Ֆեյսբուքահայությունը պահանջում է Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի «մանդատը»

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարության հետ կապված կրքերը թեժանում են: Այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ակցիա է նախաձեռնել՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատգամավորական մանդատից զրկելու նպատակով: Նա նշել է, որ այս ակցիայով ուզում է հասկանալ ինչքանով է հասարակության ռեակցիան իրական եւ նպատակային:

«Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է եւ գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որեւէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի:

Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձեւավորել մեր օրենսդրական դաշտը:

Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ»,- գրել է Քոչարյանը:

Հասարակությունն ակտիվ կերպով ֆեյսբուքում կողմ է արտահայտվել այս ակցիային, հարյուրավոր օգտատերեր ֆեյսբուքյան իրենց էջերում նշել են, որ կամ միանում են ակցիային, կամ ֆլեշմոբ են սկսել Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի մասին: Ստորեւ ներկայացնում ենք օգտատերերի մի քանի գրառումներ.

Կոնստանտին Տեր-Նակալյան -«Միանում եմ Քոչարյան Կարեն-ի ֆլեշմոբին։ Իհարկե, մարդուն չի կարելի պարսավել նրա համար, որ միջին վիճակագրական կոճղի մտահորիզոն ունի ու արգելել լինել այդպիսին, բայց խիստ ցանկալի կլիներ, որ ԱԺ-ում միջին վիճակագրական ու նույնիսկ էքստրաօրդինար կոճղերի քանակը քչանար»:

Ռուբեն Ադամյան-«Քաղտեխնոլոգներից մեկը /Կարեն Քոչարյան/ ուզում է նկարի տակը գրառված ակցիա անցկացնել։ Հարգելի պրն․ Քոչարյան - եթե ձեզ հաջողվի հանրամատչելիորեն պարզաբանել, թե ինչով է էս սրիկայության ամենավերին բարձունքները գրաված անհատը լրջորեն տարբերվում ՀՀԿ-ներկայացնող մնացած բոլոր «հրեշտակ» պատգամավորներից՝ սիրով կմասնակցեմ ձեր ակցիային։
Հայաստանում հեքիաթների միջի երախներից ծուխ ու կրակ արտաբերող վիշապը ոչ թե երեք գլուխ ունի, այլ հարյուրավոր ու դրանցից մեկի կտրելը ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԻ»:

Աստղիկ Իսկանդարյան-«Իհարկե, միանում եմ ակցիային ու պահանջում նաև Խոսրով Հարությունյանի հրաժարականը: Անմասն չմնա էլի, որովհետև ինքն ամեն ինչ անում ա դրա համար»:

Բագրատ Հարությունյան-«Ըհը, աղքատ եք/աղքատ չեք, եթե համարում եք, որ ՀՀԿ-ն դժվարանում է կողմորոշվել, թե իր շարքերում անադեկվատներ կան, թե՝ ոչ, ու ուզում եք օգնել այդ կուսակցությանը, հետևեք Կարեն Քոչարյանի ակցիային»:

Մարինե Ստեփանյան- Բայց մի առաջարկ էլ ես ունեմ, նաև Խոսրով Հարությունյանին:

Բաբկեն Պիպոյան- Կարեն ջան, իրեն արդեն պետք է պատժած լինեին «ճիշտն» ասելու համար։
Աղքատներն այնքան աղքատ են, որ էլ ոչինչ չեն կարողանում գնել։ Իսկ թանկացումը կազդի նրանց վրա, ովքեր դեռ կարողանում են։

Գոռ Ստեփանյան- Կարծում եմ այդպես է մտածում ՀՀԿ-ի մեծամասնությունը, ուստի պետք է պահանջել որպեսզի ողջ ՀՀԿ նախընտրական վայր դնի իր մանդատը:

Անդրանիկ Թոխյան- #հակոբհակոբյանՍիկտիր ֆլեշմոբ

Արամ Մանուկյան  -Պահանջում եմ , որ հակոբը ուտի խոսրովի մանդատը , խոսրովն էլ ՝ հակոբի ...մանդատը

Մարի Աղաջանյան- Ես ՀՀԿ-ի ստրուկ, գեղցի տուրիստը... ամեն անգամ մի հիմարություն դուրս կտա, Գալուստի հետևորդնա: Անուղեղ մարդու օրը կտրվի:

Տիգրան Արեգունի

Հիշեցնենք, որ նմանատիպ արտահայտություն էր նաև արել ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, ով ասել էր.«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Հիշեցնենք նաեւ, որ նույն Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր. «30 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացու վրա գազի գնի բարձրացման հետեւանքով ավելացած 2000 դրամ ծախսը չի ազդի»: 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
17600 դիտում

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)

Սահմանամերձ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են վարչապետի առանձնատանը

ԴԱՀԿ-ի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը

Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը