Մարդիկ աղքատ են, որովհետեւ իմ բիզնես դասերին չեն մասնակցում. Սամվել Ալեքսանյան (Վիդեո)

ԱԺ-ում շարունակվում է կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստը: Զարմանալի է, բայց նիստին ներկա է նաեւ ՀՀԿ-ական, բիզնեսմեն պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը, պատասխանելով Հայաստանի աղքատության մասին հարցերին՝ հայտարարեց.

«Ես ուզում եմ, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի: Դրա համար աշխատատեղ ենք ստեղծում»:

Հարցին, թե նա ինչ է անում, որ աղքատություն չլինի, պատգամավորը նշեց, թե իր աղջիկը բիզնեսներ է հիմնել:

«Դե քիչ-քիչ պակասում է, եկեք, տեսեք, թե ինչքան աշխատատեղ ունենք ստեղծած: Երկիրը շատ լավ ղեկավարվում է: Չե՞ք ուզում գաք, նայեք աշխատատեղերը: Իմ աղջկա բիզնեսն է, իմը չէ: Որ ուզենաք, դուք էլ կդնեք բիզնես: Ես տանը բիզնես դասեր եմ տալիս, եկեք դուք էլ մասնակցեք դասերին, դուք էլ բիզնես դրեք, մարդիկ բիզնես չեն կարողանում դնել, որովհետեւ իմ դասերին չեն մասնակցում»,- նշեց նա:

«Հայկական ժամանակ»-ը Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա երբեւէ միջնորդել է, որ Սերժ Սարգսյանը ների որեւէ համայնքապետի:

«Նախագահը, որ ասում է, ուրեմն գիտի: Մեր նախագահն ինչ ասում է, ճիշտ է ասում»,- ասաց Ալեքսանյանը:

ԱԺ ժամանած Ալեքսանյանը նիստին չէր մասնակցում: «ՀԺ»-ի այն հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցում նիստին, Ալեքսանյանն ասաց.

«Դուրս եմ եկել, որովհետեւ խոսալու բան ունեմ մեր հարազատների հետ»,- ասաց Ալեքսանյանն ու վազեց նիստերի դահլիճ:

Տպել
2963 դիտում

Շարքից հանվել է ադրբեջանական 22 անօդաչու թռչող սարք. Սենոր Հասրաթյան

Վանաձոր-Վրաստան միջպետական ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Ավտովթար Երեւանում. կան վիրավորներ

Մարգար Եսայանն այցելել է Թուրքիայի հրեաների հոգեւոր առաջնորդին

Առաջիկա օրերին երեկոյան ժամերին ամենուր տեղումներ կլինեն. անձրեւ ու ամպրոպ է սպասվում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մինսկ

Լավրովն անդրադարձել է Ղարաբաղի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի 4 բանաձեւերին. լուծման տարբերակը

Մեսսիի Արգենտինան մոտ է մոտ է ԱԱ 2018-ը ձախողելուն

Երթևեկության ու կայանման կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 8 թիմ

Սփյուռքի նախարարն ընդունել է Ռազմիկ Փանոսյանին եւ Համազասպ Դանիելյանին

Ոստիկանապետը, ԱԱԾ պետն ու վարչապետը՝ ոստիկանության զորքերի 26-ամյակին (լուսանկարներ)

Նոր մանրամասներ՝ Գեւորգ Կոստանյան Արմեն Դանիելյան հեռակա սկանդալային բանավեճից

ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին ամբողջական սատարումը

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցցանցերում դրսևորվող վերաբերմունքը

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ու 10-ամյա աղջնակի հանդիպման տեսանյութը

Մարզերի երեխաներն Ազգային պատկերասրահում. ներառված էին խոցելի ընտանիքների երեխաները

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Մաքսազերծման մենաշնորհին կփոխարինի քաղաքակիրթ պետական ընկերությունը

Նախարարին սխա՞լ են զեկուցել. Արխիվի աշխատակիցներն ատամներով պահում են Ամատունի Վիրաբյանին