Ախալքալաքի հայ երիտասարդները ոստիկանությունից պահանջում են հանգիստ թողնել իրենց

08/12/2017 schedule12:06

Վրաստանում` հայաշատ Ախալքալաքի կենտրոնում հավաքել են քաղաքի երիտասարդները եւ պահանջում են ոստիկանությունից, որ Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո իրենց չտանեն հարցաքննության եւ ստուգումների, գրում է jnews.ge-ն: 

Երիտասարդների բողոքի ակցիան ուղղված էր ոստիկանության գործողությունների դեմ, բայց նրանք հավաքվել էին վարչության շենքի դիմաց: Մեր հարցին, ինչու չեն բողոքում ոստիկանության շենքի մոտ, նրանք պատասխանեցին, որ իրենց խնդիրների մասին ուզում են տեղեկացնել տեղական իշխանություններին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն:

Բողոքողներից Դավիթ Մանուկյանն ասում է, որ ամեն անգամ Ռուսաստան գնալ գալուց հետո, իրեն հարցաքննության են տանում Ախալքալաքում կատարված տարբեր հանցագործությունների պատճառով, ստիպում են ընդունել մեղքը, այն դեպքում, երբ ինքը ոչինչ չի արել:

«Մեր փոխոստիկանապետն ինձ մեղադրում է գողության մեջ, ասաց՝ հերիք է գողություն անես, դա ինչ ասելու բան է, եթե ես ոչինչ չեմ արել, ինչպես ընդունեմ։ Նրանք մեղադրում են՝ չունենալով ոչ մի ապացույց։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի բոլորով նրանց ասենք, որ մեզ հանգիստ թողնեն: Ոստիկանությունը նորմալ չի աշխատում, բոլորը իրենց են մեղադրում, որ ոչ մի գողություն չի բացահայտվում, իրենք էլ մեզ», – ասում է Դավիթ Մանուկյանը։

«Մեզ հանգիստ թողեք» բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ ոստիկանության գործողություններից ամենաշատը տուժել է Կիմ Կուղոյանը, որը նախօրեին հայտարարել էր` Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցներն իրեն զգուշացրել են, որ եթե 48 ժամվա մեջ Վրաստանը չլքի, կձերբակալեն. «Ինչ լինում է քաղաքում` ամեն գողությունից հետո ոստիկանությունը մեր տուն է գալիս»:

Ցուցարարներին մոտեցել են Վրաստանի Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին եւ օմբուդսմենի գրասենյակի այլ աշխատակիցներ: Նրանք լսել են բողոքողներին եւ հետաքրքրվել արդյո՞ք փաստաբան ունեն, հայտնել, որ նրանք կարող են դիմել օմբուդսմենի գրասենյակին:

Ցուցարարները փորձել են հանդիպել Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին: Քաղաքապետն ասել է, թե առաջին անգամ է այս մասին լսում: Նա լուրջ խնդիր չի տեսնում, դա ոստիկանության առօրյա աշխատանքն է, եւ մի կողմին լսելով, եզրակացություն չի կարող անել:

«Եթե նրանք գրավոր կամ բանավոր ձեւով ինձ են դիմել, ես այդ տեղեկությունը կներկայացնեմ համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան միջոցներ ձեռնարկել։ Նրանց բողոքը կայանում է նրանում, որ իբր շատ հաճախ Կիմ Կուղոյանին մեղադրելով թմրանյութեր օգտագործելու մեջ, տանում են Ախալցիխե եւ ուզում են փորձաքննության միջոցով հաստատել, թե իրոք օգտագործել է, թե՝ ոչ: Նրանց բողոքն է, որ իրենց հանգիստ թողնեն եւ ամեն սովորական բանի համար նեղություն չտան։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ նրանց ասածը, եթե իրոք այդպիսի փաստ գոյություն ունի, պետք է հարուցել քրեական գործ, որտեղ կլինեն երկու կողմերը եւ կպարզաբանեն ճշմարտությունը»,- ասում է քաղաքապետը։

Մարտին Կուղոյանը՝ Կիմի հայրը, մատնանշում է Ախալքալաքի փոխոստիկանապետի ապօրինի եւ մշտական հետապնդումները երիտասարդների նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, հենց քաղաքում գողություն է կատարվում, ոստիկանության թիրախում են հայտնվում Կիմը եւ նրա ընտանիքը:

«Ի՞նչ են ուզում մեզանից, եթե չունեն ոչ մի ապացույց, ինչու են որդուս սպառնում, ասելով, որ 48 ժամվա ընթացքում պետք է լքի պետության տարածքը, բայց նա հաստատ չի հեռանա, որովհետեւ եթե գնա, բոլորը կմտածեն, որ իրոք ինքն է արել, բայց իմ որդին ոչինչ չի արել։ Արդեն 4 տարի է մեր ընտանիքին ոստիկանությունը հանգիստ չի տալիս»,- ասաց Մարտին Կուղոյանը։

Վարչության շենքի դիմաց հավաքվել էին նաեւ մարդիկ, ովքեր նախկինում են տուժել ոստիկանության աշխատակիցների գործողություններից: «Երեք տարի առաջ ինձ տարան ոստիկանություն՝ մեղադրելով գողության մեջ։ Ծեծելով պահանջում էին, որ ընդունեմ մեղքս, բայց ես ոչինչ չէի արել, այնտեղ ինձ 72 ժամ պահելուց հետո ազատ արձակեցին»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից Մկրտիչ Մղդեսյանը։

Կիմ Կուղոյանը եւ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին եւ Վրաստանի գլխավոր դատախազություն:

Տպել
5057 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը