Շտապօգնության մեքենաները Լոռիում պետք է ավելացնել. 45 հազար բնակչին սպասարկում է 2 մեքենա

Լոռու մարզի մի շարք հիվանդանոցային համալիրների համար շտապօգնության մեքենաների թիվն ու բնակչության թվաքանակը հակասում են իրար, ինչն էլ շատ հաճախ դժգոհությունների առիթ է դառնում:

Թումանյանի տարածաշրջանը իր 4 քաղաքային ու 29 գյուղական համայնքով ունի ավելի քան 45.000 բնակիչ, որոնց սպասարկում է միայն 2 շտապօգնության մեքենա: Եւս երկու բրիգադ էլ տնային հերթապահությամբ է աշխատում: Ալավերդու բժշկական կենտրոնից վստահեցնում են, թե մեքենաների թվաքանակի հետ կապված դժգոհություններ առհասարակ չեն լինում, սակայն գաղտնիք չէ, որ լեռնային տարածաշրջանում, որտեղ գյուղերն իրարից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա են, իսկ ճանապարհներ՝ անբարեկարգ, մեքենաները շատ հաճախ կարող են նաեւ ուշանալ, ինչը բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունի:

Ստեփանավանի բժշկական կենտրոնը ունի 4 մեքենա, սպասարկում է սակայն 1 բուժբրիգադ, եւս մեկը տնային հերթապահությամբ, որոնք կանչի են դուրս գալիս ըստ անհրաժեշտության: Ստեփանավանի շտապօգնության ծառայությունը սպասարկում է Ստեփանավան քաղաքն ու 19 գյուղական համայնքները` ավելի քան 28.000 բնակչի:

Սպիտակի բժշկական կենտրոնի 4 շտապօգնության մեքենաները իրենց բրիգադներով սպասարկում են Սպիտակ քաղաքն ու 9 գյուղական բնակավայրերը՝ 16.232 բնակչով: 

Գրեթե նույն պատկերն է հեռավոր Տաշիրի բժշկական կենտրոնում: Մեկ շտապօգնության բրիգադը սպասարկում է Տաշիր քաղաքը՝ իր 17 գյուղական համայնքներով, որոնց բնակչության թիվն անցնում է 22.000-ը: Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության ծառայությանը կանդրադառնանք առանձին:

Հիվանդանոցների շտապօգնության ծառայությունների տնօրեններն ասում են, որ դժվարություններ առաջանում են հիմնականում այն ժամանակ, երբ միանգամից մի քանի կանչ է գրանցվում, ինչպես նաեւ արտակարգ դեպքերի ժամանակ: Նմանատիպ իրավիճակներում օգնության են կանչում հարեւան շտապօգնության մեքենաներին:

Քիչ չեն նաեւ ոչ տեղին կանչերը, որոնք եւս դժվարացնում են շտապօգնության բնականոն աշխատանքը:

Ծառայության աշխատանքը հատկապես տոնական օրերի կտրուկ կավելանա, ինչպես նախորդ տարիներին է եղել, ու գուցե լինեն կանչեր, որոնք կամ ուշ կսպասարկվեն, կամ էլ` առհասարակ չեն սպասարկվի` հիվանդի մահանալու կամ հիվանդի հարազատի կողմից հիվանդանոց հասցնելու պատճառով:

Տպել
1227 դիտում

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կայացվեց. ՀՔԾ-ն հաստատում է

Լոռու մարզպետարանում ազատումներն ու նշանակումները շարունակվում են

Ազգային կինոկենտրոնի կիսատ մնացած ծրագրերն ու ֆինանսական պահանջները. ինչ է անելու Մակունցը

Դիմեք ոստիկանություն․ իրավապահները ցանկանում են բացահայտել նախկին հանցագործությունները

ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել Շվեյցարացի խորհրդարանական Լիլիան Մորի-Պասքիեն

Ադրբեջանն ու Իրանը ցանկանում են գործարկել Բաքու-Թեհրան երկաթուղի

Ինչպե՞ս նվազեցնել աղետների ռիսկերը․ Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

Առաջարկել է 5 հազար դոլար․ «Շիրակ»-ի մարզիչը փորձել է կաշառել «Բանանց»-ի ֆուտբոլոստին․ ՔԿ

ԱԺ-ի աշխատակցուհին պնդում է, որ երկու տարի շարունակ կառույցում թրաֆիքինգի է ենթարկվել

«Ազգային ավիացիա» միավորման խորհրդի բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Առավել զարգացնել կապերը․ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Սերժ Թանկյանը ցանկանում է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնել

ՀՀ-ում բարելավվում է որպես խափանման միջոց կալանավորման կիրառման պրակտիկան․ նոր նախագիծ

Կարկտահարությունից մինչեւ սառնարանային տնտեսություն․ գյուղնախարարի այցն Արմավիրի մարզ

Տեխզննման կտրոնի հետ հավելյալ վճարվող բնապահպանական հարկերը կիջեցվեն. փոխնախարար

Հանցագործը կողոպտել է «Գաֆրի» ոսկու սրահն ու դիմել փախուստի՝ վնասելով կայանած մեքենաները

Հայաստանի մշակութային ժառանգությունը կներկայացվի Վաշինգտոնի սրտում

Վարչապետ Փաշինյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ

Ադրբեջանը Թուրքիայից SOM թեւավոր հրթիռ է գնել

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի ահռելի ունեցվածքը