Ռոսսելխոզնադզորն օդանավակայանում առգրավել է Հայաստանից ուղարկված 492 կգ կարմիր ձկնկիթ

ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է Հայաստանից ուղարկված մոտ 500 կգ ձկնկիթի ներկրումը, ապրանքն առգրավվել է, գրում է mosday.ru-ն: 

Ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ արգելվել է Հայաստանից ուղարկված 492 կգ քաշով կարմիր իշխանի ձկնկիթի խմբաքանակի ձեւակերպումը: Նշվում է, որ ապրանքն ունեցել է Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական հավաստագիր:

Ստուգումների ժամանակ պարզվել է, որ մակնշման պիտակին նշված արտադրանքի քանակը, դրա պահման ու տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չեն համապատասխանում անասնաբուժական հավաստագրում նշված տվյալներին: Մակնշման պիտակի վրա նաեւ բացակայել է «Ձկան եւ ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը, ինչպես պահանջվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով։

Դեկտեմբերի 4-ին հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորը Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում արգելել է 710կգ սառեցված ձկան եւ ծովամթերքի ձեւակերպումը, որը պետք է ներմուծվեր Հայաստան:

Տպել
2346 դիտում

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Սասունցի Դավիթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)