Վանաձորի Ռուսթավի 16 շենքի հարցը հրատապ լուծում է պահանջում. Ֆոտո

Վանաձորի Ռուսթավի 16 շենքը գնալով վտանգավոր է դառնում թաղամասի բնակիչների ու հատկապես երեխաների համար: Շենքում  գրանցված 16 անձ կա, սակայն ավելի քան 30 տարի է այս բնակարաններում միայն քամիներն են ապրում: 88-ի երկրաշարժից առաջ այս շենքը կարի ֆաբրիկաներից մեկի աշխատողների համար հանրակացարան էր ծառայում: Երկրաշարժն իր հերթին ավերեց շենքը, բնակիչներն էլ սկսեցին թալանել:

Ներկայումս մնացել են շենքի միայն հենասյուները: Հարակից շենքերի բնակիչներն ահազանգում են՝ շենքի տանիքից ու պատերից ամեն րոպե քարեր են թափվում, ինչը ռեալ վտանգ է բակում խաղացող երեխաների ու անցորդների համար: Վտանգը գնալով սաստկանում է, իսկ պատկան մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկում վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Տարիներ շարունակ փլված շենքերում բնակվել են բնակության մշտական վայր չունեցող անտունները, որոնք եւս արդեն հեռացել են, իրենց հետեւից թողնելով մեծաքանակ աղբ:

Թաղամասի բնակիչներն առաջարկում են շենքի բնակարանները տալ տնակներում ապրողներին, որ գոնե նրանք պահպանեն օր օրի փլուզվող շենքը, նշելով, որ պատրաստի շենքը թողել են անտերության, 30 տարի որեւէ մեկի պահպանությանը չհանձնելով: «Բազում» համատիրությունից մեզ հայտնեցին, որ շենքն իրենց կողմից չի սպասարկվում:

Համատիրության գրությանն ի պատասխան հայտնել են, որ շենքը համայնքային էլ չէ, այլ մասնավորի է պատկանում: Բնակիչները խնդրում ու պահանջում են՝ շենքը սահմանազատել, կանխելով այն վտանգը, որ կախված է թաղամասի բնակիչների ու երեխաների գլխին:

Տպել
734 դիտում

Վարչապետն ու նախագահը տիկնանց հետ միասին ճաշել են Էլթոն Ջոնի հետ. ավարտին՝ լուսանկար

Տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ

Էլթոն Ջոնն ու նախագահը մասնակցել են առողջական խնդիրներով երեխաների միջոցառմանը (լուսանկար)

Երեւանում բախվել են միանգամից 5 մեքենաներ, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀԿ-ի էլիտան այս տարի անտեսել է Սոգյութլուի հերոսամարտի 100-ամյա տարեդարձը

Վերեւի հարկից ջրալցվել է Երևանի Քաջազնունու փողոցի անձնագրային բաժանմունքը

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթներ արտադրող սակավաթիվ երկրներից է

Հայոց եկեղեցին եւ հոգեւորականը պետք է լինի հայրենյաց պաշտպանների կողքին. Գարեգին Բ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նոր ֆլեշմոբի շրջանակներում օնլայն հեքիաթ է կարդում

Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում

Էլթոն Ջոնը այսօր Երեւանում մասնակցելու է Starkey ընկերության բարեգործական միջոցառմանը

Հույս ունեմ կարմիր լույսի տակ չկանգնող պաշտոնյաների մոտ ընդամենը թյուրըմբռնում է. վարչապետ

Ունեցանք հեղափոխություն՝ հայկական ձեւով. Ա. Սարգսյանը հանդիպել է վիրահայոց համայնքի հետ

Փակ է Գյումրի-Երեւան ճանապարհը. պահանջը՝ վերադարձնել «Շիրակ» ֆուտբոլային թիմի 12 միավորը

Երեւանում կրակոցներ են հնչել, այնուհետ դանակահարված 3 երիտասարդ հայտնվել է հիվանդանոցում

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, լավատեսության կենտրոն. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած ուխտավորների

Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում դպրոցներում, անչափահասների շրջանում

Վթարվել են Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը մահացել է, 3 վիրավոր կա

Զորամասի ննջարանում հայտնաբերվել է կապիտանի դին՝ կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումով