Գետը հասնենք՝ նոր բոբիկանանք. խորհուրդ է տալիս Պնախարար Սերժ Սարգսյանը

09/12/2017 schedule20:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 9-ի համարում

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենահրատապ խնդիրներից մեկը կրկին դարձել է ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություների թեման: Այս առնչությամբ մոտ երկու շաբաթ առաջ իր տեսակետն արտահայտեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Զուգահեռ լուրեր են պարբերաբար շրջանառության մեջ դրվում գրավյալ տարածքների մի մասը Ադրբեջանին վերադարձնելու մասին: Երեկ ՍԴ ժամանած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից փորձեցինք պարզել նրա կարծիքը վերոբերյալ խնդիրների եւ մի քանի այլ հարցերի շուրջ:

- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք վերաբերվում տարածքները վերադարձնելու մասին լուրերին, եւ ձեր կարծիքն այս առնչությամբ ինչպիսի՞ն է:

- Անընդհատ տարբեր լուրեր են շրջանառության մեջ դրվում: Պարբերաբար լուրեր են տարածվում՝ իբր արդեն նույնիսկ փաստաթուղթ կա ստորագրված, իբր արդեն տվել են հողերը: Նման անլուրջ մոտեցումները տպագրվում են նաեւ մամուլում: Մեկ անգամ չէ, որ ես իմ կարծիքն արտահայտել եմ: Կան երեք սկզբունքներ, որոնց առկայության պայմաններում մենք կգնանք Ղարաբաղի խնդրի լուծման. ԼՂՀ-ն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային սահման, եւ անհրաժեշտ է, որ լինեն Ղարաբաղի անվտանգության հզոր երաշխիքներ, այդ թվում՝ պատերազմի վերսկսման բացառում:

- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ 1998թ. հետո ՀՀ իշխանությունների  վարած քաղաքականությունը գնահատել է բացասական, նրա խոսքից ակնհայտ է դառնում, որ Հայաստանն այս հարցում հայտնվել է գրեթե փակուղում: Դուք ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու, այդ թվում՝ նաեւ ես: Իմ համոզմամբ՝ մենք որեւէ փակուղու առջեւ կանգնած չենք: Բազմաթիվ անգամներ են եղել, երբ տարբեր տեսակի լուրեր են տարածվել՝ սկսած Մեղրին հանձնելուց, վերջացրած ինչ-որ արտառոց երեւույթներով, որոնք հետագայում բնականաբար չեն հաստատվել: Իսկ որոշ մարդիկ ասել են (ես բացարձակապես Լեւոն Տեր-Պետրոսյանին նկատի չունեմ. դուք էլ գիտեք, որ նա երկար ժամանակ լռում էր), որ իրենց ակտիվ գործողությունների շնորհիվ եւ ջանքերով, իբր, այդ խնդիրը (Մեղրիի հանձնումը կամ Հայաստանի շահերին հակասող որեւէ այլ տարբերակ-Վ.Հ.) չլուծվեց: Հավատացնում եմ ձեզ, որ նման խնդիրներ չեն եղել եւ չեն կարող լինել. այսօր փակուղու մասին խոսելն անհիմն է:

- Ամեն դեպքում Տեր-Պետրոսյանը բանակցություների ընթացքը գնահատել է բացասական. դու՞ք ինչ կարծիքի եք:

- Անպայման ցանկանում եք, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին կարծիք հայտնեմ: Ես ուզում եմ ընդհանրացնել եւ ասել, որ այսօր Հայաստանը որեւէ փակուղու առջեւ կանգնած չէ, այսօր Հայաստանը բոլոր պարամետրերով շատ ավելի զարգացած երկիր է, քան նախորդ տարի, քան 2002-ին, 2001-ին, 93-ին կամ 91-ին: Սա ակնհայտ է, իսկ ով չի ուզում սա տեսնել՝ դա իր խնդիրն է, ով ուզում է ինչ-որ խնդիրների վրա չարախնդալ՝ էլի իր խնդիրն է, ով ուզում է պայծառ կետ տեսնել, հույս տեսնել, որպեսզի նաեւ իր հետեւից հույս ունեցողների զանգված առաջացնի՝ դա եւս նրա խնդիրն է:

- Չե՞ք կարծում, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական իշխանությանը կարծես չի հաջողվում կարեւոր խնդիրների վերաբերյալ համաձայնության գալ եւ որոշում կայացնել: Oրինակ՝ ԸՕ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները:

- Առաջին անգամ եմ նման կարծիք լսում: Ընդհակառակը, ոնց որ թե միշտ ասում էիք, որ Հայաստանում որոշումները միանձնյա են կայացվում, երկանձնյա են կայացվում: Նման երեւույթ չկա: ԸՕ-ի քվեարկությունը հետաձգվեց, որովհետեւ անհրաժեշտ է առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն ուղարկել միջազգային փորձագետների ստուգմանը, որպեսզի վաղը չասեն՝ այս օրենքը միջազգային չափանիշներին չի համապատասխանում: Դեպքեր են լինում, որ անհրաժեշտ է թուղթ ունենալ, թե այս օրենքը լավն է, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան:

- Ինչպես եք վերաբերվում նոր ֆորմատով ընդդիմության ձեւավորման պրոցեսին, որը փաստացի խոստանում է լինել արեւմտամետ արժեքներ կրող քաղաքական ուժ, որի ստեղծումը, ենթադրվում է, հիմնականում պայմանավորված է Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներով:

- Ընդհանրապես գունափոխությունը ես համարում եմ շատ վատ երեւույթ: Չեմ կարծում, որ հայտարարությունը կողմնորոշման մասին՝ կարող է հիմք հանդիսանալ գնահատականների համար: Գնահատականների տեղիք կարող են տալ գործողությունները. կապրենք՝ կտեսնենք: Իսկ ո՞վ է ասել, որ արեւմտամետությունը վատ է: Հասարակության մեջ պետք է լինեն մարդիկ, որոնք լինեն արեւմտյան, հարավային, հյուսիսային արժեքների կրողներ: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում: Այդ երկրների ցուցակից (նկատի ունի այն երկրների ցանկը, որտեղ հաղթանակեցին արեւմտամետ քաղաքական ուժերը-Վ.Հ.), չգիտես ինչու, վերջին մի քանի օրերին հանեցին Աբխազիան, այս դեպքում ենթատեքստը պարզ է: Մինչեւ գետը հասնելը՝ պետք չէ բոբիկանալ:

- Պետբյուջեի նախագիծը ԱԺ-ի կողմից հաստատելուց հետո կառավարությունում հնարավոր փոփոխությունների մասին լուրերն, ըստ ձեզ, իրատեսակա՞ն են:

- Նման լուրերի՝ կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ դրա մասին հարցնեք ՀՀ նախագահին եւ վարչապետին. որեւէ փոփոխության մասին ես տեղյակ չեմ:

Վահագն Հովակիմյան

Տպել
2815 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)