Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են ամեն տեղ եւ ամեն քայլափոխի. ԵՊՀ ուսանող

Դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում  նշվում էր որպես մարդու իրավուքների պաշտպանության օր:  1948 թվականի այս օրը ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Հայաստանի պատմության մեջ վերջին տասնամյակի ընթացքում մարդու իրավունքների խախտման շատ դեպքեր են գրանցվել, մասնավորապես՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Հայաստանում քաղաքացիների իրավունքների խախտման մասին մեր զրույցում ասաց. «Իշխանության կողմից քաղաքացու իրավունքները պաշտպանելու հատուկ ձգտում չկա, կա իրավունքների պայմանական չխախտում. քանի քաղաքացու գործողություններն իշխանության թույլատրելիության սահմաններում են, իրենք չեն ոտնահարի մարդկանց իրավունքները, իսկ երբ ոչ թե օրենքի շրջանակներից, այլ իրենց պատկերացումների սահմաններից դուրս են գալիս քաղաքացիների գործողությունները, իշխանությունը որոշակի քայլեր է ձեռնարկում, խոչընդոտում է իր դեմ ուղղված բողոքի ցույցերը և այլն:  Իշխանությունը պաշտպանում է քաղաքացու իրավունքները միայն իր պատկերացումների սահմաններում»:

Հայաստանում հասարակական-քաղաքական դաշտում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին զրուցեցինք նաև քաղաքական կուսակցություններին հարող երիտասարդների ու ակտիվիստների հետ:

Գոհարիկ Տիգրանյանը վերջին տարիներին քաղաքացիական ակցիաների ակտիվ մասնակից է, թեեւ որեւէ կուսակցության չի հարում: Մեր այն հարցին, թե Հայաստանում ովքեր և ում իրավունքներն են խախտում, վերջինս պատասխանեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքները խախտվում են ամեն տեղ և ամեն քայլափոխի. «Որպես երիտասարդ, առնչվելով բազմաթիվ ոլորտների հետ, կարող եմ ասել, որ իրավունքները խախտվում են հասարակ խանութից սկսած, մինչև քաղաքական դաշտ: Իհարկե, ես չեմ կարող հերքել, որ իրավունքների խախտումը տեղի է ունենում տրադիցիոնալ՝ ոչ տեղյակ լինելու, կամ տեղյակ լինելու դեպքում էլ՝ ամաչելու պատճառով»:

Նրա վստահեցմամբ գլխավոր խնդիրը գիտելիքի պակասի մեջ է. «Երբ խանութ ես մտնում, և օրինակ գրված է լինում «վաճառված ապրանքը հետ չի ընդունվում», կամ երբ չենք ստուգում կաթնամթերքի ժամկետները այն գնելիս, չնայած որ վերջին դեպքում ինքն անհատն է խախտում իր իրավունքները, իսկ առաջինն ուղղակի ինֆորմացիայի պակասի և գլուխը կախ, առանց պահանջի ապրելու խնդիր է»:

ԵՊՀ ուսանող Գոհարիկը պատմում է, որ հինգ տարի շարունակ տեսնում է, թե համալսարանի վերադասներն ու դասախոսները ինչպես են խախտում ուսանողների իրավունքները, բայց, քանի որ հաճախ ինքն ու իր նմանները փոքրամասնություն են եղել, ոչինչ չեն կարողացել փոխել, ընդամենը արժանացել են «գլուխ ցավացնողի» տիտղոսին. «Օրինակ՝ դասախոսնները հորդորում են ուսանողներին չմասնակցել բողոքի ակցիաների, չբարձրացնել իրենց հուզող հարցերը, երբեմն սպառնում են գնահատական իջեցնել, քննության չթողնել: Իհարկե, դասախոսները կամ բուհերի վերադասները կարող են ամեն հարմար առիթով հորդորել, հրամայել, բայց ի վերջո որոշողն ուսանողն է, նա ինքն է իր խղճի հետ ամեն երեկո անկողին կիսողը: Ցավոք, հենց ինքը՝ կրթությունը որևէ կերպ չի խթանում անհատի/քաղաքացու կերտմանը: Ակցիաների ժամանակ բազմաթիվ անգամ սահմանափակել են մարդկանց ազատ տեղաշարժվելու, կամ ավելի վատ՝ ազատության իրավունքը»,- ասում է Գոհարիկը:

Նա նաեւ նկատում է, որ վերջին ակցիաների ընթացքում ակտիվիստները շատ ավելի բանիմաց էին. «5 տարիների ընթացքում եմ հասկացել, որ պայքարում են կամ արկածախնդիրները կամ բանիմացները (կամ երկուսը միասին): Բայց մեղադրելու փոխարեն կասեմ՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր մեղքի բաժինը. ամեն օր տեսնում ես, թե մարդիկ ինչպես են հատում փողոցը ոչ թույլատրելի հատվածով, ինչպես են աղբը գետնին գցում, ինչպես են ամեն ընտրությունից առաջ 5000-10000 դրամ կաշառք վերցնում, ինչպես են «կուրծք ծեծում» իրենց իրավունքների մասին՝ առանց հիշելու, որ յուրաքանչյուր իրավունք իր հետ բերում է որոշակի պարտականություններ, որոնք իրենք պիտի կատարեն: Կներեք, բայց քանի դեռ մենք «տեսություն» լավ սովորելուց չենք անցել գործի, պահանջել, որ ինչ-որ անծանոթ մեկը մեր իրավունքները չոտնահարի, գոնե ինձ համար ծիծաղելի է, իսկ ավելի շուտ՝ սարկաստիկ»,- եզրափակում է նա:

«Եթե կարճ՝ քաղաքական-հասարակական դաշտում խախտվում են անխտիր բոլորի իրավունքները, որովհետև մենք բոլորս զրկված ենք հավասար և մրցակցային պայմաններում անկացվող ընտրություններին մասնակցելու իրավունքից, որովհետև ընդդիմության ֆինանսական, մարդկային և լրատվական ռեսուրսներն արհեստականորեն սահմանափակվում են: Իհարկե, շատերն իրենք են իրենց զրկում այս իրավունքից՝ ընտրակաշառքի շուրջ գործարքի գնալով իշխանության հետ, սակայն սրա առաջին մեղավորը, անկասկած,  իշխանությունն է։ Տվյալ ոլորտում մարդու իրավունքների խախտման բոլոր մյուս դեպքերը ածանցյալ են և բխում են վերոնշյալից»,- ասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

ՀՀԿ համակիր Մկրտիչ Ավետիսյանը պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց, այդ թվում՝ հասարակական-քաղաքական գործիչների շահերն օրենսդրորեն լիովին պաշտպանված են, և խնդիրը մենթալիտետի ու կաղապարի մեջ է, որով սահմանափակված ենք հայերս. «Վերցնենք քաղաքական դաշտից մի օրինակ. քեզ ոչ ոք ոչինչ չի կարող անել, եթե դու Պողոսի փեսայի հեռախոսազանգով փոխանցած «խնդրանքին» ընթացք չտաս, ընդամենը կխափանվեն քո ու Պողոսի ջերմ հարաբերությունները: Այսինքն՝ օրենսդրորեն ամեն ինչ կարգավորված է, ուղղակի մնում է մենք դուրս գանք մեր կաղապարից: Օրինակ՝ վարչապետի խորհրդականները էնպիսի մարդիկ են, որոնք հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններ չունեն, հետևաբար՝ չունեն նաև դրանք կորցնելու խնդիրը, դրա համար էլ «հուպ են տալիս»»:

Մկրտիչը հավելում է, որ ընդդիմության կամ քաղաքական փոքրամասնությունների իրավունքները նույնպես, մեծ հաշվով, ոտնահարված չեն, և որ չի պատկերացնում մի երկիր, որտեղ պատգամավորության թեկնածուն կարող է սոցիալական ցանցերի էջերում վիրավորել, անօգուտ համարել ոստիկանի կամ այլ իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքը, բայց առաջին իսկ խնդրի դեպքում դիմել նրան. «Ճիշտ է, բոլորն էլ կարող են ունենալ անձնական կարծիքներ՝ կախված նախկինում եղած որոշակի հանգամանքներից, ինչու ոչ՝  նաև ապագայից ունենալ սպասելիքներ, բայց պետք է գիտակցել, որ մենք ապրում ենք ներկայում, և իշխանությանը պախարակելը արդեն, կարելի է ասել, ամոթ է: Եթե ՀՀ-ում քաղաքական գործիչները ճնշված լինեին, ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներից մեկը կվախենար ԵԽ-ում նախագահին նման հարցեր ուղղել, մտածելով, որ հետո «կվերանա»: Այսինքն՝ հետևություն ենք անում, որ ՀՀ-ում բոլորի իրավունքները պաշտպանված են, գոնե շատ ավելի, քան այլ երկրներում, ուղղակի պետք է ընտրել պայքարի ավելի գրագետ, ցիվիլ ու ժողովրդահաճո տարբերակ»:

Երթերի ու քաղաքացիական ակցիաների մասին էլ ՀՀԿ-ին համակրող երիտասարդն ասում է. «Ոստիկանության պարտքն է ապահովել այդ երթերի ու հանրահավաքների անվտանգությունը, եթե դրանց անցկացման թույլտվությունը ունեն: Ոստիկանությունը պարտավոր է ապահովել թե՛ երթի մասնակցի, թե՛ խաղաղ՝ դասից, աշխատանքից, հանդիպումից տուն գնացող քաղաքացու անվտանգությունը: Եթե երթի իրականացումը սպառնալիք կամ խոչընդոտ է պարունակում մյուս քաղաքացիների համար, իհարկե պետք է գործադրել օրենքով վերապահված պարտականությունները և կատարել ծառայողական պարտքը: Չեմ կարող ժխտել, որ,  այո՛, շատ դեպքերի ենք հանդիպում ԶԼՄ-ներում, որտեղ, օրինակ,  ոստիկանը վերցնում է լրագրողի տեխնիկական սարքավորումները, բայց այս հարցը նույնպես ունի երկու երես, և գալիս ենք նաև մեր կաղապարի սկզբունքին. եթե լրագրողը, կրթական, բարոյական ու դաստիարակության այնքան մակարդակ չունի, որ անջատված տեսախցիկով վիրավորում է ոստիկանին, իսկ երբ ոստիկանը մոտենում է, միացնում է տեսախցիկը ու զոհ դառնում, դա, մեղմ ասած, բարոյական չէ, (չնայած այս դեպքում էլ ոստիկանը իրավունք չունի խախտել օրենքը), բայց չէ՞ որ սա Հայաստանն է, ու մեր մենթալիտետը զարգանալու ու թրծվելու շատ տեղ ունի»:

 ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
34156 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն