Ադրբեջանցիները Մոսկվայի սուպերմարկետում սկանդալ են սկսել Արցախում արտադրված դոշաբի դեմ

Մոսկվայի սուպերմարկետներից մեկում մի խումբ ադրբեջանցիներ սկանդալ են սկսել` պահանջելով վաճառքից հանել Արցախ Ֆրութ ընկերության դոշաբը, գրում է rusarminfo.ru-ն: 

«Սուպերմարկետի աշխատակիցը կանչել է ղեկավարությանը, որին ադրբեջանցի ռադիկալներն ասել են, թե իբր խանութը խախտում է ՌԴ օրենսդրությունը, քանի որ Արցախում արտադրված մթերքների վաճառքը Ռուսաստանի տարածքում արգելված է: Դա, իհարկե, բացարձակ սուտ է», - ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մանուկյանը:  

Նրա խոսքով խանութի ղեկավարությունը փաստաբան է կանչել, որը ՌԴ օրենսդրության որևէ կետի խախտում չի հայտնաբերել: «Փաստաբանը նշել է, որ արցախյան մթերքները չեն խախտում Ռուսաստանի օրենքները: Դրանից հետո ադրբեջանցիներն անցել են սպառնալիքների և խոստացել են լուծել հարցը, բայց չեն հստակեցրել, թե ինչպես: Սակայն պետք չէ նման սպառնալիքներն անտեսել», - ասել է Մանուկյանը և հավելել, որ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը փորձում է Ռուսաստանում Ադրբեջանի օրենսդրությունը պարտադրել:

«Ադրբեջանցի ռադիկալները դիտավորյալ ստում են` մոլորեցնելով ռուսներին, իբրև թե Արցախի խորհրդանիշներն ու արտադրանքն արգելված են: Բաքվում այդպես է, բայց Մոսկվայում գործում են ՌԴ օրենքները, ոչ թե Ադրբեջանի: Կարևոր է Ադրբեջանի նման քայլերի դեմ պայքարելը», ասել է Մանուկյանը: 

Ավելի վաղ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, թե հասնելու է Արցախում արտադրված մթերքների վաճառքը ՌԴ-ում արգելելուն: Հայտարարությունը հետևել է  ՌԴ օդանավակայաններում արցախյան օղի հայտնաբերելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցների աղմուկին և մեղադրանքներին, թե Ադրբեջանի պատասխանատու կառույցները, ադրբեջանական համայնքը ոչինչ չեն անում:

 

Տպել
4097 դիտում

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)

Սահմանամերձ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են վարչապետի առանձնատանը

ԴԱՀԿ-ի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը

Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը