Ի հեճուկս ՀՀԿ-ի՝ մարդիկ դեռ մի քիչ միս ու կարագ են ուտում. խմբագրական

Մի հին ու հայտնի անեկդոտ կա: Մեկը ընկերոջն ասում է՝ բա իմացա՞ր, բենզինը թանկացավ: Ընկերն արձագանքում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում: Թերեւս բոլորը մտածում էին, թե սա անեկդոտ է: Իրականում սա մտածելակերպ է, կյանքի կրեդո, նույնիսկ կարելի է ասել՝ «քաղաքական» դիրքորոշում, աշխարհայացք: Հիմա ուշադիր կարդանք մի մեջբերում. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: ... Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանն է, որը այս մասին ասել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցերին պատասխանելիս:

Հիմա ուշադիր կարդանք եւս մի մեջբերում factor.am կայքից: «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միեւնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել... Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր է, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում»: Այս խոսքերի հեղինական էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն է, որը մի քանի ամիս զբաղեցրել է ՀՀ վարչապետի, մի քանի ամիս էլ՝ ԱԺ նախագահի պաշտոնը:

Փաստորեն «մեկ ա, ես 1000 դրամի եմ լցնում» արտահայտությունը հորինովի չէ: Կան մարդիկ, ընդ որում՝ բարձրաստիճան, որ հենց այդպես են մտածում: Միայն թե ոչ իրենց վերաբերվող դեպքերում, այլ ուրիշների: Ի՞նչ են ասում ՀՀԿ-ական այս երեւելիները: Կարագը թանկացե՞լ է. հա, ի՞նչ անենք, մեկ ա, աղքատները կարագ քիչ են օգտագործում, հիմա մի քիչ ավելի քիչ կօգտագործեն ու նույնիսկ չեն էլ զգա: Սա Հակոբ Հակոբյանի ասածի բովանդակությունն է: Հա, ի՞նչ անենք, պադումաեշ՝ կարագը թանկացել է, մեկ ա, աղքատները  կարագ չեն ուտում, հիմա էլ չեն ուտի, աղքատների լամպչկին էլ չի կարագի գինը: Սա էլ Խոսրով Հարությունյանի ասածի բովանդակությունն է: Ընդ որում, Հակոբ Հակոբյանը համոզված է, որ աղքատները թանկ ապրանք չեն գնում ոչ թե այն պատճառով, որ փող չունեն, այլ ուղղակի դա հնուց եկած սովորություն է, հասկանո՞ւմ եք՝ խասիաթ: Թե չէ կառնեին թանկ ապրանքներ: Բայց չեն առնում, սովոր չեն, էլի, մանկուց այդպես են դաստիարակվել, կամ «շրջապատ են ընկել», կամ թանկ ապրանքներից ֆոբիաներ ունեն ...: 

Երեւի շատ կզարմացնենք Խոսրով Հարությունյանին, եթե պնդենք, որ Հայաստանում աղքատները այնքան են աղքատացել, որ նույնիսկ սկսել են ավելի քիչ կարտոֆիլ օգտագործել: Սա օդից վերցրած պնդում չէ: Սա փաստ է, որը արձանագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ԱՎԾ-ն: Այն նույն ԱՎԾ-ն, որի նկարած տնտեսական աճերով հիանում են նույն այդ ՀՀԿ-ականները:

Իսկ ԱՎԾ-ի տվյալները հետեւյալն են: Երբ 2008 թվականին ՀՀԿ-ն ստանձնեց լիարժեք իշխանությունը, Հայաստանի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ամսական սպառում էր միջինը 3.3 կիլոգրամ կարտոֆիլ: 2016-ին այդ ցուցանիշը կազմել է արդեն 2.8 կիլոգրամ: Այսինքն, ամենաաղքատները հիմա 15 տոկոսով ավելի քիչ են կարտոֆիլ օգտագործում, քան 8 տարի առաջ: Կանխազգալով հնարավոր «հակահարվածը», թե կարտոֆիլ ավելի քիչ են օգտագործել, բայց ավելի շատ միս, կարագ ու միրգ են կերել, բերենք նաեւ մյուս տվյալները: 10 տոկոս ամենաաղքատ բնակչության ներկայացուցիչները 2008 թվականին օգտագործել են ամսական միջինը 200 գրամ կարագ եւ յուղ, իսկ 2016 թվականին՝ 100 գրամ: Այսինքն, 2 անգամ քիչ: 2008 թվականին նրանք սպառել են ամսական մեկ կիլոգրամ միս ու մսամթերք, իսկ 2016-ին՝ 900 գրամ: Նվազումը՝ 10 տոկոս: 2008 թվականին նրանք սպառել են ամսական 2 կիլոգրամ միրգ ու հատապտուղ, 2016-ին արդեն 1.7 կիլոգրամ: Նվազումը՝ 15 տոկոս: Շաքարի սպառումը ամենաաղքատների կողմից նվազել է երկու անգամ...:

Այս տվյալները Խոսրով Հարությունյանին թերեւս շոկի մեջ կգցեն: Պատկերացնո՞ւմ եք, հայաստանցի աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս ու մսամթերք: Ավելին՝ միրգ ու շաքար էլ են օգտագործում: Իսկ պարոն Հարությունյանը համոզված է, որ աղքատները պետք է միայն կարտոֆիլ ուտեն: Ինչպիսի հարված, ինչպիսի հիասթափություն: Տպավորությունն այնպիսին է, որ աղքատները դա անում են ի հեճուկս Խոսրով Հարությունյանի՝ նրա ինադու: Ընդ որում անում են հատուկ դաժանությամբ:

Բայց պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ճիշտ ուղու վրա է: Եթե իր լիակատար իշխանության 8 տարիների ընթացքում մարդիկ ավելի քիչ են ուտում, ապա եւս այդպիսի մի 8 տարի, ու ԱՎԾ-ն ստիպված կլինի արձանագրել, որ Խոսրով Հարությունյանը հասել է իր նպատակին՝ մարդիկ միայն ու միայն կարտոֆիլ են ուտում, այն էլ մի 3 անգամ պակաս, քան հիմա: Սա հեգնանք չէ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեծ հաշվով հենց դա է ՀՀԿ-ի նպատակը: Աղքատության նվազեցումը ուղղակի սպառնալիք է ՀՀԿ-ի համար: Ընտրությունների ժամանակ ավելի քիչ աղքատ մարդկանցից ընտրակաշառքով ձայն առնելը ավելի դժվար է՝ ավելի թանկ: Եվ ուրեմն հանուն ՀՀԿ-ի վերարտադրման մարդիկ պետք է լինեն աղքատ, բայց ոչ այնքան, որ սովից մեռնեն, որ ընտրակաշառք վերցնեն ու քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Ու այս մասին երեկ ըստ էության խոստովանել է նաեւ Հակոբ Հակոբյանը: «Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»,- ասել է Հակոբյանը: Դե մարդիկ մի քիչ քիչ կսնվեն, բայց սովից չեն մեռնի, հետեւաբար «հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»: Պարզ ու հասկանալի:    

Տպել
15906 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը