Արցախում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը

11/12/2017 schedule08:36

Երեկ` դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 14:20-ի սահմաններում, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի 35 CL 393 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի 026 HH 11 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  դեպքի վայր է ժամանել Արցախի Հանրապետության Քաշաթաղի հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել «Nissan March»-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 47-ամյա Գոհար Սարգսյանին, ով բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո «միջին ծանրություն» ախտանիշով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:

Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Mercedes»-ի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 79-ամյա Վալենա Օհանյանը: Փաստի առթիվ Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, «Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին, ով նույնպես վթարի պահին եղել է ավտոմեքենայում, և ստացել է թեթև մարմնական վնասվածքներ:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում.

Տպել
2360 դիտում

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյան

Նախագահը հաստատել է Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը

Հսկայական է նրա ավանդը. Արա Բաբլոյանը ցավակցել է Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (տեսանյութ)

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Չենք մտածում հետագա փուլերի մասին. Չերչեսովը՝ ԱԱ-ում ՌԴ ընտրանու շանսերի մասին

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ի՞նչ է սպասվում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին

Արմավիրում պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը. ցույցեր

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին. Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

ԵԱՀԿ պետությունների դեսպանները ծանոթանում են Հայաստանի ներքին վիճակին. հանդիպում ԱԳՆ-ում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին

Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ սկսելու համար

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան