Տիգրան Համասյանի նոր տեսահոլովակը նվիրված է երկրաշարժից փրկված երեխաներին

Հայտնի ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է հրապարակել իր «Leninagone» կոչվող երգի համար: Առիթը՝ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տարելիցն է:

««Leninagone» ստեղծագործությունը նվիրված է բոլոր այն երեխաներին, որոնք փրկվել են իմ հայրենի Գյումրիում 29 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից: Ես այն սերնդի երեխաների ներկայացուցիչն եմ, որոնց կյանքն անմիջականորեն տուժել է այս ողբերգական իրադարձությունից»,- Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութը հրապարակելով՝ գրել է երաժիշտը:

Նա նաեւ նշել է, որ տեսանյութում իր դասարանն է՝ երկրորդ դասարանի տարեվերջյան հանդեսի ժամանակ: Իսկ դպրոցը ժամանակավոր շինություն էր: 

«Երբ ծնողներիս արխիվում հայտնաբերեցի այս տեսագրությունը, հասկացա, որ այն իմ հեղինակած «Leninagone» երգի արտացոլումն է»,- հավելել է Տիգրան Համասյանը:

 

Տպել
949 դիտում

Ձերբակալել են ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին

Գյումրի. «Նիկոլ, դուխով , հավեսով»

Գյումրիում լարված իրավիճակ է, ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում, տանում Երեւան

Հրատապ. Վաղը Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգյանը բանակցելու են վարչապետի հրաժարականի շուրջ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը. Շառլ Ազնավուր

ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց

Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ

Արմեն Սարգսյանը հեռացավ՝ չպատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին

Ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք. Տիգրան Մանսուրյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում է, ընդունել է Փաշինյանի պայմանը

Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Բերման են ենթարկել Լեւոն Բարսեղյանին

Երևանում ավտոերթերով արարքներ կատարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ դատախազություն

Ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել Արմեն Սարգսյանին այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան