Նահանջ՝ առանց երգի. Հայաստանից գնում են բոլորը

12/12/2017 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 10-ի համարում

Այսօր արդեն հստակ կարելի է ասել, որ աշխարհի հեղինակավոր թերթերը «դավադրություն» են  սկսել ՀՀ իշխանությունների դեմ: Համենայնդեպս, դժվար է այլ կերպ կոչել վերջին շրջանում միջազգային մամուլի կեցվածքը: Մի կողմից՝ ՀՀ գործող իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենց օրոք ՀՀ-ում տնտեսական եռանիշ, քառանիշ աճ է արձանագրվել,  ապրում են իրենց հաջողությունների մասին պատրանքներով, կամ՝ այն պատրանքներով, թե դրանց հավատացողներ կան: Մյուս կողմից՝ աշխարհահռչակ թերթերում ՀՀ ներկայիս վիճակի մասին պատմող հոդվածների վերջին շարքը հիմնովին փլուզում է բոլոր այդ պատրանքները եւ ցույց է տալիս, թե իրականում աշխարհն ինչ է մտածում Հայաստանի եւ նրա իշխանությունների մասին: Բոլորովին վերջերս Հայաստանում էր «Նյու-Յորք թայմս»-ի թղթակիցը, որի՝ երեւանյան սրճարաններում եւ Գյումրիում  երիտասարդների հետ զրույցներին հիմնված հոդվածը տպագրվել է երեկ:

«Մենք կարող ենք ապրել ցանկացած վայրում. միակ վայրը, որտեղ ապրել չի լինում՝ Հայաստանն է. աղքատ է, չունի բնական ռեսուրսներ, տնտեսությունը չի զարգացել եւ, երեւի, առաջիկա տասը տարում չի զարգանա»,-հայ երիտասարդների այս կարգի դատողություններով է սկսում հոդվածը «Նյու-Յորք թայմս»-ի թղթակիցը: Նա նաեւ գրում է, որ Մերիլենդի չափերով Հայաստանը անկախության տարիներին հասունացած երիտասարդների համար վտանգներով լի հանելուկ է: «Նրանց ծնողներն ապրել են խորհրդային հանրապետությունում, պապերը մազապուրծ են եղել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական ջարդերից, եւ նրանց համար, նաեւ՝ հայկական սփյուռքի համար, 13 տարի առաջ ինքնիշխան Հայաստանի ստեղծումը երազի իրականացում էր նշանակում: Նրանք հույս ունեին, որ անկախությունը իրենց կմղի դեպի մեծ աշխարհ, սակայն հայտնվեցին լուսանցքում՝ գործազրկության կրկնակի չափերով, որտեղ պատշաճ աշխատավարձ կարելի է ստանալ միայն միջազգային օգնության կազմակերպություններում»,-գրում է «Նյու-Յորք թայմս»-ը: 

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին եւ պատշաճ աշխատավարձերին, ապա եթե Հայաստանում դրանք հարգի են համարվում, ապա «Նյու Յորք թայմս»-ը, ճիշտ է, ուրիշի ուղղակի խոսքի մեջբերմամբ, ընդգծում է, որ դա այդքան էլ այդպես չէ: «Մենք էժան աշխատուժ ենք, մենք ավելի էժան ենք, քան հնդիկները եւ թերեւս տասն անգամ ավելի էժան, քան ամերիկացիները»,- 650 դոլար աշխատավարձով մի ծրագրավորողի խոսքը մեջբերում է թերթը եւ նշում, որ նա առաջընթաց եւ անկախություն ունենալու հույսով հավանաբար կմեկնի Մոսկվա: Նշենք, որ ինչպես մյուս  բոլոր հոդվածներում, այս մեկում էլ հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանից բոլորը հեռանում են:

Հեռանում են բարձր աշխատավարձ ստացողները, հեռանում են աշխատանք չունեցողները, հեռանում են  իրենց ապագայով մտահոգված ուսանողները, մայրը սպասում է, թե երբ է իր երեխան մեծանալու, որպեսզի հեռանա Հայաստանից, հեռանում է մշակույթի գործիչը, քանի որ, ինչպես մեջբերվում է հոդվածում, եթե մի կողմ թողնենք դժվարությունները, ապա մշակույթն էլ բոլորովին չի զարգանում, եւ մշակութային ինքնադրսեւորման համար պետք է այլ վայր մեկնել եւ այլն, եւ այսպես շարունակ:  Եւ քանի որ հայաստանյան պետական քարոզչությունը թմբլահարում է, որ մեր երկրում կյանքն այնքան լավացել է, որ սփյուռքից մեծ ներհոսք կա, «Նյու-Յորք թայմս»-ը գրում է. «Ամերիկահայերը եւ Հայաստան այցելող մյուս սփյուռքահայերն ասում են, որ փափագում են գնալ եւ նոր Հայաստանում ապրել, տեղացիներն այս առիթով առաջարկություն ունեն»,-եւ նշվում է, որ հայաստանցիները հաճույքով դերերի փոխանակություն կանեն սփյուռքահայերի հետ: «Նրանք կարող են ետ գալ, իսկ մենք կգնանք այնտեղ»,- մի հայաստանցուց արած այս մեջբերումով էլ ավարտվում է «Նյու-Յորք թայմս»-ում տպագրված՝ «Երտասարդ հայերի ավետյաց երկիրն՝ առանց ավետիսի» վերնագրով հերթական տխուր հոդվածը Հայաստանի մասին:

Աննա Հակոբյան

Տպել
1629 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս