«Իսկանդեր» հրթիռներ. ՆԱՏՕ-ում անհանգստացած են Անդրկովկասում ՌԴ-ի ռազմական ներկայությամբ

Ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայության շարունակվող էսկալացիան ստիպում է ՆԱՏՕ-ի վերլուծաբաններին փնտրել Մոսկվային դիմակայելու նորանոր կետեր։

Ինչպես նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի Պաշտպանական քոլեջի զեկույցում, որը վերաբերվում է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայությանը, տարածաշրջանում Մոսկվայի ռազմական դիրքավորման մոդելը կազմված է 2 բաղադրիչից. առաջին՝ դա այսպես կոչված «սահմանափակ հասանելիության» մեխանիզմների գործարկումն է, որոնք ներառում են ուժեղ եւ ինքնաբավ տեղային ՀՕՊ համակարգի ստեղծումը՝ ունակ զավթելու ՆԱՏՕ ինքնաթիռները, ինչպես նաեւ մարտավարական եւ օպերատիվ հրթիռները։ Զավթման այդ տեսակի միջոցներ Ռուսաստանն ունի Հայաստանում՝ Գյումրու բազայում, ինչպես նաեւ Էրեբունու ռազմաօդային բազայում։ Ռազմավարության հաջորդ բաղադրիչը հանդիսանում է հարձակման համալիրների տեղակայումը, որի հիմքը կազմում են «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռները, ինչպես նաեւ հարվածային ավիացիոն համակարգերը։

Զեկույցում շրջանառվում է միտքը՝ Անդրկովկասը «վերաինտեգրելու» Ռուսաստանի ձգտման մասին, որի համար Մոսկվան գործի է դնում 3 «С»-երի (Confrontation, Cooperation, Confusion, «Առճակատում, Համագործակցություն, Շփոթմունք») սկզբունքը։ Այդ սկզբունքները կիրառվում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Բաքվի եւ Երեւանի հանդեպ, ՆԱՏՕ-ի վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանը հատուկ է կիրառում հավասարակշռման համակարգը՝ վաճառելով սպառազինություն եւ ապահովելով քաղաքական «հովանավորչություն» տարածաշրջանային անվտանգության մի ողջ շարք բարդ հարցերով։ Հենց այդպիսի բարդ մանեւրման մեջ է կայանում տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման Մոսկվայի մեծ ներուժը։

Հայաստանն այդ համատեքստում Արեւմուտքին թվում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից կառուցվող քաղաքական եւ տնտեսական միությունների ամենաթույլ օղակներից մեկը։ Երեւանի չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է հանրապետության ղեկավարությանը, Ռուսաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերություններից բացի, փորձել դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։

Տպել
1144 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին