Հույսը աղոթքն է. ոչ ոք, ոչինչ չի փոխվել

07/12/2017 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 7-ի համարում

Ի՞նչ է մեզ համար դեկտեմբերի 7-ը: Փլատակների տակ զոհված մեր 25 հազար հայրենակիցների հիշատակի օր: Լրագրողների համար՝ աղետի գոտում անօթեւան մնացած մարդկանց վիճակը արծարծելու առիթ, իշխանության եւ ընդդիմության համար՝ աղետի գոտիով հետաքրքրված լինելը, մարդկանց մասին իրենց ունեցած մտահոգությունը ցույց տալու պատրվակ եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց երբեք այդ զարհուրելի աղետը մեզ համար չի դարձել դաս: Այսինքն՝ մենք համառորեն չենք ուզում, որ դա մեզ համար դառնա դաս: Երկրաշարժից ընդամենը րոպեներ անց մեզնից շատերը համոզված էին, որ դա դիտավորյալ  կազմակերպված սպանդ է: Հետո այդ մտայնությունը վերափոխվեց նրան, թե աշխարհում նման ուժգնության երկրաշարժ նախկինում երբեք չի եղել, ու 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցածը ամենաուժեղն էր: Ու նման առեղծվածային բացատրությունների փնտրտուքը բնական է:

Հանրապետության ոչ այնքան խիտ բնակություն ունեցող հատվածում, ուր ապրում էր մոտ 300 հազար մարդ, զոհվեցին 25 հազարը: Զարհուրելի թիվ է: Որ երկրաշարժը սարքված էր, այսօր արդեն շատ քչերն են հավատում: Հասկանալի է նաեւ, որ մեր երկրաշարժը ամենաուժգինը չէր: Մի փոքր համեմատական վիճակագրություն: Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը, պաշտոնական տվյալներով, կազմում է 6,9 բալ՝ Ռիխտերի սանդղակով: 1995 թվականին Ճապոնական Կոբա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժը 7,3 բալ էր: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվեց 6 հազար 700 մարդ՝ այն դեպքում, երբ միայն Կոբայում ապրում է 1,5 մլն մարդ, իսկ մերձակայքի բնակչությանն էլ հաշվի առնելու դեպքում՝ մոտ 2,5 մլն: Իսկ զոհերի նման փոքր թիվը բացատրվում է նրանով, որ Կոբայում շատ քիչ շենքեր եւ շինություններ էին քանդվել:

1988 թվականի մեր երկրաշարժի զոհերի թիվը բացատրվում է հենց քանդված շենքերի հսկայական քանակով: Ժամանակի ընթացքում, սակայն, այդպես էլ փորձ չարվեց պարզելու, թե ովքեր էին մեղավոր ոչ սեյսմակայուն շենքեր շահագործման հանձնելու մեջ: Ովքե՞ր էին կառուցել այդ տապալված շենքերը, ովքե՞ր էին նախագծել դրանք, ովքե՞ր էին գողացել ցեմենտն ու ծախել, ովքե՞ր էին շենքերը ընդունել շահագործման, ովքե՞ր էին հանձնված բնակմակերեսների ցուցանիշներ պահանջում ու նկարում: Այս հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել, ու դրանցից բոլորին պատասխանելու դեպքում՝ կտեսնենք, որ այդ զոհերի մեղքը մեզ՝ գրեթե բոլորիս վրա է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեղքի զգացողությունը մեզ բոլորովին չի տանջում: Մենք չենք մեղադրում ոչ մեզ, ոչ էլ այն համակարգը, որի օրոք հնարավոր էր նման շինարարություն:

Այն ժամանակվա շենքերի նախագծողները շարունակում են շենքեր նախագծել, շինարարները շարունակում են կառուցել, ցուցանիշները շարունակում են պահանջվել ու նկարվել: Խորհրդային Միության մասին խոսելիս էլ՝ անպայման կարոտախտի արցունք են թափում: Իսկ խոսքը սպանության մասին է՝ թեկուզեւ ոչ կանխամտածված, բայց՝ 25 հազար մարդու սպանության մասին: Եւ ամենասարսափելին այն է, որ դրա գիտակցումը մեզանում չկա. այդ աղետը մեզ չփոխեց, չդարձրեց ավելի հեռատես, ավելի խոհեմ: Ինչպե՞ս ենք այսօր մենք կառուցում, ինչպե՞ս ենք վերահսկում, ինչպե՞ս ենք հաշվառում ու ստուգում եղած շինությունների որակն ու սեյսմակայունությունը: Ոլորտին առնչվող ցանկացած պաշտոնյա ցույց կտա հարյուրավոր փաստաթղթեր այն մասին, որ ստուգում են, որ վերահսկում են, որ ճիշտ են նախագծում, ու դրան չհավատալու հիմքեր ոչ ոք չունի:

Բայց երկրաշարժը փաստաթղթերին ու իրավական ակտերին չի նայում: Կարելի է գրազ գալ, որ Սպիտակում ու Գյումրիում շահագործման հանձնված բոլոր շենքերն ունեին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Բայց շենքերի հիմքերն այսօր համատարած քանդվում են՝ խանութներ դառնալու համար: Ցանկացած նման խանութի սեփականատեր ցույց կտա անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որ հիմքերը քանդելը չի վնասել շենքի սեյսմակայունությանը: Իսկ թե ինչպես են ձեռք բերվում այդ փաստաթղթերը, կարծում եմ, գաղտնիք չէ: Մի խոսքով. ոչ մենք ենք փոխվել, ոչ էլ համակարգը: Ընդ որում, չենք ուզում փոխել ոչ համակարգը, ոչ էլ մեզ: Մնում է միայն աղոթել, որ երկրաշարժ չլինի: Իսկ ճապոնացիները աղոթելու հետ մեկտեղ նաեւ հետեւություններ են անում: Որովհետեւ հայ չեն:

Հայկ Գեւորգյան

Տպել
1589 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը