Դատարանը բավարարեց «Լոռի» Հ/Ը խմբագիր Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչների բողոքը

11/12/2017 schedule21:24

Այսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 11-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Լոռի» Հ/Ը գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչների բողոքը: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Դատարան ներկայացված բողոքով նրանք պահանջել էին պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին տրամադրել հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատահետաքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը, որը վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել էր տրամադրել՝ յուրովի մեկնաբանելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: Դրանով տուժող կողմը զրկվել էր եզրակացությունը մանրակրկիտ ուսումնասիրելու ու համապատասխան միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից և հայտնվել էր անհավասար պայմաններում:

Հիշեցնենք՝ քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել էր Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը՝ հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները տեսանկարահանելիս: Դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին: Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներ:

Այսօր դատարանը տուժողի ներկայացուցիչներ Ա. Սաքունցի և Ս. Սողոմոնյանի բողոքը ճանաչեց հիմնավոր և պարտավորեցրեց վարույթն իրականացնող քննիչ Տ. Թադևոսյանին եզրակացության պատճենը տրամադրել տուժող կողմին: Ավելի վաղ Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչները դիմել էին Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանին՝ առերես հարցաքննության ժամանակ հնչած հարցերի շուրջ վկա Ա. Սարգսյանին լրացուցիչ հարցաքննելու պահանջով: Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ. Թադևոսյանը 2017 թ. հոկտեմբերի 13-ին տուժող կողմի միջնորդությունն այդ մասով մերժել էր:

Նարինե Ավետիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վկան, պարտավոր լինելով պատասխանելու առաջադրված բոլոր հարցերին ու հայտնելու գործի վերաբերյալ իրեն հայտնի բոլոր հանգամանքները, ստույգ պատասխաններ չէր տվել տուժողի հարցերին՝ նշելով, որ այդ մասին հայտնել է իր ցուցմունքում: Լոռու մարզի դատախազության դատախազ Ա. Պողոսյանը 2017 թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ այդ մասով քննիչի որոշումը վերացրել է և հանձնարարել լրացուցիչ հարցաքննել վկային, անհրաժեշտության դեպքում իրականացնել երկրորդ առերես հարցաքննությունը:

Տպել
1599 դիտում

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Պետք է զգալ ժամանակի ռիթմը. Լուիզա Ներսիսյանը՝ մշակութային խնդիրների մասին

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հաջորդ տարվանից լինելու է բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան

Փակ, դժվարանցանելի ճանապարհներ. Հայաստանի յոթ մարզերում ձյուն է տեղում