Համբո ջան, խոպաններում ես, պատիդ պատմեմ. Արփի Ոսկանյան

11/12/2017 schedule15:23

Երեկ հայ բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանը ամուսնու պատին հետեւյան նախաբանով գրառում էր արել. «Համբո ջան, խոպաններում ես, պատիդ պատմեմ»:  Բանաստեղծուհին գրել էր, որ մի ընթերցող, զանգելով Հայաստանի հեռավոր անկյունից ասել է, որ ուզում է գնել Արփի Ոսկանյանի և ամուսնու՝ Համբարձում Համբարձումյանի «դեռ չտպված գրքերը»:

Արփի Ոսկանյանից հետաքրքրվեցինք, թե ուր և ինչքան ժամանակով է մեկնել ժամանակակից գրող Համբարձում Համբարձումյանը, և ինչն է նրան ստիպել թողնել գրական ստեղծագործողի գործը: Պարզեցինք, որ վերջինս խոպանում է, բայց ոչ արտերկրում: Արփի Ոսկանյանը պատմեց, որ ամուսինն աշխատում է Թումոյում, որտեղից աշխատողներին ժամանակ առ ժամանակ գործուղում են Արցախ և Գյումրի, և Համբարձումը երկար ժամանակ չի կարողանում տուն գալ. «Դե որ չենք հանիպում խոպան է էլի», ասում է Արփի Ոսկանյանը: Անցած շաբաթ Գրքի երևանյան առաջին փառատոնին նվիրված մրցանակաբաշխության ժամանակ Համբարձում Համբարձումյանը «արձակ» անվանակարգում առաջին մրցանակն է  շահել, մրցույթին ներկայացնելով ապագա գրքից մի հատված: Մրցանակ է շահել նաեւ Արփի Ոսկանյանը, որի արդյունքում լույս կտեսնի նրա Քաղաքական հանելուկների ժողովածուն:

- Տիկին Ոսկանյան, ձեր ամուսնու ֆեիսբուքյան պատին գրառում էիք առել, ասել, որ ընթերցողներից մեկն ուզում է  ձեր դեռ չտպված գիրքը գնել: «Գնել իմ ու քո դեռ չտպված գրքերը» ասելով ի՞նչ նկատի ունեք, որոնք են այդ գրքերը:

- Ընթերցողներից մեկը «Հայկական ժամանակ»-ում կարդացել էր «Քաղաքական հանելուկներ» շարքը, խոսքը դրա մասին էր: Գիրքը կտպագրվի եկող տարի, քանի որ մրցույթում հաղթել ենք: Առձեռն մեզ միջոցներ չեն տրամադրվելու, բայց կտրամադրվեն այն հրատարակչությանը, որը կտպագրի մեր գիրքը: Դեռ չենք որոշել, որ հրատարակչությանը կդիմենք:

- Անցած տարի հանվեց գրական ստեղծագործությունների համար պետպատվերը, որը բողոքի մեծ ալիք բարձրացրեց, դա էլ է՞ ինչ-որ ձևով խանգարել գրքի տպագրմանը:

- Այո, անցած տարի հանվեց պետպատվերը, որը ժամանակակից գրողներիս մոտ բողոքի ալիք բարձրացրեց: Սակայն հրատարակչությունների առաջին արձագանքը ոգևորող էր, իհարկե խոսքը գործ անող հրատարակչությունների մասին է, ոչ թե բիզնես անող: Բայց Ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով, գնալով իրենք էլ սկսեցին դժվարությամբ տպագրել ժամանակակից գրողների գործերը:

- Մի անգամ դուք կատակով ասել էիք, որ սպառնացել եք ձեր ամուսնուն, թե  կբաժանվեք իրենից, եթե գիրք չպագրի, ու, որ դուք եք իրեն դրդում գիրքը վերջնական կազմելուն:

- Այո,  ես պարբերաբար սպառնում եմ իրեն, բայց դեռ չի կազմել գիրքը: Իրականում շատ բարդ և ժամանակատար աշխատանք է գիրք կազմելը և դրա համար չի հասցնում: Հիմա էլ նա գրեթե տանը չի լինում, աշխատում է: Բարեբախտաբար աշխատանքը այնքան էլ չի շեղում իրեն բուն գործունեությունից, քանի որ Թումոյում  երեխաներին սովորեցնում է այն ամենը, ինչը առընչվում է գրականության հետ, սովորեցնում է՝ ինչպես գրել: Ուղղակի ժամանակ չի մնում իր ստեղծագործական աշխատանքին:

- Ժամանակակից գրողին, կամ ստեղծագործող մարդուն ինչն է պակասում և ինչն է խանգարում

- Կախվածությունը քո օրվա աշխատանքից: Տագնապը վաղվա օրվա նկատմամբ, որ դու այսօր կարող ես կորցնել քո գործը, կամ չունենալ վաղը: Իհարկե դա խանգարում է: Մեր դեպքում ստեղծագործելը դա միայն մուսան չէ, պետք է պարբերաբար աշխատել ժամանակ տրամադրել, հավելյալ ընթերցանության համար: Ստիպված ես օրվա քո հեգսերը հոգալ, մի քանի տեղ աշխատե, որպեսզի կարողանաս ապրել:

 Աղունիկ  Հովհաննիսյան

Տպել
5290 դիտում

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի