ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 12-ին կհրապարակի Հայաստանի եւ Ադրբեջանի դեմ գործերով փոխհատուցման վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը դեկտեմբերի 12-ին, Ստրասբուրգի ժամանակով առավոտյան 11:00-ին (Երեւանի ժամանակով՝ 14:00) հրապարակելու է երկու դատավճիռ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում տեղահանված փախստականների բողոքներով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Առաջին գործով` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», բողոք է ներկայացրել 6 փախստական, որոնք պնդում են, որ չեն կարողանում վերադառնալ Լաչինի շրջանի իրենց տները, որտեղից ստիպված էին հեռանալ 1992-ին ԼՂ հակամարտության օրերին:

Երկրորդ գործով`«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», հայ փախստականն է բողոքում, որ 1992-ին հակամարտության օրերին ստիպված է եղել հեռանալ Շահումյանի շրջանի իր տնից եւ մինչեւ այսօր զրկված է այնտեղ վերադառնալու իր իրավունքից:

Երկու գործերն էլ նախադեպ են եւ ՄԻԵԴ-ը դրանք քննում է արդեն մի քանի տարի։ Եվրոպական դատարանի դիրքորոշումն այն էր, որ երկու հայցն էլ պետք է քննարկել ԼՂ հակամարտությա կարգավորման բանակցությունների ավարտից հետ, եւ Եվրադատարանը չէր շտապում վճիռ հրապարակել։ Հայաստանն ու Ադրբեջանն էլ չէին շտապեցնում, մինչեւ որ Բաքվում այլ որոշում կայացվեց, ինչից հետո 2015-ի հունիսի 16-ին ՄԻԵԴ-ը բավարարեց երկու հայցն էլ: Արդար փոխհատուցման վերաբերյալ որոշումն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր, եվրոպական դատարանը հետաձգեց դրա հրապարակումը: Այն կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:

 

Տպել
1974 դիտում

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը