«Պապա» չունեն. ելքը ԱԺ նոր ընտրություններն են

07/12/2017 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 7-ի համարում

Հարցազրույց ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի պատգամավոր Համլետ Թամազյանի հետ:

- Պարոն Թամազյան, անգամ իշխանական ճամբարից են հնչում կարծիքներ, որ այս իշխանություններն իրենց սպառել են: Համաձայ՞ն եք այս գնահատականին:

- Իշխանական բուրգի ճգնաժամը սկսեց այն պահից, երբ ձեւավորվեց իշխանական կոչվող այս կոալիցիան, որն իրեն սպառեց հենց առաջին օրվանից, երբ մատ թափ տալով ու շանտաժներ անելով՝ սկսեցին պաշտոններն իրար մեջ բաժանել: Այդ կոալիցիա կոչվածը շինծու կառույց էր, եւ նրա կատարած ցանկացած քայլն ապացուցեց, որ նման կառույցը չի կարող երկար գոյատեւել: Այս պահին կոալիցիան, ինքնապահպանման բնազդից ելնելով, դեռ պահպանում է իր ֆորմալ գոյությունը, սակայն այս վիճակն արհեստականորեն ձգվել չի կարող: Երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությունը մեկ լուծում ունի՝ պետք է ցրել այս խորհրդարանը, կազմակերպել ԱԺ նոր ընտրություններ եւ ձեւավորել նոր կառավարություն: Ու, իմ կարծիքով, նախագահն ամենաուշը գարնանը կցրի խորհրդարանը:

- 2003-ի ընտրություններից հետո ի՞նչ երաշխիքներ կան, որ նոր ընտրությունները կլինեն ազատ ու արդար:

- Իսկ դուք ինչքանո՞վ եք նորմալ համարում այս իրավիճակի ձգձգումը, երբ երկրում գործող միակ քաղաքական գործիքը շանտաժն է. կոալիցիայի կուսակցությունները շանտաժներով, իրար վրա մատ թափ տալով, թե՝ մեր ասածը չանեք, բյուջեին դեմ կքվեարկենք, կոալիցիայից դուրս կգանք, տարբեր կոմպրոմատներ ջրի երես կհանենք, ահա այսպես ապականում են ողջ քաղաքական դաշտը: Կոալիցիայի համատեղ աշխատանքը չի ստացվում, եւ արդեն իսկ հասունացել է պահը, երբ վերահսկողությունից դուրս եկած այս վիճակին պետք է միջամտի նախագահը:

- Իսկ չե՞ք կարծում, որ Քոչարյանին ձեռնտու է նման կամազուրկ  կոալիցիան:

- Չեմ կարծում: Քոչարյանը գիտի, որ սա իր վերջին ժամկետն է, եւ նա կցանկանա իշխանությունը հանձնել ոչ թե բարոյալքված, այլ նորմալ իշխանության: Քոչարյանին արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք են նաեւ իր իրավահաջորդին գտնելու համար, որը հաստատ չի լինելու ո՛չ ՕԵԿ-ից, ո՛չ ՀՀԿ-ից եւ ոչ  էլ ՀՅԴ-ից: Կարծում եմ, այդ նոր ընտրություններում նա կփորձի ձեւավորել նոր ուժ, որտեղից էլ կառաջադրի իր իրավահաջորդին: Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, եւ նախագահը պետք է կարողանա ամեն ինչ իր ձեռքը հավաքել:

- Դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քիչ լիազորություն ունի ու հիմա էլ պետք է դառնա բացարձակ բռնապե՞տ:

 - Ո՞րն է ավելի նախընտրելի՝ երկիրը քաոսի չտանելու համար իրավիճակի ողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա՞, թե՞ թույլ տալ, որ տեղից վեր կացողը շանտաժ անի. մեկը սպառնա բոյկոտով, մյուսը սպառնա, որ քվորում չի ապահովի, երրորդը՝ որ բյուջեն կտապալի: Երկրում քաղաքական ճգնաժամը հասունացել է, որի հանգուցալուծումը միայն խորհրդարանական նոր ընտրությունը կարող է լինել:   

- Այդուհանդերձ, իշխանությունն առկա իրավիճակը ճգնաժամ չի որակում:

- Կոնկրետ այս խորհրդարանում բոլորը մեկ հրահանգով նստում են, մեկ հրահանգով վեր են կենում, մեկ հրահանգով քվեարկում են. ի՞նչ է սա, եթե ոչ ճգնաժամ: Այս դահլիճում այլ կարծիք չկա: Ճգնաժամը հասել է իր գագաթնակետին ու, որքան էլ դա ոմանց ձեռնտու չլինի, պետք է ստանա իր հանգուցալուծումը: Եւ ինչքան նախագահը ձգի այդ վիճակը, այնքան երկիրը կազմալուծվելու է, եւ այնքան հեղինակազրկվելու է հենց Քոչարյանը: Ուստի, արդեն նոր տարվա սկզբից պետք է սկսել այս խորհրդարանի լուծարման գործընթացը:  

- Պարոն Թամազյան, վերջին շաբաթներին «Ժողպատգամավորը» դարձել է հստակ հակակոալիցիոն ուժ: Մինչդեռ կարծիք կա, որ կոնկրետ ձեր խումբը մինչեւ վերջերս որպես ՀՀԿ-ի կցորդ է գործել՝ Պնախարարի տանիքի տակ:

- Ղալաթ են անում բոլոր նման կարծիք հայտնողները: Մենք որեւէ մեկի կցորդը չենք: Բնականաբար, խմբում կան մարդիկ, որոնք անձնական հարաբերություններ ունեն թե՛ նախագահի, թե՛ վարչապետի, թե՛ Պնախարարի հետ, սակայն դա չի նշանակում, որ դրանով մենք դարձանք կցորդ:

- Սահմանադրությամբ Պնախարարը չունի որեւէ խմբի ինչ-որ բան համոզելու լիազորություն: Մինչդեռ Սերժ Սարգսյանը, վիճահարույց տարբեր հարցերի դեպքում, հաճախ է այցելում «Ժողպատգամավորին»:

- Ես համարում եմ, որ անցած ուրբաթ նա եկել էր ոչ թե որեւէ բան մեզ պարտադրելու, այլ եկել էր որպես բարեկամ: Տեղյակ եք, որ նա խմբին ոչ մի բան չպարտադրեց, ու մենք մնացինք մեր տեսակետին: Եւ մեր դիրքորոշումն էր պատճառը, որ որոշվեց համամասնական-մեծամասնական հարցին անդրադառնալ գարնանային նստաշրջանում: Ուստի, մեր փոխարեն մեզ համար «պապաներ» թող չփնտրեն: Երկիրն այսօր շատ ավելի լուրջ քաղաքական խնդիրների առաջ է կանգնած, որի հանգուցալուծումը մեկը կարող լինել՝ նոր խորհրդարան եւ նոր կառավարություն:  

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1471 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին