Թուրքիայում արգելել են հայկական հետքերով Սուրի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

12/12/2017 schedule19:36

Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Դիարբեքիրի պատմական Սուր շրջանի ավերման ու շրջանի բնակիչների արտագաղթի մասին նկարահանված «Sûr: Axit û Welat» («Սուր․ հող ու հայրենիք») փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 3-ին՝ կիրակի երեկոյան, Շիշլիի քաղաքային մշակույթի կենտրոնում, չեղարկվել է, գրում է akunq.net-ը: 

Չնայած, որ Սուրի մասին պատմող վավերագրական ֆիլմի անձնակազմն ստացել էր անհրաժեշտ թույլտվությունը ու սրահի ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, ոստիկանության ճնշումների հետևանքով Շիշլիի քաղաքային մշակույթի կենտրոնի ղեկավարներն ընկրկել են, և ֆիլմի ցուցադրությունը վերջին պահին չեղարկվել է։ Ֆիլմի անձնակազմը գրավոր հայտարարություն է հրապարակել, որով դատապարտել է ֆիլմի ցուցարության խոչընդոտումը։ 

Ֆիլմի պրոդյուսեր Զանա Քիբարը տեղեկացնում է, որ վավերագրական ֆիլմում ներկայացվում են և՛ քաղաքի պատմական նշանակություն ունեցող ժառանգությունը, և՛ բնակչության արտագաղթը․«Սուրը 7 հազար տարվա պատմություն ունի, այն 33 քաղաքակրթությունների օրրան է եղել ու ներառվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում։ Այն մի վայր է, որն անհրաժեշտ է պահպանել։ Բազմաթիվ քաղաքակրթությունները այդ 7 հազար տարիների ընթացքում Սուրում իրենց հետքն են թողել` իրենց կառույցներով և իրենց պատկանող վայրերով։ Այնտեղ գտնվող նեղ փողոցների հետքերն էլ հասնում են մինչև հռոմեական ժամանակներ։ Բազալտից կառուցված տներ, հայ քարտաշների կերտած հուշարձաններ, 20-րդ դարի սկզբից․․․»։

Քիբարի խոսքով՝ վավերագրական ֆիլմի նկարահանման համար արված հարցազրույցների ընթացքում տեղի բնակիչները շեշտել են, թե Սուրում հայկական շատ հետքեր կան․ եթե նույնիսկ հայերը ֆիզիկապես այստեղից գաղթել են, միևնույնն է՝ իրենց բնակավայրերով այդտեղ են մնացել։ Իսկ քրդերն այնտեղ ֆիզիկապես են շարունակում ապրել։ Սուրբ Կիրակոս եկեղեցու վաքըֆի ղեկավարներից Գյաֆուր Թուրքայը այսպես է մեկնաբանել Սուրում կատարված ավերումները․ «Գյավուրը գնաց, թաղամասը մնաց։ Հիմա թաղամասն էլ չկա»։ Այս նախադասությունից ելնելով՝ անդրադարձել ենք ոչ միայն քաղաքի մշակութային ժառանգության, այլև տեղացիների գաղթի թեմային»։

Պրոդյուսեր Հիջրան Ուրունն էլ ասում է, որ ֆիլմով ցանկացել են լսելի դարձնել ժողովրդի ապրումները՝ շրջափակման և գաղթի ընթացքում․ «Սուրը այդ պատմական նշանակությունից բացի՝ մեզ համար այսպիսի յուրահատկություն էլ ունի. Սուրից միշտ գաղթել են: Հայերից հետո, 1990-ական թթ. գաղթել են այն մարդիկ, որոնց գյուղերը այրել էին, իսկ այսօր էլ շրջափակման մեջ հայտնված մարդիկ են հեռանում: Այսինքն, շրջանից արդեն երրորդ անգամ է արտագաղթ լինում: Ֆիլմում ցանկացանք անդրադառնալ նաև գաղթածների թողած հետքերին: Սուրի 7 հազար տարվա պատմության ամենավատ ժամանակներում, նույնիսկ 1915 թ. կյանքը կանգ չի առել: Վավերագրական ֆիլմում մեր հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ լսելի դարձնենք շրջափակման հետևանքով գաղթող ժողովրդի խոսքը, որ նրանց ցանկությունները տեղ հասցնենք»:

Ուրունը շեշտում է, որ Սուրում շարունակվող փողոց դուրս գալու արգելքը համաշխարհային պատմության մեջ ամենաերկարատևն է. «Վավերագրական ֆիլմի աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ: Նկարահանումներն էլ 7 ամիս առաջ ենք սկսել: Հարցազրույցներ վերցնելիս դժվարությունների հանդիպեցինք: Փողոց դուրս գալու՝ աշխարհի ամենաերկարատև արգելքը Սուրում դեռ շարունակվում է: Այդ պատճառով Սուրի արգելված թաղամասեր չկարողացանք մտնել: Մեզնից առաջ էլ որոշ լրագրողներ գնացել են ու ցանկացել հանդիպել ժողովրդի հետ: «Ձեզնից առաջ էլ եկողներ են եղել, սակայն հետո կալանավորել ենք նրանց»,-այսպիսի խոսքեր ասողներ էլ են եղել: Նկարահանումներն այսպիսի մթնոլորտում ենք արել: Սակայն, չնայած տիրող այդ մթնոլորտին, շարունակվող շրջափակմանն ու փողոց դուրս գալու արգելքին, մարդկանց մոտ հիասթափություն չկա: Մի մեծ հավատ ու հպարտություն կա»:

Հիջրան Ուրունը տեղեկացնում է, որ Սուրում քանդված շենքերի մեծ մասը Մշակույթի ու զբոսաշրջության նախարարության կողմից պահպանության տակ վերցված տներ են, որոնք ավերումների սկսվելուց հետո փոխանցվել են Ներքին գործերի նախարարությանը. «Սուրի պատմական բազալտե տներից հետք չի մնացել. նրանց փոխարեն հավաքովի կառուցվածքներով տներ են կառուցվում: Մշակութային ժառանգության արժեք ունեցող տներն էլ քանդվում են: Գյաֆուր եղբայրը վերակառուցվող մի եկեղեցու մասին ասել է. «Սա եկեղեցի՞ է, թե՞ մզկիթ. Դա հասկանալու համար 10 րոպե է՝ նայում եմ»: Չնայած նրան, որ Սուրը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի պահպանության տակ, վերջինս մինչ օրս ոչ մի ծպտուն չի հանել: Վավերագրական ֆիլում փորձել ենք խոսել այս ամենի մասին»:

Պրոդյուսերներից Զանա Քիբարն ասում է, որ 20 օր առաջ Շիշլիի քաղաքային մշակույթի կենտրոնի ղեկավարության հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել ցուցադրության օրվա շուրջ, սակայն ցուցադրությունից 3 օր առաջ այն չեղարկվել է. «Ցուցադրությունը խոչընդոտելուց հասկացանք նաև, որ շրջափակման մեջ է ոչ միայն շրջանը, այլև նաև` «Սուր» անունը: 20 օր առաջ Շիշլիի քաղաքային մշակույթի կենտրոնի ղեկավարության հետ խոսել էինք, մեր խնդրագիրը ներկայացրել ու դեկտեմբերի 2-ին` կիրակի օրը, ժամը 19:30 ֆիլմի ցուցադրության համար պայմանավորվել: Ըստ այդմ մենք աշխատանքները սկսեցինք, պաստառները պատրաստեցինք, հայտարարությունները տվեցինք, հրավիրատոմսերը տպեցինք: Ցուցադրությունից 3 օր առաջ` հինգշաբթի օրը, Շիշլիի մշակույթի կենտրոնից մեզ զանգեցին ու ասացին, որ ոստիկանությունից ուժեղ ճնշումներ են եղել, ոստիկանության գործելակերպի մասով դժվարության են հանդիպել, որ նրանց սպառնացել են` եթե ցուցադրությունը չչեղարկվի, ապա ցուցադրության օրը իրենք կներխուժեն սրահ: Նրանց համոզեցինք և նույն օրը, նույն ժամին որոշեցինք ցուցադրել ֆիլմը: Սակայն ճնշումները հետագայում էլ են շարունակվել։ Նույն օրը Շիշլիի ղեկավարությունը մեզ կրկին զանգեց ու ասաց, որ ցուցադրությունը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունից թույլտվություն ներկայացնենք: Մենք էլ, իհարկե, այդպիսի թույլտվության համար չդիմեցինք»:

Հիջրան Ուրունը տեղեկացնում է, որ Շիշլիի մշակույթի կենտրոնի ղեկավարությունը հետ է քաշվել և ասել, որ միանգամից դիմեն ոստիկանությանը և նման դիրքորոշում հայտնել․ «Մենք այս ճնշմանը չենք դիմադրի: Դուք լուծեք խնդիրը»: Նորմալ գործընթացի ժամանակ նման բան գոյություն չունի. ոչ մի վավերագրական ֆիլմի համար ոստիկանությունից թույլտվություն չեք վերցնի: Դրա համար շատ-շատ պետք է դիմել Մշակույթի նախարարությանը: Շիշլիի քաղաքային մշակութային կենտրոնը ոստիկանության ճնշումների դեմ ընկրկել է, քանի որ օրենքով ոստիկանությունն այդպիսի իրավասություն չունի: Ոստիկանությունն էլ մեզ հետ ուղիղ կապ չի հաստատել, քանի որ նման իրավասություն չունի, միայն սրահ ներխուժելու սպառնալիքով հոգեբանական ճնշումներ է գործադրում»:

Զանա Քիբարն ասել է, որ «Sûr: Axit û Welat»-ի ցուցադրության համար մի քանի սրահների ղեկավարներից հրավերներ են ստացել, և ֆիլմի պրեմիերան այս տարվա մեջ է լինելու, ապա` հավելել․ «Նահանգապետարանը վավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ կարող էր ասել, որ դեռ արտակարգ դրության մեջ ենք, ֆիլմի ցուցադրությունն արգելվում է», սակայն այստեղ նույնիսկ այդ գործընթացը չի կիրառվել։ Ցուցադրությունը խոչընդոտվել է միայն բանավոր սպառնալիքների պատճառով: Այս ինքնակամ արգելքից հետո ֆիլմի ցուցադրության համար բազմաթիվ հրավերներ ենք ստացել: Կարծում եմ, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կցուցադրենք ֆիլմը»:

Տպել
15577 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին