադարձան քրիստոնյա ազգաբնակչության հալածանքներին, դրանց պատմական նախադրյալներին,Մերձավոր Արեւելքում իսլամի եւ քրիստոնեության պատմական փոխհարաբերություններին եւ դրանց ազդեցությանը մեր օրերի զարգացումների վրա:

«Խնդիրը նրանում է, որ մենք՝ Արեւմուտքի քրիստոնյաներս, շատ տեղեկացված չենք Արեւելքում մեր կրոնակիցների իրավիճակի մասին, քանի որ պատմականորեն, երբ այդ տարածաշրջանում հաստատվեց իսլամական գերիշխանություն, կապը Արեւելքի քրիստոնյաների հետ խզվեց»,- ասում է Կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Սիդնի Գրիֆեյֆը:

«Մերձավոր Արեւելքում շատերը շարունակում են դիտարկել քրիստոնյաներին որպես օտարներ՝ չնայած նրան, որ քրիստոնեության համար Մերձավոր Արեւելքը հայրենիք է եւ քրիստոնյաներն այստեղ ներկայացված են վերջին 2000 տարիների ընթացքում»,- ասում է պրոֆեսոր Մարկ Մովսեսյանը:

Միջոցառման բանախոս Մարկ Մովսեսյանն իր խոսքում ընդգծեց, որ Արեւմտյան երկրները պետք է զգուշորեն մոտենան Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հետ կապված հիմնախնդիրներին ՝ վերջիններիս նկատմամբ հալածանքներ չհրահրելու համար: Դրա վառ օրինակն է, ըստ բանախոսի, Օսմանյան կայսրության փորձը, երբ եվրոպական տերությունների ջանքերը կայսրության բարեփոխման եւ քրիստոնյաների իրավիճակի բարելավման ուղղությամբ ունեցան ողբերգական հետեւանքներ:

«Արեւմուտքը չպետք է տա խոստումներ, որոնք չի կարող իրականացնել, չպետք է անհիմն հույսեր տա: Չպետք է ստեղծի նախապայմաններ, որոնք վտանգի կենթարկեն քրիստոնյաներին: Այն արդեն այդպես գործել էր 19-րդ դարում եւ հետեւանքները եղան ողբերգալի Արեւելքում քրիստոնյաների համար»,- ասաց Մովսեսյանը:

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Մովսեսյանն անդրադարձավ նաեւ Մերձավոր Արեւելքում հայ համայնքի հետ կապված հարցերին:

«Ինչպես բոլոր քրիստոնյա համայնքները, հայերը եւս պատմականորեն առերեսվել են բազմաթիվ մարտահրավերների եւ խոչընդոտների հետ: Սակայն մենք մշտապես կարողացել ենք ոտքի կանգնել եւ գոյատեւել: Հայերը ներկայացված են եղել Մերձավոր Արեւելքում դարերի խորքից եւ չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակում են բնակվել այստեղ»: 

Նա հույս հատնեց, որ նման միջոցառումները կօգնեն նաեւ բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին, քանի որ հարթակ են տրամադրում այս խնդրին անդրադառնալու համար:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսն ու Ջեֆ Ֆորթենբերին, որոնք ընդգծեցին անցած տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված բանաձեւի կարեւորությունը, որով ԻՊ գործողություններն Իրաքում եւ Սիրիայում բնորոշվում են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ եւ ցեղասպանություն:

Տպել
2590 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն