«Ելք» խմբակցության ղեկավարած հանձնաժողովը մանկապարտեզներում ուսումնասիրություն կիրականացնի

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր գրավոր դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ հայտնել, որ խմբակցությունը հանդես է գալիս քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնելով այդ հանձնաժողովի ստեղծման պահանջը:

«Ելքը» կարծում է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա է ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտություն:

Նշենք, որ քննող հանձնաժողով ստեղծելու պահանջն արդեն բավարար է, որ դա իրականություն դառնա: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Ավագանու որեւէ խմբակցության պահանջով Երեւանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով։ Պահանջի հետ ներկայացվում է նաեւ հանձնաժողովի նախագահի անունը»:

Դավիթ Խաժակյանը քաղաքապետին ուղղված գրության մեջ ներկայացրել է «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի անունը: Վերջինս նաեւ կլինի քննող հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը, Դավիթ Խաժակյանը նշել է.

«Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախակրթական մի շարք ուսումնական հաստատություններում անընդհատ նկատվում են չարաշահումներ աշխատանքի կազմակերպման, ապօրինի դրամահավաքների, տնօրենների, դաստիարակների, դայակների մասնագիտական գործունեության, երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու, խմբերի խտության եւ այլ խնդիրների վերաբերյալ: Խնդրահարույց է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված դրամական միջոցների ծախսման արդյունավետությունը, ինչպես նաեւ «Օգնիր մանկապարտեզիդ» համացանցային կայքով հանգանակված  գումարների ծախսումը:

Շատ հաճախ բողոքները հնչում են ծնողների կողմից, սակայն դրանք մնում են անանուն եւ թույլ չեն տալիս պարզել այդ բողոքների իսկությունը: Ծնողներն էլ մտավախություն են ունենում, որ բողոքների հրապարակայնացման դեպքում իրենց երեխաները տվյալ ՆՈՒՀ-երում կենթարկվեն կոշտ վերաբերմունքի, ինչի վերաբերյալ նույնպես կան բողոքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ելնելով այն փաստից, որ նշված խնդիրների վերաբերյալ «Ելք» խմբակցությունը քաղաքացիներից ստացել է բազմաթիվ բողոքներ, որոնք վկայում են ՆՈՒՀ-երում դրանց համակարգային բնույթի մասին, ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 35-րդ հովածի 1-ին մասով, «Ելք» խմբակցությունը նախաձեռնում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության ուսումնասիրության քննող հանձնաժողով ստեղծելու գործընթացը օրենքով սահմանված կարգով՝ ներկայացնելով համապատասխան պահանջը»:

Օրենքը նախատեսում է, որ քննող հանձնաժողովը բաղկացած է լինելու խմբակցությունների մեկական ներկայացուցչից եւ կարող է գործել առավելագույնը վեց ամիս:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության նախագահը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խմբակցություններն իրավունք ունեն տարեկան մեկ անգամ հանդես գալ քննող հանձնաժողով ստեղծելու պահանջով: Այսպիսով, «Ելքն» իրացրել է 2017 թվականի իր իրավունքը: Եվս մեկ քննող հանձնաժողով ստեղծելու պահանջ կներկայացվի 2018 թվականին: Ուսումնասիրության ոլորտը դեռ կհստակեցվի:

Տպել
8204 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)