Էրդողանը մեկնել է Աթենք եւ հայտարարել Լոզանի պայմանագրի վերանայման անհրաժեշտության մասին

07/12/2017 schedule17:13

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Հունաստան է ժամանել: Ինչպես հայտնում է Anadolu-ն, Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքի օդանավակայանում թուրքական ժամանակով 11:50-ին:

Թուրքիայի նախագահի այցն իրականացել է հույն գործընկեր Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով: Դա Հունաստան Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է 65 տարում:

Հատկանշական է, որ Էրդողանը Հունաստան այցից մի քանի ժամ առաջ հունական Skai հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել էր, որ Լոզանի խաղաղության պայմանագիրը վերափոխման կարիք ունի:

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչըն արդեն հայտարարել է Էրդողանի հարցազրույցի հետ կապված «լուրջ մտահոգությունների մասին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լոզանի պայմանագրով, ի թիվս այլ հարցերի, սահմանվել են 2 երկրների միջեւ սահմանները, որոշվել են Էգեյան ծովում կղզիների վրա Հունաստանի իրավունքները:

«Երբ խոսում եմ վերափոխման մասին, մենք կարող ենք ամեն ինչ քննարկել՝ ալֆայից մինչեւ օմեգա: Հնարավոր է՝ Հունաստանին որոշ հարցեր զայրացնեն, բայց մենք կարող ենք նստել ու քննարկել»,- ասել է Էրդողանը՝ հստակեցնելով, որ քննարկումը չի վերաբերելու Հունաստանին, այլ ամբողջ տարածաշրջանին: Լոզանի պայմանագրով նաեւ որոշվել են Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի տարածքային սահմանները:

Էրդողանի հայտարարությունները հակասում են Հունաստանի դիրքորոշմանը, որը 1923 թվականի Լոզանի պայմանագիրը երկկողմ հարաբերությունների անվիճարկելի հիմք է համարում: Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը չորեքշաբթի երեկոյան հայտարարել էր, որ Էրդողանի հարցազրույցը «լուրջ մտահոգություններ եւ հարցեր է առաջացնում»:

Տպել
796 դիտում

Ձերբակալել են ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին

Գյումրի. «Նիկոլ, դուխով , հավեսով»

Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում, տանում Երեւան

Հրատապ. Վաղը Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգյանը բանակցելու են վարչապետի հրաժարականի շուրջ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը. Շառլ Ազնավուր

ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց

Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ

Արմեն Սարգսյանը հեռացավ՝ չպատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին

Ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք. Տիգրան Մանսուրյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում է, ընդունել է Փաշինյանի պայմանը

Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Բերման են ենթարկել Լեւոն Բարսեղյանին

Երևանում ավտոերթերով արարքներ կատարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ դատախազություն

Ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել Արմեն Սարգսյանին այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան