Ներվել են լավ ընտրակաշառք բաժանող եւ լավ ձայներ հավաքող գյուղապետերը. Մարուքյան (Վիդեո)

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՏԻՄ-երի նվիրված խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ «ՏԻՄ կայացման ժամանակ եղել են չարաշահումներ համայնքապետերի կողմից, ինչը նրանց ներվել է, բայց 2018-ից այլևս ներում չի լինելու», ասաց, որ համայնքապետերի չարաշահումների մասին Սերժ Սարգսյանի ելույթը սպասված ելույթ էր:

«Երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք գող, թալանչի համայնքի ղեկավարներ։ Նրանք եղել են ու կան, նրանք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների գյուղերի հողերը, անշարժ գույքերը, քաղաքի կենտրոնում գտվող շենքերը սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման ընթացքում, թալանել են ինչպես կարողացել են, առանց շունչ քաշելու, ու հարց է առաջանում՝ օրինակա՞ն է մարդն ամեն ինչ անում, թե՞ ոչ։ Նախագահի ելույթով պարզվեց, որ այս մարդիկ անօրինական են գործել ու այդ մասին իմացել են»,- ասաց Մարուքյանը

Մարուքյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանն ասում էր, թե իրենք աչք են փակել չարաշահումների վրա, որովհետև ՏԻՄ-երի կայացման ընթացում, բնական է, լինելու էին բացթողումներ, մինչդեռ ըստ Մարուքյանի՝ սրանք ոչ թե թերություններին տրված ներումներ էին, այլ ընտրություններին ձայն ապահովողներին։

«Նրանք ներվել են ոչ թե նրա համար, որ ՏԻՄ-ը կայանա, այլ նրա, որ լավ են ընտրակաշառք բաժանում, լավ են ձայներ հավաքում։ Ներվածներն առաջին հերթին ՀՀԿ անդամներ են, և իշխանությունն ամենաբարձր մակարդակով նրանց ներել է»,- մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ եթե լիներ գլխավոր դատախազ, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո կզբաղվեր այս հարցով, տեսնելու, թե որ մարզպետներն են կատարել չարաշահումներ ու ինչ ընթացակարգով է նրանց ներում շնորհվել։

«Նախագահն ունի ներման լիազորություններ, ու ես գիտեմ դեպքեր, որ դատապարտյալները գրել ու ներվել են, բայց չեմ հիշում մի համայնքապետի այդ շարքում, ուստի այս դեպքում խոսքը նախագահի Սահմանադրական իրավասության մասին չէ»,- եզրափակեց  նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
2204 դիտում

ԲՀԿ-ն ռեկորդ է սահմանել ամենից շատ գնած եթերաժամանակի թվով. նման ցուցանիշ դեռ չի գրանցվել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել