Դիտորդներին թույլ չեն տվել մտնել քրեակատարողական հիմնարկներ. կհարուցվի քրեական գործ

07/12/2017 schedule19:08

2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում դիտորդություն իրականցնող խմբի անդամներին կամայականորեն թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» ՔԿՀ-ներ: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Դիտորդական խմբի անդամներ Արման Սահակյանն ու Հասմիկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկներ են այցելել քվեարկության ընթացքը դիտարկելու և կալանավորված անձանց տեսակցելու նպատակով: Իմանալով, որ քվեարկության ընթացքը դիտարկելու համար անհրաժեշտ էր նախապես գրանցվել՝ դիտորդները որոշել են իրացնել միայն ՔԿՀ-ներում դիտորդի՝ իրենց իրավասությունը, սակայն դիմադրության են հանդիպել:

«Նուբարաշեն» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանը դիտորդներին արգելել է մուտք գործել ռեժիմային գոտի՝ պատճառաբանելով, որ դեպի այնտեղ տանող ճանապարհն անցնում է ընտրատեղամասի տարածքով, որտեղ ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող անձինք չեն կարող գտնվել: Իսկ «Կենտրոն» ՔԿՀ պատասխանատու-հերթապահ Վարդան Աղաբալյանը դիտորդներին ՔԿՀ տարածք արգելել է մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ընտրություններով են զբաղված և դիտորդներին ընդունելու ժամանակ չունեն: Այնինչ՝ ՔԿՀ աշխատակիցները դիտորդների մուտքը խոչընդոտելու որևէ օրինական հիմք չեն ունեցել: Դիտորդներն իրավունք ունեն անարգել մուտք գործելու քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա: Ինչն այս դեպքում չի եղել:

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամների գործունեությունը կամայականորեն խոչընդոտելու դեպքի առթիվ նույն օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ն. Օսյանը բացատրություններ է վերցրել և ՔԿՀ աշխատակիցներից, և ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամներից, սակայն ունենալով իրարամերժ տվյալներ՝  հիմնվել է միայն ՔԿՀ աշխատակիցների բացատրությունների վրա և հանցակազմի բացակայության հիմքով 2017 թ. ապրիլի 12-ին քրեական գործի հարուցումը մերժել է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը բողոքարկել են քննիչի որոշումը՝ հիմնավորելով, որ այն չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից: ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է բողոքը, իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ. նոյեմբերի 13-ին որոշել է վերացնել քննիչի որոշումն ու պարտավորեցնել ՀՀ Դատախազությանը հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:

Դատարանը եզրակացրել է, որ ձեռք բերված փաստերը բավարար չեն քրեական գործ հարուցելը մերժելու համար: Վարույթն իրականացնող մարմինը բացատրություն է վերցրել միայն շահագրգիռ անձանցից և ունենալով իրարամերժ տվյալներ՝ նախապատվությունը տվել է ՔԿՀ-ների աշխատակիցների բացատրություններին՝ փոխանակ դրանք պարզելու ուղղությամբ լրացուցիչ գործողություններ ձեռնարկելու:

Դատարանի որոշմամբ՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում դիտորդների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի:

Տպել
1975 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին