ՀՀ-ում համայնքների ղեկավարները ստանում են 260 հազարից մինչեւ 565 հազար դրամ աշխատավարձ

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացված տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստում Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթով էր հանդես եկել:

Անդրադառնալով համայնքի ղեկավարների պատասխանատվության մասին հարցին՝ նրանց նկատմամբ կառավարության վերադաս մարմինների ցուցաբերած հանդուրժողականությանը, ասել էր, որ պատրաստ են աջակցել համայնքապետերին, բայց պատրաստ չեն տեսնելու, թե համայնքապետերից ոմանք ինչպես են բնակչության փողերը տանում իրենց տուն:

«Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երեւույթներ լինեն, որեւէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք՝ այո, ապա ես ասում եմ հետեւյալը` եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում եւս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որեւէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն ներելու են, հատկապես, որ արդեն ես տեղեկացել եմ պարոն Լոքյանից, թե ինչպիսի հնարավորություններ կան աշխատավարձի հետ կապված»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ խոշորացված եւ դեռեւս չխոշորացված համայնքների ղեկավարների աշխատավարձերը հաշվարկվում է նույն սկզբունքով եւ պարզվում է համայնքների ղեկավարները բավական խոշոր աշախատավարձեր են ստանում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաշվարկների համաձայն՝

1) Մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կարող է ստանալ մինչեւ 281 հազար դրամ աշխատավարձ

2) 1001-ից մինչեւ 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը՝ մինչեւ 320 հազար դրամ աշխատավարձ

3) 5001-ից մինչեւ 20 հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կարող է ստանալ մինչեւ 440 հազար դրամ աշխատավարձ

4) 200001-ից մինչեւ 75 հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը՝ մինչեւ 471 հազար դրամ

5) 75 հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը կարող է ստանալ մինչեւ 565 հազար դրամ աշխատավարձ:

Նշենք, որ համայնքի ղեկավարի, ինչպես նաեւ համայնքային աշխատողների աշխատավարձերի դրույքաչափը սահմանվում է ավագանու որոշմամբ, եւ միայն այս հաշվարկը բավարար չէ պնդելու համար, թե նշված բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներն առավելագույն աշխատավարձերն են ստանում:

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայքնի ղեկավարն, օրինակ, 2017 թվականին ստացել է 230 հազար դրամ աշխատավարձ: Մեղրի համայքնի մեջ են մտնում 10 գյուղական եւ 2 քաղաքային համայքներ: Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետի աշխատավարձը կազմել է 260 հազար դրամ:

Տպել
1641 դիտում

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

ՀՀ դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ