Բժիշկները հարցեր ունեն ՊՆ-ին. բանակում կոռուպցիոն ռիսկը մեծանում է

07/12/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 7-ի համարում

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ կառավարությունը որոշել է այս տարի բանակ զորակոչել նաեւ բժշկական գիտությունների թեկնածուներին, նաեւ՝ երեք եւ ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաներին: Ընդ որում, նման որոշում կայացվել է այն պարագայում, երբ «Զինապարտության մասին ՀՀ օրենքի» համաձայն՝ գիտության թեկնածուներն ու դոկտորներն ազատվում են պարտադիր զինծառայությունից (օրենքը թեեւ սողանցք ունի, որից էլ այս անգամ օգտվել է ՊՆ-ն): Կառավարության այս որոշումը, բնականաբար, մեծ դժգոհություն էր առաջացրել բժշկական գիտությունների թեկնածուների մոտ, եւ դեռ անցյալ շաբաթվանից բժշկական բոլոր ասոցիացիաներն իրենց պատրաստակամությունն էին հայտնել՝ աջակցելու երիտասարդ գիտնականներին: Ու երեկ, ի պաշտպանություն նրանց, բավական կտրուկ հանդես եկան Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչները:

«Մենք կասկածի տակ ենք դնում սույն որոշման նպատակահարմարությունը, քանի որ մեզ անհասկանալի է այն հայտարարությունը, որ ՀՀ զինված ուժերը բժիշկ մասնագետների կարիք ունեն»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեգյանը: Դեռ անցյալ շաբաթ բժշկական գիտությունների թեկնածուները հարց էին բարձրացրել, թե ինչու է պաշտպանության նախարարությունը ցանկանում զորակոչել գիտությունների թեկնածուներին, երբ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետն արդեն 10 տարի է շրջանավարտներ է տալիս, եւ դրա նպատակն է՝ համապատասխան բարձրորակ կադրերով ապահովել հանրապետության զինված ուժերը:

Երեկ, սակայն, Հայկական բժշկական ասոցիացիան շատ ավելի կոնկրետ հարց դրեց. «Հայտնի է, որ ամեն տարի այդ ֆակուլտետ են ընդունվում բազմաթիվ դիմորդներ, որոնցից ոչ բոլորն են հետագայում համալրում զինված ուժերի շարքերը: Հարց է առաջանում՝ ի՞նչ ճանապարհով եւ ո՞ւր են անհետանում ՊՆ սեփական կադրերը: Ինչո՞վ է պայմանավորված նման կադրերի բացակայությունը, եւ ինչո՞ւ մինչ այժմ զինված ուժերը չեն ապահովել սեփական կադրերի գիտական աճը, եթե բանակում իսկապես գիտական աշխատանքով զբաղվելու բացառիկ պայմաններ կան: Ինչո՞ւ չեն վերապատրաստվում եւ գիտական որակավորում ստանում զինված ուժերի հետ բազմամյա պայմանագիր ունեցող կադրերը»:

Եւ ի վերջո, ըստ Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների, շատ հետաքրքիր կլինի տեսնել ԵրՊԲՀ ռազմական բժշկության ֆակուլտետն ավարտածների ցուցակը: Ասոցիացիան համարում է, որ կառավարությունը պետք է վերանայի իր կողմից ընդունված որոշումը եւ դադարեցնի գիտական աստիճան ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչը: Ասոցիացիայի անդամները պահանջում են կատարել խորը վերլուծություն՝ պարզելու համար, թե կազմակերպչական ինչ թերությունների հետեւանքով է զինված ուժերում առաջացել մասնագիտական որակավորում ունեցող բժիշկների բացը եւ խստագույնս հետեւել պաշտպանության նախարարության հետ բազմամյա ծառայության պայմանագիր կնքած, ՊՆ, իսկ ավելի կոնկրետ՝ պետական բյուջեի կողմից առնվազն յոթ տարի ֆինանսավորված, ուսուցում ստացած ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների կողմից պայմանագրի կետերի կատարմանը եւ բացառել նման կադրերի արտահոսքը Հայաստանից, ինչն առկա է այսօր:

Այսինքն, ստացվում է, որ ՊՆ-ն 7 տարի շարունակ պետբյուջեից հսկայական միջոցներ է փոշիացնում ռազմական բժիշկներ ունենալու համար եւ «անհասկանալի» ճանապարհով ի վերջո չեղյալ համարում ԵրՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողների հետ կնքած պայմանագիրը, որոնք հետագայում հայտնվում են առողջապահության քաղաքացիական համակարգում եւ փոխարենը փորձում քայքայել գիտական ոլորտը: Բժշկական գիտությունների թեկնածուներին բանակ զորակոչելու կառավարության որոշումը, բնականաբար, ավելի է մեծացնելու կոռուպցիոն ռիսկը եւ մեծ հարված է հասցնելու առողջապահության համակարգին: Ու որպեսզի կառավարության որոշման պատճառով առաջացած հուզումներից եւ բարձր կոռուպցիոն ռիսկ պարունակող քաշքշուկներից հնարավոր լինի խուսափել, երեկ Հայկական բժշկական ասոցիացիան առաջարկում էր պարզապես համապատասխան սոցիալական պայմաններ եւ թափանցիկություն ապահովել զինված ուժերը բժիշկ-մասնագետներով համալրելիս:

«Որքանո՞վ է արդարացված երկրի ամբողջ գիտական ներուժը կենտրոնացնել մեկ առանձին համակարգի բացերը լրացնելու համար՝ փաստացի զրկելով հանրապետությանը միջազգային նորմերին համապատասխան առողջապահական համակարգ ստեղծելու հնարավորությունից»,- երեկ հարց էր տալիս Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահը: Բժշկական գիտությունների թեկնածուները եւ Հայկական բժշկական ասոցիացիայի անդամները հայտարարում են, որ ՀՀ զինված ուժերի առողջապահական համակարգում ստեղծված խնդիրների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են համապատասխան գերատեսչությունները, եւ դա շտկելու համար ընտրված միջոցները չեն ելնում մեր երկրի շահերից: Միայն այն, որ զինկոմիսարիատները ծանուցագիր են ուղարկում բժշկական գիտությունների բոլոր թեկնածուներին՝ այն պարագայում, երբ, ըստ կառավարության որոշման, բանակում կա ընդամենը 70 բժիշկ մասնագետների պահանջ, արդեն բավական խոսուն փաստ է:

Թե ինչ մեխանիզմով են զինկոմիսարիատները 100-200 թեկնածուների միջից ընտրելու 70-ին՝ թերեւս կարելի է կռահել: Հիշեցնենք, որ դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրուցած թեկնածուների տեղեկություններով՝ իրենց կոլեգաներից մի քանիսն արդեն համապատասխան գումար «մուծվելուց» հետո ազատվել էին բանակից: Դա, սակայն, միայն այս տարվա համար: Բնականաբար, նույն խնդիրը նրանց մոտ կարող է առաջանալ նաեւ հաջորդ տարիներին: «Մեզանից շատերը կարող են ընդամենը մի զանգի, մի ծանոթի կամ գումարի միջոցով լուծել իրենց հարցերը: Բայց մենք հոգնել ենք: Նման բան չպիտի լինի»,- մեզ հետ զրույցում ասում էին գիտության թեկնածուները: Ի դեպ, ՊՆ իրավաբանական վարչության պետի այն մեկնաբանությունը, թե օրենքը թույլ է տալիս գիտության թեկնածուներին բանակ տանել, իրավաբանների կողմից միանշանակ չի ընդունվում: Բժշկական գիտությունների թեկնածուներն առաջիկայում կփորձեն հայտնի իրավաբանների միջոցով դա ապացուցել նաեւ ՊՆ-ին:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1245 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին