Ռոնալդուն ստացավ իր 5-րդ «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ իր 5-րդ «Ոսկե գնդակը»: Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Փարիզում ֆրանսիական «France Football» հեղինակավոր պարբերականը ֆուտբոլիստին հանձեց այն: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում նվաճել էր թիմի 12 Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձել էր Իսպանիայի ազգային առաջնության չեմպիոն, երկրի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր:

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» է արժանացել նաեւ 2008, 2013, 2014 եւ 2016 թթ.: Իր առաջին «Ոսկե գնդակն» ստացել է որպես «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող, մյուսները նվաճել է «արքայական ակումբի» կազմում: Այս ցուցանիշով նա հավասարվեց այս մրցանակի համար իր միակ մրցակցին՝ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին: Արգենտինացին «Ոսկե գնդակ» ստացել է 2009, 2010, 2011, 2012 եւ 2015 թթ.: Այս ցուցանիշով նրանք իրենց հավասարը չունեն:

Այս տարի Ռոնալդուն լավագույնն էր նաեւ ՖԻՖԱ-ի վարկածով: Մրցանակը ստացավ հոկտեմբերի 23-ին Լոնդունում:

«Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշվել է աշխարհի տարբեր երկրների մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: 2010-2015 թթ. մրցանակաբաշխությունն անցկացվում էր ՖԻՖԱ-ի հետ համատեղ եւ կոչվում էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» (FIFA Ballon d’Or): 2015 թ. համագործակցությունն ավարտվել է, եւ «Ֆրանս ֆուտբոլը» կրկին միայնակ է անցկացնում մրցանակաբաշխությունը:

Տպել
1447 դիտում

84-ամյա քաղաքացին նետվել է կամրջից, ողջ է մնացել, վիճակը կայուն ծանր է

Փանիկում այսօր հանդիպել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու 102–րդ ռազմաբազայի հրամանատար Ելկանովը

Թալանել են «Երևան Սիթի» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետը, մի քանի մլն դրամ տարել

Նախագահն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց

Որոշվել է ձերբակալել սոցծառայության Ստեփանավանի գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանին

Նախագահն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Գյումրու «Վանատուր» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել

Չընտրված քաղաքապետ. քանի՞ ձայն ունի Զախարյանը

Արդեն. «Արդարությունը» գնում է փլուզման   

Չի կարող պատահել. շնորհակալության փոխարեն ծեծ

Եվ այդ մեկ մարդը... դու չես. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արա Մինասյանը նոր սկանդալի կենտրոնու՞մ. որ ԲԿ-ն է 280 միլիոն դրամի բանկում ավանդ ներդրել

Գյումրիում բացվել է Հայաստանում առաջին «Երիտասարդների տուն»-ը

Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է. Թրամփի նախկին խորհրդական

Շիրակի թեմի առաջնորդն առողջական խնդիրներ ունի. նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է, վիրահատվելու է

Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

Ալիևը Փարիզում է. Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպել, խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորումից

Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեից ծախսեր չպահանջվող տարբերակ. բաց նամակ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ